Ջեյմս Էդմունդ Կաան
Ջեյմս Էդմունդ Կաան անգլ.՝ James Caan | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1940[1] |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 6, 2022[2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Westwood, Լոս Անջելես |
Գերեզման | Eden Memorial Park Cemetery[3] |
Կրթություն | Միչիգան նահանգի համալսարան, Հոֆստրա համալսարան, Neighborhood Playhouse թատերական դպրոց և Rhodes Preparatory School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, բնավորության դերասան, կարատեիստ և կինոռեժիսոր |
Ժանրեր | վեսթեռն |
Ամուսին(ներ) | Շեյլա Ռայան |
Երեխա(ներ) | Սքոթ Քաան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջեյմս Էդմունդ Կաան (անգլ.՝ James Edmund Caan; մարտի 26, 1940[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 6, 2022[2], Westwood, Լոս Անջելես), ամերիկացի դերասան, Գոսոկու Ռյու կարատեի 6-րդ դանի վարպետ, կարատեի միջազգային ասոցիացիայի Սոկե Դայ կոչման կրող։
Առավել հայտնի է դարձել «Ճանապարհորդություն դեպի Շայլո», «Կնքահայրը», «Ռոլլերբոլ», «Կամուրջը շատ հեռու է», «Միզերի», «Մաքրիչ» և «Հենրիի հանցագործության հնարքը» ֆիլմերում մասնակցությամբ։
«Օսկար» (1972 թվական), «Էմմի»( 1971 թվական) մրցանակների հավակնորդ, «Ոսկե գլոբուս»(1972, 1974, 1975 թվականներ) մրցանակի եռակի հավակնորդ , «Սատուրն» (1975 թվական) մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Կաանը ծնվել է 1940 թվականի մարտի 26-ին Նյու Յորքում` Բրոնքսի շրջանում, Գերմանիայից գաղթած հրեաների՝ Սոֆի և Արթուր Կաանների ընտանիքում։ Ապագա դերասանի հայրը մսի մատակարար էր[4]։ Ավարտել է Neighborhood Playhouse դերասանական համալսարանը, որտեղ նրա ուսուցիչներից մեկը եղել է Սենֆորդ Մեյսները։
Առաջին դերը խաղացել է 1963 թվականին Բիլլի Ուայլդերի «Նուրբ Իրմա» կինոնկարում[5]։ Ամբողջ աշխարհում հայտնի է դարձել Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի օսկարակիր «Կնքահայրը» կինոնկարում Սանտինո Կոռլեոնեի դերից հետո։
Ջեյմս Կաանը մարտարվեստի վարպետ է։ Նա 10-րդ դանի վարպետ Տակայուկի Կուբոտայի աշակերտն է[6]։
Նա իր կարիերայի լավագույն դերասանական աշխատանք է համարում «Անձրևի մարդիկ» (1969 թվական) և «Գող» (1981 թվական) կինոնկարներում իր կատարած դերերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Կաանը ամուսնացած է եղել չորս անգամ․ Դի Ջեյ Մետիս (1960-1966 թվականներ), Շեյլա Ռայան (Էլվիս Պրեսլիի նախկին ընկերուհին 1976-1977 թվականներ), Ինգրիդ Հայեկ (1990-1995 թվականներ) և Լինդա Սթոքս (1996-2009 թվականներ)։
Դերասանն ունի հինգ երեխա․ Տարա (Դի Ջեյ Մետիսից, ծնվել է 1964 թվականին), Սկոթ (Շեյլա Ռայանից, ծնվել է 1976 թվականին), Ալեքսանդր Ջեյմս (Ինգրիդ Հայեկից, ծնվել է 1991 թվականին), Ջեյմս Արթուր և Ջեյկոբ Նիկոլաս (Լինդա Սթոքսից, ծնվել են 1995 և 1998 թվականներին)։
Ֆիլմադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1963 | Ֆ | Նուրբ Իրմա | Irma la Douce | զինվոր ռադիոյից, տիտրերում նշված չէ |
1964 | Ֆ | Լեդին վանդակում | Lady in a Cage | Ռենդալ Սիմպսոն ʼԿոննել |
1966 | Ֆ | Էլդորադո | El Dorado | Ալան Բուրդիլյոն Տրեխերն |
1967 | Ֆ | Խաղեր | Games | Պոլ Մոնտգոմերի |
1968 | Ֆ | Հակառակ հաշվարկ | Countdown | Լի Շտեգլեր |
1968 | Ֆ | Ճանապարհորդությու դեպի Շայլո | Journey to Shiloh | Բակ Բյորնետ |
1969 | Ֆ | Անձրևի մարդիկ | Rain People, The | Ջիմի Կիլգանոն |
1972 | Ֆ | Կնքահայրը | Godfather | Սանտինո «Սոնի»Կոռլեոնե |
1973 | Ֆ | Լպրծուն | Slither | Դիկ Կանիպսիա |
1973 | Ֆ | Ազատում կեսգիշերից առաջ | Cinderella Liberty | Ջոն Բեգս փոքր |
1974 | Ֆ | Կնքահայրը 2 | Godfather 2 | Սանտինո Սոնի Կոռլեոնե |
1974 | Ֆ | Խաղացող | The Gambler | Ակսել Ֆրիդ |
1975 | Ֆ | Զվարճալի տիկին | Funny Lady | Բիլի Ռոուզ |
1975 | Ֆ | Ռոլլերբոլ | Rollerball | Ջոնատան Ե․ |
1975 | Ֆ | Մարդասպանների էլիտան | Killer Elite, The | Մայք Լոկեն |
1976 | Ֆ | Հարին և Ուոլտերը գնում են Նյու Յորք | Harry and Walter Go to New York | Հարի Դիգբի |
1977 | Ֆ | Եվս մեկ հնարավորություն | Un autre homme, une autre chance | Դավիդ Ուիլյամս |
1977 | Ֆ | Կամուրջը շատ հեռու է | A Bridge Too Far | Շտաբ-սերժանտ Էդի Դոխան |
1978 | Ֆ | Մոտենում է ձիավորը | Comes a Horseman | Ֆրենկ Բակ Էտխյորն |
1979 | Ֆ | 1941 | 1941 | կռվող նավաստի, տիտրերում անունը նշված չի |
1979 | Ֆ | Երկրորդ գլուխ | Chapter Two | Ջորջ Շնայդեր |
1981 | Ֆ | Գող | Thief | Ֆրենկ |
1981 | Ֆ | Մեկը և մյուսը (Բոլերո) | Les uns et les autres (Bolero) | Ջեկ Գլեն,Ջեյսոն Գլեն |
1982 | Ֆ | Հրաժեշտի համբույր տուր ինձ | Kiss Me Goodbye | Ջոլի Վիլյանո |
1987 | Ֆ | Քարերի այգիներ | Gardens of Stone | սերժանտ Կլել Հազարտ |
1988 | Ֆ | Այլմոլորակայիների ազգ | Alien Nation | դետեկտիվ Մետյու Սայքս |
1990 | Ֆ | Դիկ Թրեյսի | Dick Tracy | Սպադս Սպալդոնի |
1990 | Ֆ | Միզերի | Misery | Պոլ Շելդոն |
1991 | Ֆ | Վերադարձ մթություն | Dark Backward, The | բժիշկ Սկարվի |
1991 | Ֆ | Տղաների համար | For the Boys | Էդի Սպարկս |
1992 | Ֆ | Մեղրամիս Լաս Վեգասում | Honeymoon in Vegas | Տոմի Կորմեն |
1993 | Ֆ | Ծրագիր | Program, The | Սեմ Ուինտերս |
1993 | Ֆ | Մարմնից մարմին | Flesh and Bone | Ռոյ Սուինի |
1995 | Ֆ | Պատանի ,որին Ատելություն էին անվանում | A Boy Called Hate | Ջիմ |
1996 | Ֆ | Մաքրիչ | Eraser | մարշալ Ռոբերտ Դեգերին |
1996 | Ֆ | Անխոցելի | Bulletproof | Ֆրենկ Կոլտոն |
1996 | Ֆ | Շշե հրթիռ | Bottle Rocket | Էյբ Հենրի |
1998 | Ֆ | Ամեն ինչ իմ հոր մասին | This Is My Father | Կյարան Ջոնսոն |
1998 | Ֆ | Կապուտաչյա Միկի | Mickey Blue Eyes | Ֆրենկ Վիտալ |
1998 | Ֆ | Անձնական դետեկտիվ Մարլոու | Poodle Springs | Ֆիլիպ Մարլոու |
2000 | Ֆ | Յարդեր | Yards, The | Ֆրենկ Օլչին |
2000 | Ֆ | Հաջողության քաղաք | Luckytown | Չարլի Դոյլ |
2000 | Ֆ | Զենքի ճանապարհը | Way of the Gun, The | Ջո Սարնո |
2001 | Ֆ | Սպանություն Ամերիկայի կենտրոնում | Viva Las Nowhere | Ռոյ Բեյկեր |
2001 | Ֆ | Ստվերում | In the Shadows | Լենս Խաստոն |
2001 | Ֆ | Կարմիր սարի պահապանը | Warden of Red Rock | Ջոն Ֆլինդերս |
2002 | Ֆ | Գիշեր Ոսկե Արծվում | Night at the Golden Eagle | բանտապահ , տիտրերում չի նշվում |
2002 | Ֆ | Ուրվականների քաղաք | City of Ghosts | Մարվին |
2002 | Ֆ | Հանցավոր արյուն | Blood Crime | շերիֆ Մորգան ՄակԿին |
2003 | Ֆ | Մանիսոն Ջերիկո | Jericho Mansions | Լեոնարդ Գրեյ |
2003 | Ֆ | Դոգվիլ | Dogville | Մեծ Մարդ |
2003 | Ֆ | Ընտանիքի գործն է | This Thing of Ours | Ջիմի |
2003 | Ֆ | Էլֆ | Elf | Ուոլտեր |
2005 | Ֆ | Մարդասպան Սանտա | Santa's Slay | Դարեն Մեյսոն |
2008 | Ֆ | Լարիր ուղեղդ | Get Smart | ԱՄՆ նախագահ |
2009 | Ֆ | Նյու Յորք ես սիրում եմ քեզ | New York, I Love You | պարոն Ռիկոլի |
2010 | Ֆ | Հենրիի հանցավոր հնարքը | Henry's Crime | Մաքս |
2011 | Ֆ | Քաղցրահամ աղբյուրներ | Sweetwater | իռլանդացի Նեդ |
2011 | Ֆ | Փոխարինող ուսուցիչ | Detachment | պարոն Չարլզ Սիբոլդտ |
2012 | Ֆ | Հայրիկ ցտեսություն | That's My Boy | հյր ՄակՆելի |
2012 | Ֆ | Ագահության զգացում | For the Love of Money | Միկի |
2012 | Ֆ | Ես ատում եմ քեզ, հայրիկ | I Hate You, Dad | |
2012 | Ֆ | Անելանելի իրավիճակ | Small Apartments | պարոն Օլիսպայս |
2013 | Ֆ | Արյունակցական կապեր | Blood Ties | |
2015 | Ֆ | Վտարանդի | The Outsider | Շուստեր |
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1959-1963 | ս | Անձեռնամխելիները | Untouchables, The | Կիր Բրենոն |
1961-1966 | ս | Բժիշկ Կիլդեր | Dr. Kildare | Չարլի Ջոնսոն |
1961-1966 | ս | Բեն-Քեյսի | Ben Casey | բժիշկ Կիտ Գրեգորի |
1962-1965 | ս | Ալֆրեդ Խիչկոկի ժամ | Alfred Hitchcock Hour, The | Ջեյ Շոու,Ֆիլ Բելդոուն |
1963 | ս | Վանդակի տեքստ | Death Valley Days | տարբեր դերեր 2 էպիզոդներում |
1965-1970 | ս | Լարիր ուղեղդ | Get Smart | Ռուպերտ, տիտրերում չի նշվում |
1965-1974 | ս | ՖԲՌ | F.B.I., The | Յուջին Դեյվիդ Խոլտ |
2001-2008 | ս | Ջորդոնի հետաքննությունը | Crossing Jordan | Էդ Դիլայն |
2003-2008 | ս | Լաս Վեգաս | Las Vegas | Էդ Դիլայն |
2012-2012 | ս | Հավայաններ 5․0 | Hawaii Five-0 | Թոնի Արչեր |
2013 | ս | Վերադառնալ խաղ | Back in the Game | Թերի Կենոն Գենոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.theguardian.com/film/2022/jul/07/the-godfather-star-james-caan-dies-aged-82
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ James Caan Biography
- ↑ James Caan(չաշխատող հղում)
- ↑ «The History of Karate in America». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jim Mather The Karate Training of James Caan(անգլ.) // Black Belt : журнал. — 1991. — Т. 29. — № 3. — С. 24—29, 101.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Էդմունդ Կաան» հոդվածին։ |
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 6 մահեր
- 2022 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Հոլիվուդյան դերասաններ