Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ | ||||
|---|---|---|---|---|
| "Be creative" «Եղիր ստեղծագործ» | ||||
| Ամսաթվեր | ||||
| Եզրափակիչ | Նոյեմբերի 30, 2013 | |||
| Հյուրընկալություն | ||||
| Անցկացման վայր | «Ուկրաինա» արվեստի պալատ, Կիև | |||
| Հյուրընկալող հեռուստաալիք | NTU | |||
| Հաղորդավարներ | Թիմուր Միրոշնիչենկո և Զլատա Օգնևիչ | |||
| Ընդմիջման ելույթ | Անաստասիա Պետրիկ, Էմիլի դը Ֆորեսթ, Ռուսլանա | |||
| Մասնակցություն | ||||
| Մասնակիցներ | Գայա Կաուկի, Սոֆյա Տարասովա, Ilya Volkov?, Դայանա Կիրիլլովա Յուրևնա, The Smile Shop?, Մոնիկա Ավանեսյան, Rustam Karimov?, Mylène and Rosanne?, Էլիաս, Միկելե Պերնիոլա, Rafael Bobeica? և Barbara Popović? | |||
| Առաջնելույթ | ||||
| Վերադարձել են | ||||
| Մեկնել են | ||||
| Քվեարկություն | ||||
| Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի, 1-7, 8, 10 և 12 բալային համակարգով։ | |||
| Հաղթական երգ | ||||
| Մասնակցող երկրներ Անցած տարիների մասնակիցներ | ||||
| Ժամանակագրություն | ||||
| ||||
| junioreurovision.tv/event/kyiv-2013(անգլ.) | ||||
Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը եղել է 11-րդ մրցույթը Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ։ Այն անց է կացվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, նոյեմբերի 30-ին։ «NTU» հեռուստաընկերությունը մրցույթը հյուրընկալել է իրենց երկրում արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ 2009 թվականին էր։
Մրցույթին մասնակցել են 12 երկրիր։ Մակեդոնիան և Մալթան որոշել են վերադառնալ մրցույթ, իսկ Ալբանիան, Բելգիան և Իսրայելը հայտարարել էին որ չեն մասնակցի մրցույթին։ Սան Մարինոն 2013 թվականի մրցույթին մասնակցեց առաջին անգամ։
Մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը կայացել է նոյեմբերի 25-ին մրցույթի բացման պաշտոնական արարողության ժամանակ։
Մրցույթի քվեարկության արդյունքում 130 միավորով հաղթող է ճանաչվել Մալթան ներկայացնող Գայա Կաուկին իր «The Start» երգով։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Ուկրաինայի և Բելառուսի մասնակիցները։ Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը իր «Choco Factory» երգով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Անցկացման վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի փետրվարի 6-ին Եվրոպական Հեռարձակողների Միությունը հայտարարեց որ մրցույթը կայանալու է Ուկրաինայում։ Սա արդեն երկրորդ մրցույթն է որը անցկացվեց Ուկրաինայում, առաջին անգամ 2009 թվականին էր։ Մրցույթը հյուրընկալող երկրի անունը հայտարարելուց երկու ամիս հետո՝ ապրիլի 17-ին ԵՀՄ-ն և «NTU» հեռուստաընկերությունը հայտարարեցին, որ մրցույթը կայանալու է Կիևի «Ուկրաինա» ազգային արվեստի պալատում, որտեղ էլ սովորաբար անցկացվում են երկրի կարևոր և պաշտոնական միջոցառումներ։
Ֆորմատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթի գործադիր ղեկավար Վլադիսլավ Յակովլևը հուլիսի 17-ին հայտարարեց, որ լինելու է որոշակի փոփոխություն մրցույթի ֆորմատի մեջ։ Սկսած 2013 թվականի մրցույթից արդեն միայն հաղթողը չի ստանալու մրցանակ, այլ նաև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները։
2013 թվականին փոխվեց նաև քվեարկության արդյունքների հայտարարման ձևը։ Խոսնակները իրենց երկրի միավորները հայտարարում էին մրցույթի բեմից այլ ոչ թե իրենց երկրից։
Փոփոխություն է կատարվել նաև երգերի տևողության մեջ։ Երգի տևողությունն այժմ կարող է հասնել մինչև 3 րոպեն, նախորդ՝ 2 րոպե 30 վայրկյանի փոխարեն։
Գրաֆիկական դիզան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթն անցկացվել է "Be creative" («Եղիր ստեղծագործ») կարգախոսի ներքո։ Մրցույթի լոգոն գույնզգույն փազլն է որի ցուցադրումը կայացել է հոկտեմբերի 9-ին։
Հաղորդավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթի հաղորդավարներն են եղել Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում Ուկրաինան ներկայացրած Զլատա Օգնևիչը և Մանկական Եվրատեսիլ 2009թվականի հաղորդավար Տիմուր Միրոշնիչենկոն։
Մասնակից երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Երկիր | Լեզու | Արտիստ | Երգ | Հայերեն | Արդյունք | Միավոր |
|---|---|---|---|---|---|---|---|
| 01 | շվեդերեն | Էլիաս | «Det är dit vi ska» | Ահա թե ուր ենք գնում | 9 | 46 | |
| 02 | ադրբեջաներեն, անգլերեն | Ռուստամ Կարիմով | «Me and my guitar» | Ես և իմ կիթառը | 7 | 66 | |
| 03 | հայերեն, անգլերեն | Մոնիկա Ավանեսյան | «Choco Factory» | Շոկոլադե գործարան | 6 | 69 | |
| 04 | իտալերեն | Միկելե Պերնիոլա | «O-o-O Sole Intorno a Me» | O-o-O արևը շրջապատում է ինձ | 10 | 42 | |
| 05 | մակեդոներեն | Բարբարա Պոպովիչ | «Ohrid i muzika» | Օհրիդը և երաժշտությունը | 12 | 19 | |
| 06 | ուկրաիներեն, անգլերեն | Սոֆյա Տարասովա | «We are one» | Մենք միասնական ենք | 2 | 121 | |
| 07 | ռուսերեն | Իլյա Վոլկով | «Poy s mnoy» | Երգիր ինձ հետ | 3 | 108 | |
| 08 | ռումիներեն, անգլերեն | Ռաֆաել Բոբեյկա | «Cum să fim» | Ինչպես լինել | 11 | 41 | |
| 09 | վրացերեն, անգլերեն | The Smile Shop | «Give Me Your Smile» | Տուր ինձ քո ժպիտը | 5 | 91 | |
| 10 | հոլանդերեն, անգլերեն | Միլեն և Ռոզանա | «Double Me» | Կրկնակի ինձ | 8 | 59 | |
| 11 | անգլերեն | Գայա Կաուկի | «The Start» | Սկիզբը | 1 | 130 | |
| 12 | ռուսերեն | Դայանա Կիրիլովա | «Mechtay» | Երազիր | 4 | 106 |
Քվեարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվեարկության աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]12 միավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| N. | Ստացող երկիր | Քվեարկող |
|---|---|---|
| 5 | Մանկական ժյուրի, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Ուկրաինա | |
| 3 | Հայաստան, Ադրբեջան, Շվեդիա | |
| Բելառուս, Մալթա, Սան Մարինո | ||
| 1 | Վրաստան | |
| Ռուսաստան |
- Քվեարկության սկզբում բոլոր երկրները ստանում են 12 միավոր։
Խոսնակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չմասնակցող երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբանիա - Ալբանական «RTSH» հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով որոշել էր չմասնակցել մրցույթին։
Բելգիա - 2013 թվականի մարտի 26-ին Բելգիայում մրցույթը հեռարձակող հեռուստաընկերությունը, հայտարարել էր, որ չի մասնակցի 2013 թվականի մրցույթին, քանի որ պատրաստվում է ստեղծել իր սեփական մրցույթը բելգիացի երիտասարդ տաղանդների համար։
Իսրայել - 2013 թվականի հոկտեմբերի 21-ին Իսրայելում մրցույթը հեռարձակող «IBA» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ չի մասնակցի մրցույթին։
Բուլղարիա - Բուլղարիայում մրցույթը հեռարձակող «BNT» հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ չի պատրաստվում ետ վերադառնալ մրցույթ։
Կիպրոս - «CyBC» հեռուստաընկերությունը սկզբում հաստատել էր իր մասնակցությունը, սակայն այնուհետև ետ վերցրեց մասնակցության հայտը։
Լատվիա - Լատվիայի ազգային հեռարձակող «LTV» հեռուստաընկերությունը մտադրություն չունի վերադառնալ մրցույթ։
Պորտուգալիա - Պորտուգալիայի «RTP» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ նրանք չեն վերադառնա մրցույթ։
Իսպանիա - Իսպանական «TVE» հեռուստաընկերությունը սկզբում քննարկում էր մրցույթ վերադառնալու իրենց հարցը, սակայն որոշակի խնդիրների պատճառով ավելի ուշ հայտարարեցին որ չեն մասնակցի մրցույթին։
