Միզերի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Միզերի
Misery
Miseryposter.jpg
Կինոթատրոնի պաստառ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրթրիլեր, սարսափ ֆիլմ, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
ԹեմաՊսիխոպաթիա
ՀիմքThe Penthouse?
Թվականնոյեմբերի 30, 1990[1] և ապրիլի 25, 1991[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբ Ռայներ[1][3][4][5][6]
ՊրոդյուսերՌոբ Ռայներ և Andrew Scheinman?
Սցենարի հեղինակWilliam Goldman?
ԴերակատարներՋեյմս Քաան[3][4][6][7], Քեթի Բեյթս[3][4][5][6][7], Լորեն Բեքոլ[3][6][7], Richard Farnsworth?[3][4][7], Ֆրենսիս Շտեռնհագեն[3][7], Graham Jarvis?[3][7], J. T. Walsh?[8], Ռոբ Ռայներ[8] և Julie Payne?
ՕպերատորԲարրի Զոնենֆելդ
ԵրաժշտությունՄարկ Շեյման
ՄոնտաժՌոբերտ Լեյթոն
Պատմվածքի վայրԿոլորադո
ԿինոընկերությունՔեսթլ Ռոք Ինթերթեյմենտ և Embassy Pictures
Տևողություն103 րոպե
Բյուջե20 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ61 300 000 ԱՄՆ դոլար
Misery (film) Վիքիպահեստում

«Միզերին» 1990 թվականի ամերիկյան հոգեբանական թրիլեր է, որը հիմնված է Սթիվեն Քինգի 1987 թվականի համանուն վեպի վրա։ Գլխավոր դերերում են Ջեյմս Կանը, Քեթի Բեյթսը, Լորեն Բեքոլը, Ռիչարդ Ֆարնսուորթը և Ֆրենսիս Ստերհանգենը։ Այն պատմում է հագեկան խանգարումներ ունեցող երկրպագուհու մասին, ով ստիպում է իր սիրած գրողին հատուկ իր համար գրել նոր պատմություններ։

Նկարահանվելով Ռոբ Ռայների կողմից, ֆիլմը Բեյսթի կատարման համար արժանացավ քննադատական գովասանքի, ով մարմնավորում էր պսիխոպաթիկ Էննի Ուիլքսի դերը և 1990 թվականին դրա համար ստացավ Օսկար լավագույն դերասանուհու համար[9]։ 2016 թվականի տվյալներով, «Միզերի»-ն Սթիվեն Քինգի միակ ադապտացիան է, որն արժանացել է Օսկարի[10]։ Ամերիկյան Bravo հեռուսստաալիքի «100 ամենասարսափելի ֆիլմերի րոպեներ» աղյուսակում այն զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը[11]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հայտնություն ձեռք բերած վիպագիր Փոլ Շելդոնը (Ջեյմս Կաան)՝ սիրային վեպի շարքի հեղինակ, որի գլխավոր հերոսուհու անունը Միզերի Չեսթեյն է։ Ցանկանալով կենտրոնանալ ավելի լուրջ պատմությունների վրա, նա նոր վեպի համար ձեռագիր է գրում, որով հավակնում է սկիզբ դնել հետ-Միզերիական կարիերային։ Երբ Կոլորադոյի Սիլվեր Կրիկից ուղևորվում է Լոս Անջելոսի իր տուն, ճանապարհին նա ընկնում է ձնաբքի մեջ և մեքենան դուրս է գալիս երթևեկության գոտուց։ Փոլին գտնում է բուժքույր Էննի Ուիլքսիը (Քեթի Բեյթս), ով գիտակցություն կորցրած գրողին տանում է իր տուն։ Գիտակցության գալուց, Փոլը տեսնում է, որ գամված է անկողնում՝ կոտրված ոտքերով և վնասված ուսով։ Այս ամենի հետ մեկտեղ Էննին պարզվում է Փոլի արվեստի երկրպագուհին, ով իրեն անվանում է «համար առաջին երկրպագու»։ Կինն իմանում է Փոլի նոր վեպի մասին, ում ուրախությանը չափ չի լինում, քանի որ կարող է կարդալ ավելի շուտ, քան մյուսները։

Կարդալուց հետո Էննին կատաղում է, քանի որ իմանում է, որ գլխավոր հերոսուհի Միզերին մահանում է։ Նա հայտնում է Փոլին, որ ոչ ոք չգիտի իր գտնվելու վայրի մասին և կողպում է սենյակի դուռը։ Հաջորդ առավոտյան Էննին առաջարկում է Փոլին ետ բերել կերպարին՝ գրելով մեկ այլ պատմություն։ Փոլը համաձայնվում է, հասկանալով, որ իր նոր դայակը կարող է բարկացած վիճակում սպանել իրեն։ Փոլը սկսում է հավաքել իր հանգստացնող դեղահաբերը, երբ դրանց կարիքը չունի։ Ընթրիքի ժամանակ նա գցում է հաբերը լցնել Էննիի գինու մեջ, սակայն վերջինս պատահաբար շրջում է գավաթը։ Սենյակից դուրս սողոսկելու հերթական փորձի ժամանակ Փոլը գտնում է թերթերի կտրված հատվածներով ալբոմ, որը պատմում է Էննիի անցյալի մասին։ Նա բացահայտում է, որ նա եղել է մանկահասակ երեխաների սպանության գործի կասկածյալը։ Էննին Փոլին կապում է անկողնուն և հայտնում, որ գիտի նրա սենյակից դուրս գալու մասին, ինչից հետո մուրճով կոտրում է ոտքերը։

Տեղի շերիֆ Բասթերը ստանում է գրողի անհետացման մասին լուրը, գտնում նրա մեքենան և գալիս Էննի տուն, որտեղ գտնում է Փոլին, սակայն հենց այդ պահին Էննին սպանում է նրան։ Էննին ասում է Փոլին, որ նրանք կմեռնեն միասին, սակայն Փոլը դուրս է պրծնում այդ իրավիճակից, պատճառաբանելով, որ պետք է վերջացնի վեպը և ետ բերի Միզերիին։ Փոլն Էննին պատմում է, որ երբ վերջացնում է իր ստեղծագործությունները, միշտ ծխում է և խմում մի գավաթ շամպայն։ Նա առաջարկում միասին խմել և այն պահին, երբ նա հեռանում է սենյակից, նա լուցկով վառում է ձեռագիրը, որը բերել էր Էննին։ Առաջանում է կռիվ, որի ժամանակ Փոլը դժվարությամբ սպանում է խելագար կնոջը։

Անցնում է մոտ տասնութ ամիս և Փոլն արդեն կարողանում քայլել, բայց փայտով։ Ռեստորանում նա հանդիպում է իր գործակալի հետ, որպեսզի քննարկի նոր շարքի առաջին վեպը, որը ոգեշնչել էր Էննին։ Այնտեղ նա տեսնում է մի մատուցողուհու, որը մի պահ իրեն թվում է Էննին է։ Մատուցողուհին ներկայանում է Փոլին և ասում․ «Ես ձեր համար առաջին երկրպագուհին եմ»։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսեր Էնդրյու Շեինմանը Սթիվեն Քինգի Միզերի վեպը կարդաց ինքնաթիռում և ավելի ուշ այն առաջարկեց Castle Rock Entertainment-ի ռեժիսոր-օգնական Ռոբ Ռայներին։ Այդ առիթով Ռայները հրավիրեց հայտնի գրող Ուիլիամ Գոլդմանին գրելու ֆիլմի սցենարը[12] Հաշվի առնելով, որ Ռայները կատակերգությունների ռեժիսոր է, վեպը կարդալուց հետո նա թեման ասոցացրեց «մի տղայի հետ, ով ուներ նոր մարտահրավերի, առաջ գնալու և մեծանալու կարիք»։ Քինգը խուսափեց վեպի ադապտացիայի իրավունքները վաճառելուց, քանի որ ֆիլմ դարձնելուց մյուս աշխատաքների հետ անհմուտ են վարվել։ Այնուամենայնիվ նա թույլ տվեց Ռայներին նկարահանելու «Միզերին»՝ իր 1986 թվականի «Մնա ինձ հետ» ադապտացիայից հետո։

Փոլ Շելդոնի դերն առաջարկվել է Ուիլիամ Հարթին (երկու անգամ), Քևին Քլայնին, Մայքլ Դուգլասին, Հարիսոն Ֆորդին, Դասթին Հոֆմանին, Ռոբերտ Դե Նիրոյին, Ալ Պաչինոյին, Ռիչարդ Դրեյֆուսին, Ջին Հեքմենին և Ռոբերտ Ռեդֆորդին[13]։

Էննի Ուիլքսին դերի սկզբնական թեկնածուն Անժելիկա Հյուսթոնն էր[14]։

Accolades[խմբագրել | խմբագրել կոդը]

63-րդ ակադեմիական մրցանակաբաշխություն
48-րդ Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխություն
  • Ոսկե Գլոբուս դրամայում լավագույն դերասանուհու համար — Քեթի Բեյթս
Ամերիկյան ֆիլմի ինստիտուտ․
  • ԱՖԻ-ի 100 տարիներ․․․ 100 սարսուռներ (առաջադրված)[15]
  • ԱՖԻ-ի 100 տարիներ․․․ 100 հերոսներ և չարագործներ — Էննի Ուիլքս (չարագործ համար 17)
  • ԱՖԻ-ի 100 տարիներ․․․ 100 ֆիլմի մեջբերումներ — «Ես ձեր համար առաջին երկրպագուն եմ» (առաջադրված)[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0100157/
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://bbfc.co.uk/releases/misery-1970-2
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/misery
  5. 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film626037.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=6432.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.imdb.com/title/tt0100157/fullcredits
  8. 8,0 8,1 ČSFD — 2001.
  9. «Մրցանակներ Քեթի Բեյթսի համար»։ Internet Movie Database։ Վերցված է 2010-10-31 
  10. «Սթիվեն Քինգի լավագույն և վատագույն ֆիլմերը – MSN Movies News»։ Movies.msn.com։ 2012-10-20։ Արխիվացված է օրիգինալից December 3, 2013-ին։ Վերցված է 2014-01-11 
  11. «Bravo-ի 100 ամենասարսափելի ֆիլմերի րոպեներ»։ listology.com։ Վերցված է 9 August 2015 
  12. Goldman, William. Which Lie Did I Tell?, p. 37
  13. Goldstein Patrick (1990-04-29)։ «Rob Reiner Takes On 'Misery' : The director follows his hit comedy 'When Harry Met Sally . . . ' with a chiller, his second film taken from a Stephen King novel – Page 2 – Los Angeles Times»։ Articles.latimes.com։ Վերցված է 2014-01-11 
  14. Стивен Кинг.ру — Սթիվեն Քինգ - Միզերի (Misery, 1990)
  15. «ԱՖԻ-ի 100 տարիներ․․․ 100 սարսուռների անվանակարգեր»։ Ամերիկյան ֆիլմի ինստիտուտ։ 2002։ Վերցված է 6 May 2012 
  16. «ԱՖԻ-ի 100 տարիներ․․․ 100 ֆիլմի մեջբերումների անվանակարգեր»։ Ամերիկյան ֆիլմի ինստիտուտ։ 2005։ Վերցված է 6 May 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]