Jump to content

Շիմպանզեները տիեզերքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիմպանզեները տիեզերքում
անգլ.՝ Space Chimps
Տեսակկինոնկար
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, հումորային ֆանտաստիկա, մանկական ֆիլմ, կինոկատակերգություն և ֆենթեզի ֆիլմ
ՌեժիսորԿիրկ ԴեՄիկկո
ՍցենարիստԿիրկ ԴեՄիկկո և Rob Moreland?
ՀնչյունավորումԷնդի Սեմբերգ, Ջեֆ Դենիելս և Պատրիկ Ուորբերթոն
ՊրոդյուսերԲարրի Զոնենֆելդ և Ջոն Ուիլյամս
ԵրաժշտությունBlue Man Group?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունVanguard Animation, Jam Filled Entertainment և Studiopolis?
Դիստրիբյուտոր20th Century Studios և Նեթֆլիքս
Տևողություն99 րոպե
ՍիկվելSpace Chimps 2: Zartog Strikes Back?
Թվական2008
Բյուջե37 000 000 $[1]
Շահույթ64 000 000 $[1]
spacechimpspower.com(անգլ.)

Շիմպանզեները տիեզերքում (անգլ.՝ Space chimps ), 2008 թվականին նկարահանված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը պատմում է կապիկների տիեզերական արկածների մասին։ 2010 թվականին նկարահանվել է «Շիմպազները տիեզերքում. պատասխան հարված» վերնագրով շարունակությունը։

Տիեզերական զոնդն իրեն է ձգում խլուրդի բույնը, որտեղ այն ընկնում է մարդաբնակ մոլորակ։ Օգտվելով զոնդի հնարավորություններից` չարասիրտ աբորիգեն Զարտոգը մոլորակում դաժան բռնապետություն է հաստատում։

ՆԱՍԱ-ն որոշում է նոր բացահայտված մոլորակում մարդկանց ներթափացման հնարավորություններն ուսումնասիրելու համար այնտեղ ուղարկել շիմպանզեների։ Գիտարշավին կշիռ հաղորդելու համար փորձառու տիեզերագնացներ Լուսնին և Տիտանին միացել է կրկեսորդ Հեմ Երրորդը, տիեզերքում եղած առաջին շիմպազեի թոռանը։

Նրանք հաջողությամբ ներս են մտնում խլուրդի բույնը և մի շարք արկածների ենթարվելով, ազատագրում են մոլորակը բռնակալից և վերադառնում են Երկիր Ինֆինիտի զոնդով։

Դերերը հնչյունավորել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էնդի Սեմբերգ` Հեմ III
  • Շերիլ Հայնս` Լուսին
  • Ջեֆֆ Դենիելս` Զարտոգ
  • Պատրիգ Ուոբերտոն` Տիտան
  • Քրիստին Չենովետ` Կիլովատտ
  • Ջեյն Լինչ` Բժիշկ Պուլ
  • Կէտ Սյուսի` Բժիշկ Սմոսերս
  • Ստենլի Տուչչի` սենատոր
  • Զակ Շէդա` Բոլիդ
  • Թոմաս Ջեյմս Կեննի` կինոխրոնիկայի ձայն
  • Կառլոս Ալազրակի` Հյուսթոն

Ֆիլմի բյուջեն կազմել է 37 միլիոն դոլար։ Վարձույթի է հանվել 2008 թվականի հուլիսի 18-ից մինչև նոյեմբերի 23-ը։ Առաջին հանգստյան օրերին հավաքել է 7 181 374 դոլար` զբաղեցնելով 7-րդ տեղը։ Միաժամանակ 2538 կինոթատրոններում ունեցել է առավելագույն ցուցադրություն։ Վարձույթի ժամանակ ամբողջ աշխարհում հավաքել է 64 834 964 դոլար (81-րդ տեղը ըստ տարվա արդյունքի), որոնցից 30 105 968 դոլարը` ԱՄՆ-ում (97-րդ տեղը ըստ տարվա արդյունքի) և 34 728 996 դոլարը` մնացած երկրներում[2]։ ԱՊՀ երկրներում ֆիլմը ցուցադրվել է 2008 թվականի օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 5 և հավաքել է 2 255 508 դոլար։

Համակարգչային խաղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին թողարկվել է համանուն համակարգչային խաղը, որն ստեղծվել է մուլտֆիլմի հիման վրա։ «Շիմպանզեները տիեզերքում» խաղի մշակումը տեղի է ունեցել Redtribe, Wicked Witch Software և WayForward Technologies ստուդիաներում։ Հրատարակչությամբ զբաղվել է Brash Entertainment։ Խաղն իրենից արկադ է ներկայացնում և կրկնում է մուլտֆիլմի սյուժեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]