Էմիլի դը Ֆորեսթ
Էմիլի դը Ֆորեսթ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | դան․՝ Emmelie de Forest |
Ի ծնե անուն | դան․՝ Emmelie Charlotte-Victoria de Forest |
Ծնվել է | փետրվարի 28, 1993![]() Ռանդերս, Randers Municipality, Դանիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | Վոկալ |
Լեյբլ | Universal Music |
Կայք | deforest.dk |
Ստորագրություն | |
![]() |
Էմիլի դը Ֆորեսթ (դան.` Emmelie Charlotte-Victoria de Forest կամ կարճ` Emmelie de Forest, ծնվ. 1993 թ. փետրվարի 28, Ռանդերս, Դանիա), դանիացի երգչուհի, ով 2013 թվականի մայիսին Only Teardrops երգը ներկայացնելով Դանիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում հաղթանակ է բերում իր երկրին։
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիլի դը Ֆորեսթը ծնվել է 1993 թվականի փետրվարի 28-ին Ռանդեսում, Դանիա։ Նրա մայրը՝ Էմիլի Էնգսթրոմը դանիացի է, իսկ հայրը՝ Ինգվար դը Ֆորեսթը ազգույթմաբ շվեդ է։ Էմիլին սկսել է երգել 9 տարեկանից։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013-ից սկսած։ Եվրատեսիլ և Only Teardrops[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունվարի 26-ին Էմիլին Only Teardrops երգով մասնակցելով Դանիայի Եվրատեսիլի ազգային ընտրությանը ճանաչվում է հաղթող և հնարավորություն է ստանում ներկայացնելու Դանիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։
Ապրիլի 14-ին Էմիլին հայտարարում է, որ իր առաջին ալբոմը, որն անվանված է "Only Teardrops" թողարկվելու է մայիսի 6-ին՝ Եվրատեսիլից օրեր առաջ։
Մայիսի 14-ին Էմիլին մասնակցելով Եվրատեսիլ 2013 թվականի առաջին կիսաեզրափակիչ փուլին անցնում է եզրափակիչ փուլ և մայիսի 18-ին Էմիլին 281 միավորով ճանաչվում է հաղթող և հաջորդ տարվա մրցույթը տանում է իր երկիր։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 - Only Teardrops'
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 - "Only Teardrops"
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգչուհու պաշտոնական կայքը Archived 2013-04-20 at the Wayback Machine.
|