Հայաստանը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում

Հայաստան

Հեռուստաալիք Հայաստան Հ1
Նախընտրական փուլ Մանկական Եվրատեսիլ (2008-2014)
Ներքին ընտրություն (2007, 2015-ից)
Ելույթներ
Մասնակցումներ 9
Առաջին ելույթ 2007
Լավագույն արդյունք 1-ին (2010)
Վատագույն արդյունք 8-րդ (2008)
Հղումներ
Հայաստանի էջը Eurovision.tv կայքում

Հայաստանը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ Հայաստանում մրցույթը հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը։

Մասնակցության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ երկիրը ներկայացրել է Արևիկ խումբը, ով գրավեց երկրորդ հորիզոնականը ընդամենը 1 միավոր տարբերությամբ(136)։ 2008-ին Մոնիկա Մանուչարովան իր «Իմ Երգի Հնչյունը» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Լուարա Հայապետյանը իր «Բարսելոնա» երգով 2009 թվականին Կիևում զբաղեցրե 2-րդ հորիզոնականը։ 2010-ին Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով հավաքեց 120 միավոր և հաղթանակ բերեց Հայաստանին։ Հաջորդ տարի Հայաստանը ստացավ հյուրընկալելու Մանկական Եվրատեսիլը Երևանում։ Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան իր «Welcome to Armenia» երգով 13 երկրների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ 2012-ին Compass Band-ը զբաղեցրեց լավագույն եռյակի՝ 3-րդ հորիզոնականը իր «Sweetie Baby» երգով։ 2013-ին Մոնիկա Ավանեսյանը զբաղեցրեց 6-րդ հորիզանականը։ 2014-ին Հայաստանը ներկայացրեց Բեթթին և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։2015-ին Հայաստանը ներկայացրեց Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ ունեցավ 11 համարի ներքո՝ ներկայացնելով «LOVE» խորագիրը կրող երգը։ Միկան միավորների տարբերությամբ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։Մրցույթից հետո մեկնարկած քվեարկության արդյունքներով, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով,Միքայել Վարոսյանը ստացավ 176 միավոր։Հայաստանի ներկայացուցիչներից ոչ մեկը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում այսքան բարձր միավոր(176) չեր ստացած։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Արտիստ Լեզու Երգ Տեղ Միավոր
2007 Արևիկ Հայերեն «Երազանք» 2 136
2008 Մոնիկա Մանուչարովա Հայերեն «Իմ Երգի Հնչյունը» 8 59
2009 Լուարա Հայրապետյան Հայերեն «Բարսելոնա» 2 116
2010 Վլադիմիր Արզումանյան Հայերեն «Մամա» 1 120
2011 Դալիթա Հայերեն,
Անգլերեն
«Welcome to Armenia» 5 85
2012 Compass Band Հայերեն,
Անգլերեն
«Sweetie Baby» 3 98
2013 Մոնիկա Ավանեսյան Հայերեն,
Անգլերեն
«Choco Factory» 6 69
2014 Բեթթի Հայերեն
Անգլերեն
«People of the Sun» 3 146
2015 Միքայել Վարոսյան Հայերեն
Անգլերեն
«Love» 2 176

Քվեարկության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը տվել է ավելի շատ միավորներ

Համար Երկիր Միավորներ
1 Ռուսաստան Ռուսաստան 89
2 Վրաստան Վրաստան 87
3 Ուկրաինա Ուկրաինա 53
= Բելառուս Բելառուս 53
5 Մալթա Մալթա 41

Հայաստանը ստացել է ավելի շատ միավորներ

Համար Երկիր Միավորներ
1 Վրաստան Վրաստան 69
2 Ռուսաստան Ռուսաստան 65
3 Ուկրաինա Ուկրաինա 64
4 Բելգիա Բելգիա 54
5 Նիդերլանդներ Նիդերլանդներ 51

12 միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տվել է Ստացել է
2007 Վրաստան Վրաստան Բելգիա Բելգիա
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Վրաստան Վրաստան
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ռումինիա Ռումինիա
Ռուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
2008 Վրաստան Վրաստան Ոչ մեկից
2009 Ուկրաինա Ուկրաինա Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Վրաստան Վրաստան
Ռուսաստան Ռուսաստան
2010 Ռուսաստան Ռուսաստան Բելգիա Բելգիա
Ռուսաստան Ռուսաստան
Շվեդիա Շվեդիա
Ուկրաինա Ուկրաինա
2011 Վրաստան Վրաստան Ոչ մեկից
2012 Ուկրաինա Ուկրաինա Վրաստան Վրաստան
Ուկրաինա Ուկրաինա
2013 Ռուսաստան Ռուսաստան Վրաստան Վրաստան
2014 Վրաստան Վրաստան Բելառուս Բելառուս
Բուլղարիա Բուլղարիա
Վրաստան Վրաստան
Մալթա Մալթա
Ռուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
2015 Մալթա Մալթա Բելառուս Բելառուս
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ռուսաստան Ռուսաստան
Վրաստան Վրաստան

Մանկական Եվրատեսիլը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Քաղաք Վայր Հանդիսավարներ
2011 Հայաստան Երևան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր Ավետ Բարսեղյան և Գոհար Գասպարյան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]