Շերիլ Հայնս
Շերիլ Հայնս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Մայամի Բիչ, Ֆլորիդա կամ Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Ֆլորիդայի Կենտրոնական համալսարան, Ֆլորիդայի նահանգային համալսարան, Leon High School?, Tallahassee State College? և Արևմտյան Վիրջինիայի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Ռոբերտ Քենեդի կրտսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Շերիլ Հայնս (անգլ.՝ Cheryl Ruth Hines, սեպտեմբերի 21, 1965[1], Մայամի Բիչ, Ֆլորիդա և Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է Լարի Դևիդի «Քո մեռած խանդավառությունը» սերիալում խաղացած դերով, որը նրան անվանակարգ է բերել «Էմմի» մրցանակում։ 2011-2014 թվականներին նկարահանվել է «Արվարձան» սիթքոմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայնսը ծնվել է Ֆլորիդա նահանգի Մայամի Բիչ քաղաքում՝ Ռոզմարի Գրեհեմ Հարբոլտի և Ջեյմս Հանսի ընտանիքում[3]։ Ընտանիքի մի մասը տեղափոխվել է Ֆրոստպրուֆ՝ Ֆլորիդա[4]։ Հայնսը մեծացել է Թալահասիում՝ Ֆլորիդայում[4], որտեղ եղել է Երիտասարդ դերասանների թատրոնի անդամ։ Նաև եղել է Լայվլի տեխնիկական կենտրոնում և Թալահասի համայնքային քոլեջում։ Ավարտել է Ֆլորիդա նահանգի համալսարանը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական կարիերան սկսելուց առաջ Հայնսը աշխատել է որպես մատուցողուհի, հեռուստատեսային լրագրող, հեռախոսային օպերատոր և Ռոբ Ռայների անձնական օգնական։ Սկզբում մասնակցել է The Groundlings թատրոնի իմպրովիզացիաներին, որտեղ դերասանուհի Լիզա Կուդրոուի աշակերտուհին էր[4]։ Ավելի ուշ «Քո մեռած խանդավառությունը» կատակերգությունում ստացել է Շերիլի դեր[5]։ 2006 թվականին Շերիլ դերի համար Հայնսը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կատեգորիայում ստացել է «Էմմի» մրցանակ։ 2008 թվականին հայտնվել է «Մատուցողուհի» և «Դրամաշնորհ» ֆիլմերում։ 2009 թվականին «Իրական լուսնի լույս» ֆիլմոմ կայացել է Հայնսի ռեժիսորական առաջնաելույթը։ Ֆիլմի գլխովոր դերում խաղում էր Մեգ Ռայանիը։ 2009-2010 թվականներին եղել է հրավիրված դերասանուհի «Եղբայրներ և քույրեր» սերիալում։ 2010 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Հայնսը կմիանա «Կախարդական ծնողները» մուլտսերիալի դերասանական կազմին, որտեղ կհնչյունավորի Վանդային[6]։ 2010 թվականից Հայնսը «Հպարտության դպրոց» ռեալիթի շոուի գործադիր պրոդյուսերն է[7]։
2011 թվականին նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Արվարձան» սիթքոմում։
2014 թվականի հունվարի 29-ին Շերիլ Հայնսը Հոլիվուդյան փառքի ծառուղում ստացել է սեփական աստղը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2010 թվականներին Շերիլն ամուսնացած է եղել «Principato-Young» ընկերության հիմնադիր Փոլ Յանգի հետ[8]։ Նախկին ամուսիններն ունեն դուստր՝ Քեթրին Ռոուզ Յանգը (ծնվ. 08.03.2004)։
2014 թվականի օգոստոսի 2-ից Շերիլը երկրորդ անգամ ամուսնացել է քաղաքական գործիչ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդիի հետ, ում հետ հանդիպել է իրենց հարսանիքից 2 տարի առաջ[9]։
Շերիլը ուղեղային կաթվածով հիվանդների ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո | |||
---|---|---|---|
Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություն |
2004 | Ահա և Փոլլին | Մենեջեր | |
2005 | Պիրոգ | Ռոքսան | |
Խելահեղ մրցավազք | Սելլի | ||
2006 | Բիկֆորդ Շմեկլերի հիանալի գաղափարները | Պրոֆեսոր Ադամս | |
Գժանոց անիվների վրա | Ջեյմի Մունրո | ||
Չզիջել Շտեյնին | Քեյսի | ||
Կլինիկան | Փեյջ (դոկտոր Քոքսի քույրը) | ||
2007 | Մատուցողուհի | Բեկի | |
2008 | Դրամաշնորհ | Լեյնի | |
Հենրի Փուլն արդեն այստեղ է | Մեգ | ||
Բարտը վերցրել է հյուրանոցային սենյակ | Բեթ | ||
Շիմպանզեները տիեզերքում | Լուսին | Հնչյունավորող | |
Գաղտնի անցման լեգենդը | Նիտիկա | Հնչյունավորող | |
2009 | Մերկ ճշմարտություն | Ջորջիա | |
Իրական լուսնի լույս | ռեժիսորական առաջնաելույթ | ||
2010 | Եղբայրներ և քույրեր | Բաֆի | 3 էպիզոդ |
2011 | Արվարձան | Դալաս Ռոիս | գլխավոր դեր |
2016 | Ինը կյանք | Մեդիսոն Քեմդեն | |
2017 | Զորնի որդին | Էդի Բենեթ | 13 էպիզոդ |
Շատ վատ մայրեր 2 | Սենդի |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
Էմմի | 2003 | Երկրորդ պլանի լավագույն դերը կատակերգական հեռուստասերիալում | Մահի քո խանդավառությունը | Առաջադրված |
Գրեյսի | 2005 | Երկրորդ պլանի լավագույն դերը կատակերգական հեռուստասերիալում | Մահի քո խանդավառությունը | Մրցանակ |
ԱՄՆ–ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | 2006 | Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում | Մահի քո խանդավառությունը | Առաջադրված |
Էմմի | 2006 | Երկրորդ պլանի լավագույն դերը կատակերգական հեռուստասերիալում | Մահի քո խանդավառությունը | Առաջադրված |
Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոն | 2007 | Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում | Քո մեռած խանդավառությունը | Առաջադրված |
ԱՄՆ–ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | 2010 | Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում | Քո մեռած խանդավառությունը | Առաջադրված |
Հեռուստատեսային քննադատների ընտրություն | 2012 | Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում | Արվարձան | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ The Washington Post Company (2007 թ․ մայիսի 10). «Cheryl Hines balances tragic with the comic». MSNBC. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Moore, Roger (2007 թ․ մայիսի 24). «Improv skills earn Hines some really big winners». Orlando Sentinel. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Heeb Magazine, Issue #15, Features». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Exclusive: Nickelodeon Orders Live-Action Movie Adaptation of The Fairly Oddparents». TVGuide.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «NBC Empowers Communities to Take Charge and Transform Their Broken Schools in New Two-Hour Special 'School Pride'». The Futon Critic. 2010 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Curb Your Enthusiasm's Cheryl Hines Getting Divorced». TVGuide.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Cheryl Hines Marries Robert F. Kennedy Jr.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերիլ Հայնս» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի ռեժիսորներ