Միչիգանի պետական համալսարան
Միչիգանի պետական համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, հողադրամաշնորհային համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
Հիմնադրված է | փետրվարի 12, 1855 |
Ընդհանուր անձնակազմ | 6100 մարդ |
Անդամակցություն | Օուկ Ռիջի համալսարանների միություն, ORCID[1], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[2], Հետազոտական գրադարանների կենտրոն[3], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[4], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[5], Dryad?[6] և ArXiv[7] |
Երկիր | ![]() |
Կայք | msu.edu(անգլ.) |
![]() ![]() Միչիգանի պետական համալսարան, ԱՄՆ | |
![]() |
Միչիգանի պետական համալսարան (անգլ.՝ Michigan State University, MSU), պետական համալսարան ԱՄՆ - ում[9]։
Գտնվում է Իստ - Լանսինգեում, Միչիգան նահանգում[10]։ Հիմնադրվել է 1855 թվականին։ Դասերը սկսվել են 1857 թվականի մայիսին՝ երեք շենքերում։ Այդ պահին համալսարանն ուներ 5 դասախոս և 63 ուսանող։ 2010 թվականին համալսարանում աշխատում էին շուրջ 4900 դասախոս և սովորում էին 47131 ուսանող (36058 բակալավր, 11073 մագիստրոս և ասպիրանտ), այդ թվում 5351 արտասահմանցի ուսանող 130 երկրներից, որից 24-ը Ռուսաստանից։
Համալսարանում գործում է մոտ 200 ակադեմիական ծրագիր[11]։ Միջուկային ֆիզիկայի, ճարտարագիտության, քաղաքագիտության, բիզնեսի, լրագրության, կրթության և օսթեոպատիայի[12] ծրագրերը ԱՄՆ - ում համարվում են լավագույններից։
Համալսարանական քաղաքը (կամպուս) զբաղեցնում է 21 կմ² տարածք, որտեղ տեղակայված են 556 շենք` 100 ուսումնական, 131 գյուղատնտեսական, 166 բնակելի և 42 սպորտային։ Փողոցների երկարությունը կազմում է 42 կմ, իսկ մայթերինը` 160 կմ²։ Գարնանային և աշնանային սեմինարների ժամանակ համալսարանի տարածքում գործում են 7 ավտոբուսային երթուղիներ։ Համալսարանը ունի նաև իր առանձին ոստիկանությունը և բժշկական կենտրոնը։
2007 թվականին համալսարանը իր մասնաճյուղը բացեց Դուբայում։
Համալսարանը ունի տղամարդկանց 12 և կանանց 13 սպորտային թիմեր։ Բոլորը, բացի հոկեյի թիմից, կրում են «Սպարտացիներ» (անգլ.՝ Spartans) անունը։ Նրանցից առավել հայտնի են տղամարդկանց ամերիկյան ֆուտբոլի, հոկեյի և վազքի թիմերը։
Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջոզեֆ Ռայկելոն Ուիլյամս (1857 - 1859)
- Լյուիս Ֆիսկե (1859 - 1862)
- Տեոֆիլուս Էբբոտ (1862 - 1885)
- Էդվին Ուիլլիտս (1885 - 1889)
- Օսկար Կլուտե (1889 - 1893)
- Լյուիս Գորդոն (1893 - 1895)
- Ջոնաթան Սնայդեր (1896 - 1915)
- Ֆրենկ Կեդզի (1915 - 1921)[13]
- Դեվիդ Ֆրայդեր (1922 - 1923)
- Քենոն Բատերֆիլդ (1924 - 1928)
- Ռոբերտ Սիդեյ Շոու (1928 - 1941)
- Ջոն Ալֆրեդ Խաննա (1941 - 1969)
- Վոլտեր Ադամս (1969 - 1970)[14]
- Քլիֆտոն Ուորտոն (1970 - 1978)[15]
- Էդգար Խառդեն (1978 - 1979)
- Մորիս Սեսիլ Մակկեյ (1979 - 1985)[16]
- Ջոն Դի Բյադջո (1985 - 1992)
- Գորդոն Գաեր (1992 - 1993)
- Մ. Պիտեր Մակֆերսոն (1993 - 2004)
- Լու Աննա Սիմոն (2005 - )
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ORCID — 2012. — ed. size: 11496507
- ↑ https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://www.cossa.org/members/
- ↑ https://datadryad.org/stash/our_community
- ↑ Our Members / Tier 6
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ https://www.unipage.net/ru/10523/michigan_state_university
- ↑ https://tonkosti.ru/%D0%9C%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3%D0%B0%D0%BD
- ↑ https://msu.edu/
- ↑ https://www.euosteopatia.es/que-es-la-osteopatia/
- ↑ https://www.findagrave.com/memorial/130662573/frank-stewart-kedzie
- ↑ https://www.peoples.ru/science/economy/walter_adams/
- ↑ https://onthebanks.msu.edu/Exhibit/162-567-22/president-clifton-r-wharton-jr/
- ↑ https://msutoday.msu.edu/news/2018/maurice-cecil-mackey-jr-msus-16th-president-dies/
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միչիգանի պետական համալսարան կատեգորիայում։ |
|