Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ | ||||
|---|---|---|---|---|
| Reach For The Top! «Հասիր քո բարձունքին» | ||||
| Ամսաթվեր | ||||
| Եզրափակիչ | 3 դեկտեմբեր 2011 | |||
| Հյուրընկալություն | ||||
| Անցկացման վայր | ||||
| Հյուրընկալող հեռուստաալիք | ||||
| Հաղորդավարներ | Գոհար Գասպարյան և Ավետ Բարսեղյան | |||
| Մասնակցություն | ||||
| Երկրների քանակ | 13 | |||
| Մասնակիցներ | Քենդի, Ռեյչել Թրեսթ, Լիդիա Զաբլոցկայա, Եկատերինա Ռյաբովա, Դալիթա Ավանեսյան, Լերիկա, Femke Verschueren?, Իվան Իվանով, Erik Rapp?, Paulina Skrabytė?, Kristall, Dorijan Dlaka? և Q13429196? | |||
| Վերադարձել են | ||||
| Մեկնել են | ||||
| Քվեարկություն | ||||
| Քվեարկության համակարգ | 50/50 հեռուստադիտող/ժյուրի | |||
| Հաղթական երգ | Candy "Candy Music" | |||
| Զրո միավոր | Արդյունքնեռը հայտարարելուց առաջ, բոլոր երկրները ստանում են 12 միավոր։ | |||
| Մասնակցող երկրներ
Անցած տարիների մասնակիցներ Չեն անցել եզրափակիչ փուլ | ||||
| Ժամանակագրություն | ||||
| ||||
| junioreurovision.tv/event/yerevan-2011 | ||||
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2011-ը՝ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի իններորդ մրցություն էր, որը տեղի ունեցավ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Երևանի Մարզահամերգային համալիրում։ Մրցույթը հաղթեց վրացական Candy խումբը՝ Candy Music կատարմամբ։
Անցկացման ֆորմատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 15-ին, 2011 թ. Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես հայտարարել էր այն երկրների ցուցակը, որոնք մասնակցելու են մրցույթին, սակայն օգոստոսի 15-ին, 2011 թվականին հաստատել է իր մասնակցությունը Բուլղարիան, ավելի ուշ սեպտեմբերին Լատվիան , որը ի սկզբանե հրաժարվեց մասնակցել, որոշել է մասնակցել մրցույթին։ Այս տարի երկու երկրներ դուրս եկան մրցույթից։ Սերբիան, քանի որ ֆինանսական խնդիրներ ուներ, Մալթան - անհաջող ելույթների պատճառով։
Անցկացման վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 18-ին, 2011 թ. Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է անցկացնել առաջիկա մրցակցությունը Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում։ Ըստ Հայաստանի Հանրային հեռուստատեսության նախագահի՝ Ալեքսան Հարությունյանի, Հայաստանը ընտրվել էր հինգ թեկնածու երկրներց։ Հայաստանի մրցակիցներնեյն եղել Շվեդիան, Վրաստանը, Ռուսաստանը և Բելառուսը. Սա առաջին դեպքն է Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ, երբ նախորդ մրցույթի հաղթող երկիրը դարձավ հաջորդ տարվա Մանկական Եվրատեսիլի անցկացման վայրը։
Պատկերանիշ և դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 15-ին, 2011 թ. Եվրոպական հեռարձակողների միությունը հանդիպման ժամանակ Ժնևում հրապարակել է մրցույթի պատկերանիշը և դիզայնը։ Պատկերանիշը հիշեցնում է հայտնի հայկական Արարատ լեռը։ Կարգախոսը մրցույթի «Հասիր քո բարձունքին»։
Մանկական Եվրատեսիլ 2011 պատկերանիշի դիզայնով զբաղվում էր հայտնի Բելառուսի նկարիչ Անտոն Բաոանովը, որը նույնպես մշակել է դիզայնը Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի համար։

Քվեարկության կանոնների փոփոխությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոփոխություններ քվեարկության մեջ։ Հեռուստադիտողների քվեարկությունը կլինի միայն այն բանից հետո, երբ հնարավոր բոլոր երգերը կկատարվեն, և ոչ թե ի սկզբանե, ինչպես նախորդ տարիներին, - վերադառնալով կանոններին 2003-2005 թթ.
Նախընտրական փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Երկիր | Լեզուն | Արտիստ | Երգ | Միավոր | Արդյունք |
|---|---|---|---|---|---|---|
| 01 | ռուսերեն | Եկատերինա Ռյաբովա | "Ինչպես Ռոմեոն և Ջուլիետը" (Как Ромео и Джульетта) | 99 | 4 | |
| 02 | լատիշերեն | Ամանդա Բաջմակովա | "Moondog" | 31 | 13 | |
| 03 | մոլդովերեն, անգլերեն | Լերիկա | "No-No" | 78 | 6 | |
| 04 | հայերեն, անգլերեն | Դալիթա | "Welcome to Armenia" | 85 | 5 | |
| 05 | բուլղարերեն | Իվան Իվանով | "Supergeroy" (Супергерой) | 60 | 8 | |
| 06 | լիտվերեն | Պաուլինա Սկրաբիտե | "Debesys" | 53 | 10 | |
| 07 | ուկրաիներեն | Kristall | "Evropa" (Європа) | 42 | 11 | |
| 08 | մակեդոներեն | Դորիյան Դլակա | "Zhimi ovoj frak" (Жими овој фрак) | 31 | 12 | |
| 09 | հոլանդերեն | Ռեյչել | "Ik ben een teenager" | 103 | 2 | |
| 10 | ռուսերեն | Լիդիա Զաբոլոցկայա | "Angely dobra" (Ангелы добра) | 99 | 3 | |
| 11 | շվեդերեն | Էրիկ Ռապպ | "Faller" | 57 | 9 | |
| 12 | վրացերեն, անգլերեն | Candy | "Candy Music" | 108 | 1 | |
| 13 | հոլանդերեն | Ֆեմկե | "Een kusje meer" | 64 | 7 |
Բոլոր 12 միավորները
[խմբագրել | խմբագրել կոդը]| N. | Ստացող երկիր | Տվող երկիր |
|---|---|---|
| 3 | ||
| 2 | ||
| 1 | ||

Վերադարձել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաժարվել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերադարձել է
[խմբագրել | խմբագրել կոդը]| Արտիստ | Երկիր | Թվական | Հորիզոնական |
|---|---|---|---|
| Եկատերինա Ռյաբովա | Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2009 | 2-րդ հորիզոնական |
Միջազգային հեռարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալիա
Ավստրալիան Մանկական Եվրատեսիլ 2011-ը հեռարձակեց 2011 թվականի դեկտեմբերի 26-ին։ Սակայն մրցույթի ժամանակ բոլոր մասնակիցներին շնորհեց 12 միավոր, որպես խրախուսանք։Ավստրալիայում մրցույթը կրկին եթեր հեռարձակվեց 2012 թվականի ապրիլի 9-ին։
Միավորները հայտնեցին
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստան-Ռազմիկ Աղաջանյան
Ռուսաստան-Վալենտին Սադիկի
Վրաստան-Էլեն Մակաշվիլի
Բուլղարիա-Սամուել Սարանձև-Սանչո
Շվեդիա-Ինա-Ջան վոն Հերֆ
Նիդերլանդներ-Աննա Լագերվեյ
Ուկրաինա-Ամանդա Կոենինգ
Բելառուս-Աննա Կովալյովա
Բելգիա-Ջիլլ և Լաուրեն
Լատվիա-Շառլոտ Լենման
Լիտվա-Դոմինինկաս Զվիրբլիս
Մոլդովա-Ստեֆան Ռոսքովան
Մակեդոնիա-Անյա Վետերովա
Չմասնակցող երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիա - Իտալական հեռուստաընկերությունը որոշել էր, մասնակցեր, սակայն որոշ խնդիրների պատճառով, մասնակցության հայտը հանեց
Իսպանիա - 2011-ին Իսպանիան փորձեց վերադառնալ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով, մասնակցության հայտը հանեց
Մալթա - 2011 թվականին Մալթական հեռարձակող «PBM» հեռուստաընկերությունը հայտարարեց որ չի մասնակցի մրցույթին, պատճառը, անհաջող ելույթներ։
Սերբիա - Սերբական «PTC» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Սերբիան մեկնում է մրցույթից, ֆինանսական խնդիրների պառճառով։
Կիպրոս - «CyBC» հեռուստաընկերությունը, փորձում էր վերադառնալ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով, հրաժարվեց մասնակցել։
Հունաստան - Հունական ազգային հեռարձակող «ERT» հեռուստաընկերությունը փորձեց վերադառնալ, սակայն հետո հանեց հայտը։
Պորտուգալիա - Պորտուգալիայի «RTP» հեռուստաընկերությունը հայտարարեց որ նրանք չեն վերադառնա մրցույթ։
Սան Մարինո - Սան Մարինոն հաստատել էր, իր մասնակցությունը, սակայն ներկայացուցիչ չունենալու պատչճառով, հանել է հայտը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||
