Jump to content

Ռոբ Ռայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբ Ռայներ
անգլ.՝ Rob Reiner
Ծնվել էմարտի 6, 1947(1947-03-06)[1][2][3][…]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք
Մահացել էդեկտեմբերի 14, 2025(2025-12-14)[4] (78 տարեկան)
Մահվան վայրԲրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես[5]
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, կատակերգու, կինոսցենարիստ, գրող, հեռուստատեսային դերասան, հեռուստասցենարիստ, ակտիվիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինՓեննի Մարշալ և Michele Singer Reiner?
Պարգևներ
IMDbID ID 0001661

Ռոբերտ Նորմալ «Ռոբ» Ռայներ (անգլ.՝ Robert Norman «Rob» Reiner, ծնվ․ մարտի 6, 1947(1947-03-06)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք - դեկտեմբերի 14, 2025(2025-12-14)[4], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես[5]), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր և ակտիվիստ։ Որպես դերասան հայտնի է «Բոլորն ընտանիքում» սերիալով, որպես ռեժիսոր՝ «Մնա ինձ հետ», «Երբ Հարին հանդիպեց Սալիին․․․» և «Մի քանի լավ տղաներ» կինոնկարներով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռով Ռայները ծնվել է հրեական ընտանիքում։ Նա Էստել Ռայների և Կարլ Ռայների որդին է։ Մեծացել է Նյու Ռոշելեյում, Ուեսչեսթեր, Նյու Յորք։ 13 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ Ռիչարդ Դրեյֆուսի, Բոնի Ֆրանկլինի և Ալբերտ Բրուկսի հետ սովորել է Բեվերլի Հիլզի միջնակարգ դպրոցում։ Բարձրագույն ուսումն ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։ Ռայներն ունի քույր՝ Սիլվիա էնն Ռայները և եղբայր՝ Լուկաս Ռայները[8]։

Սցենարիստի կարիերան Ռայները սկսել է 1968 թվականին, գրելով «Սմոթերս եղբայրների կատակերգական երգչախումբը» ֆիլմի սցենարը։ Ավելի ուշ, նա հայտնի դարձավ ռեժիսոր Նորմա Լիրի «Բոլորն ընտանիքում» սիտքոմում խաղացած Մայքլ Սթիվիք և Արչի Բենքերի կերպարներով[8]։ 1971-ից 1976 թվականներին, այն ԱՄՆ-ում ամենահայտնի հեռուստածրագիրն էր։

Սկսած 1980-ական թվականներից, Ռայները հայտնի դարձավ որպես Հոլիվուդյան ստացված ֆիլմերի ռեժիսոր[9]։ Իր աշխատանքներից են «Արքայադուստր-հարսնացուն», «Մնա ինձ հետ» և «Դա Spinal Tap-ն է» կինոկարները։ Նա հաճախակի է համագործակցում ռեժիսորներ Ռոբերտ Լեյթոնի և Քրիստոֆեր Գեսթի հետ[10]։

Ռոբ Ռայները համարվում է Castle Rock Entertainment կինոընկերության ստեղծողներից մեկը, որի համար նա նկարահանեց կոմերիցիոն հաջողություն ունեցած այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Երբ Հարրին հանդիպեց Սալիին․․․», «Միզերին» և «Մի քանի լավ տղաներ»-ը[11]։

Ռայները հանդես է եկել նաև որպես դերասան, խաղալով կամեոներ «Մայրիկին գցիր գնացքից», «Չքնողները Սիեթլում», «Փամփուշտներ Բրոդվեյի վրա», «Առաջին կանանց ակումբ», «Հիմնական գույներ», «Դիկի Ռոբերտս․ նախկին երեխա-աստղը» ֆիլմերում և «Ստուդիա 30» հեռուստասերիալում[8]։ 2013 թվականին նկարահանվել է Մարտին Սկորոզեի սև հումորային «Ուոլ Սթրիթի գայլը», կատարելով Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարի հոր դերը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971-ից 1981 թվականներն ամուսնացած էր դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Փեննի Մարշալ հետ։ 1989 թվականին Ռայներն ամուսացավ լուսանկարչուհի Միշել Զինգերի հետ։ Ամուսիններն ունեն երեք երեխա[9]։ 2008 թվականի նախագահական ընտրություններին քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին[12]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Pallardy R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 4,0 4,1 4,2 Los Angeles TimesEl Segundo: 1881. — ISSN 0458-3035; 2165-1736
  5. 5,0 5,1 5,2 Rob Reiner, wife dead in homicide at Brentwood home; police interview family member — 2025.
  6. Internet Movie Database — 1990.
  7. WIF Awards Retrospective — 2020.
  8. 8,0 8,1 8,2 Ռոբ Ռայներ։ Տղեկություններ Answers.com կայքից
  9. 9,0 9,1 Rob Reiner Biography — Yahoo! Movies
  10. «Ռոբ Ռայների կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  11. «Ռոբ Ռայներ». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  12. «Rob Reiner Biography». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբ Ռայներ» հոդվածին։