Միքելե Պեռնիոլա
| Միքելե Պեռնիոլա | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 6, 1998[1] (27 տարեկան) Պալաջանո, Տարանտո, Ապուլիա, Իտալիա |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | երգիչ, դերասան և երգերի հեղինակ |
| Գործիքներ | վոկալ |
| Կայք | micheleperniolaofficial.com |
Միքելե Պեռնիոլա (իտալ.՝ Michele Perniola, սեպտեմբերի 6, 1998[1], Պալաջանո, Տարանտո, Ապուլիա, Իտալիա), իտալացի երգիչ, որ ներկայացրել է Սան Մարինոն Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում "O-o-O Sole Intorno a Me" (O-o-O արևը շրջապատում է ինձ) երգով։ Նա նաև ներկայացնելու է Սան Մարինոն Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում Անիտա Սիմոնչինիի հետ միասին։
Կյանքը և կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկելեն ծնվել է 1998 թվականի սեպտեմբերի 6-ին Պալաջիանոյում, որը փոքր քաղաք է Իտալիայի Տարանտո մարզում, որտեղ նա ապրում է իր ծնողների և երկու քույրերի հետ։ Քույրերից մեկը՝ Ռաֆաելլան The Peppermints խմբի հետ ներկայացրել է Սան Մարինոն Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում։ Պերնիոլան երաժշտության նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում դեռ վաղ հասակից, բայց նա սկսել է երգել 9 տարեկանից։
2012 թվականի դեկտեմբերին Պերնիոլան հաղթեց Իտալական Ti lascio una canzone հանրահայտ մրցույթում և սկսեց ճանաչում ձեռք բերել։ Նա հայտնի դարձավ ոչ միայն Իտալիայում այլ նաև Մեծ Բրիտանիայում և Չինաստանում։
Չնայած Մանկական Եվրատեսիլի կանոնների համաձայն մասնակիցը երկիրը կարող է ներկայացնել միայն այն դեպքում, երբ ունի տվյալ երկրի քաղաքացիություն կամ ապրել է տվյալ երկրում ոչ քիչ քան 2 տարի, ԵՀՄ-ն հատուկ հնարավորություն տվեց Սան Մարինոն ներկայացնող մասնակիցներին ունենալ կա՛մ իտալական, կամ սանմարինական քաղաքացիություն[2]։ Միկելեն ընտրվեց որպես Սան Մարինոյի ներկայացուցիչ և հնարավորություն ստացավ ներկայացնել այս երկիրը Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում իր "O-o-O Sole Intorno a Me" (O-o-O արևը շրջապատում է ինձ) երգով, որը հավաքեց 42 միավոր և զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը 12 մասնակիցների մեջ։
Սանմարինական հեռարձակող SMRTV-ին 2014 թվականի նոյեմբերի 27-ին հայտնեց, որ երկիրը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում ներկայացնելու են Միկելե Պերնիոլան և Անիտա Սիմոնչինին, ով The Peppermints խմբի հետ ներկայացրել է Սան Մարինոն Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքելե Պեռնիոլա» հոդվածին։ |
| ||||||||||