Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ
| Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ | ||||
|---|---|---|---|---|
| Պտտի՛ր հրաշքը | ||||
| Ամսաթվեր | ||||
| Եզրափակիչ | Դեկտեմբերի 11, 2022 | |||
| Հյուրընկալություն | ||||
| Անցկացման վայր | Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր | |||
| Հյուրընկալող հեռուստաալիք | ||||
| Հաղորդավարներ | Իվետա Մուկուչյան, Գարիկ Պապոյան, Կարինա Իգնատյան, Ռոբոտ Ռոբին | |||
| Գործադիր տնօրեն | Մարտին Օսթերդալ | |||
| Մասնակցություն | ||||
| Երկրների քանակ | 16[1] | |||
| Մասնակիցներ | Լունա Սաբելլա, Կառլոս Իխես, Ֆրեյա Սքայ, Chanel Dilecta?, David Charlin?, Նարե Ղազարյան, Nicolas Alves?, Լիսանդրո Ֆորմիկա, Katarina Savić?, Laura Bączkiewicz?, Zlata Dziunka? և Sophie Lennon? | |||
| Վերադարձել են | ||||
| Մեկնել են | ||||
| Քվեարկություն | ||||
| Քվեարկության համակարգ | 50/50 հեռուստադիտող/ժյուրի | |||
| Հաղթական երգ | «Oh Maman» | |||
| ||||
| Ժամանակագրություն | ||||
| ||||
| junior.eurovision.com/yerevan-2022(անգլ.) | ||||
Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ (անգլ.՝ Junior Eurovision Song Contest 2022), «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ հոբելյանական մրցույթը, որը տեղի է ունեցել Հայաստանում։ Մրցույթում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
2021 թվականի դեկտեմբերի 22-ին ARMTV հեռուստահաղորդակցական ընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) պաշտոնապես հայտարարեցին, որ մրցույթը հյուրընկալելու է Հայաստանը։ Միջոցառման կազմակերպմամբ զբաղվելու են այս երկու կառույցները։ Մրցույթը կայացել է 2022 թվականին դեկտեմբերի 11ին։ Այս մրցույթը թվով երկրորդն է, որն անցկացվել է Հայաստանում. երկիրը հյուրընկալել է «Մանկական Եվրատեսիլ»-ը նաև 2011 թվականին։[2] Սա նաև երրորդ անընդմեջ մրցույթն էր, որ անցկացվում էր հյուրընկալող երկրի մայրաքաղաքում։
Հայաստանի հյուրընկալումը հաստատվել էր ԵՀՄ-ի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 21-ին՝ այդ տարվա մրցույթում երկրի հաղթանակից երկու օր անց՝ մրցույթում նրանց հաղթանակից հետո։ Մրցույթը կայացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համալիրը նախկինում հյուրընկալել էր 2011 թվականի մրցույթը։
Ի տարբերություն Եվրատեսիլ երգի մրցույթի, հաղթող երկիրը չի ստացել հաջորդ մրցույթը հյուրընկալելու ավտոմատ իրավունքը։ 2017 թվականի հոկտեմբերի 15-ին Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարեց այդ համակարգի երկարաձգման մասին՝ նշելով, որ այն կօգնի կազմակերպիչներին ավելի շատ ժամանակ տրամադրել նախապատրաստվելու համար։
Այնուամենայնիվ, սկսած 2019 թվականից` յուրաքանչյուր մրցույթ հյուրընկալվել է նախորդ տարվա հաղթող երկրի կողմից։
Անցկացման վայրը հայտնի դարձավ 2022 թվականի փետրվարի 17-ին ՀՀ կառավարության կաբինետի նիստի ժամանակ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մրցույթը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում։ Փաշինյանը նշեց նաև, որ կառավարությունը միջոցներ է հատկացրել միջոցառմանը նախապատրաստվելու համար։ Այդ շաբաթվա սկզբին արդեն հաղորդվել էր, որ Երևանը լինելու է հյուրընկալող քաղաքը[3]։
Մասնակից երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ հետևյալ 16 երկրները հաստատել են 2022 թվականի մրցույթին մասնակցելու իրենց մտադրությունը[4]։
Մեծ Բրիտանիան 17 տարվա բացակայությունից հետո վերադառնում է մրցույթ։
| № | Երկիր[5] | Լեզու | Մասնակից[6] | Երգ[6] | Թարգմանություն | Հորիզոնական | Միավոր |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Հոլանդերեն, Անգլերեն | Լունա | "La Festa" | «Խնջույք» | 7 | 128 | |
| 2 | Լեհերեն, Անգլերեն | Լաուրա | "To The Moon" | «Դեպի Լուսին» | 10 | 95 | |
| 3 | Ղազախերեն, Անգլերեն | Դավիթ Չարլին | "Жер-Ана" | «Մայր երկիր» | 47 | 15 | |
| 4 | Անգլերեն | Գայա Գամբուզա | "Diamonds in The Skies" | «Ադամանդները երկնքում» | 43 | 16 | |
| 5 | Իտալերեն, Անգլերեն | Շանել Դիլեկտա | "Bla Bla Bla" | «Բլա բլա բլա» | 11 | 95 | |
| 6 | Ֆրանսերեն | Լիսսանդրո | "Oh Maman!" | «Օ՜, մայրիկ» | 1 | 203 | |
| 7 | Ալբաներեն | Քեյթլին Գյատա | "Pakëz diell" | «Մի փոքրիկ արև» | 12 | 94 | |
| 8 | Վրացերեն, Անգլերեն | Մարիամ Բիգվավա | "I Believe" | «Ես հավատում եմ» | 3 | 161 | |
| 9 | Իռլանդերեն | Սոֆի Լեննոն | "Solas" | «Լույս» | 4 | 150 | |
| 10 | Մակեդոներեն, Անգլերեն | Լարա, Յովան և Իրինա | "Животот е пред мене" | «Իմ կյանքն իմ առջևում է» | 14 | 54 | |
| 11 | Իսպաներեն, Անգլերեն | Կարլոս Հիգես | "Señorita" | «Օրիորդ» | 6 | 137 | |
| 12 | Անգլերեն | Ֆրեյա Սքայ | "Lose My Head" | «Կորցնել գլուխը» | 5 | 146 | |
| 13 | Սերբերեն | Կատարինա Սավիչ | "Свет без граница" | «Աշխարհն առանց սահմանի» | 13 | 92 | |
| 14 | Պորտուգալերեն | Նիկոլաս Ալվես | "Anos 70" | «Յոթանասունականներ» | 8 | 121 | |
| 15 | հայերեն, Անգլերեն | Նարե | "Dance!" | «Պարի՛ր» | 2 | 180 | |
| 16 | Ուկրաիներեն, Անգլերեն | Զլատա Ձյունկա | "Незламна" | «Անպարտելի» | 9 | 111 |
Այլ երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերժում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռումինիա - Ռումինիայի հանրային հեռարձակող TVR-ն Երևանում Մանկական Եվրատեսիլին մասնակցելու մտադրություն չունի[7]։
Իսրայել - Իսրայելի հանրային հեռարձակող IPBC-ն Երևանում Մանկական Եվրատեսիլին մասնակցելու մտադրություն չունի[8]։
Ուելս - Ուելսի S4C հեռարձակողը իր թվիթթեր-յան էջում հայտնել է, որ Ուելսը չի մասնակցի Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթին[9]։
Սլովենիա - Չնայած այն, որ Սլովենական RTVSLO հեռարձակողը վերանայում էր մրցույթին մասնակցելու հնարավորությունը, հայտնեց որ չի վերադառնա մրցույթ[10]։
Բելգիա - Բելգիական VRT հեռարձակողը հայտնել է որ չի վերադառնա մրցույթ, քանի որ իրենց մանկական Ketnet հեռուստաալիքը կենտրոնացած է տեղական մրցույթների վրա[11]։
Չեռնոգորիա - Չեռնոգորական RTCG հեռարձակողը հաստատել է, որ չի վերադառնա Մանկական Եվրատեսիլ ոչ բավարար միջոցների և Եվրատեսիլի վրա կենտրոնացվածության պատճառով[12]։
Չկայացած դեբյուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆինլանդիա - Ֆինլանդական Yle հեռարձակողը հայտնել է, որ չի պատրաստվում մասնակցել Մանկական Եվրատեսիլին այն պատճառով, որ «չեն ցանկանում ստեղծել նոր աստղ-երեխաների կամ հարմարավետ զգալ այն երեխաների հետ, ովքեր մասնակցում են այսպիսի մրցույթներում»[13]։
Էստոնիա - Էստոնական ERR հեռարձակողը հաստատել է, որ չի կատարի դեբյուտ Մանկական Եվրատեսիլում ֆինանսական սահմանափակումների պատճառով, սակայն չի բացառում երկրի դեբյուտը մրցույթ հետագայում[14]։
ԵՀՄ-ի նախկին անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելառուս - 2021 թվականի հուլիսի 1-ին կասեցվել է բելառուսական «BTRK» հեռուստաընկերության անդամակցությունը ԵՀՎ-ի կողմից, ինչի պատճառով հեռարձակողը կորցրել է հեռարձակման և մրցույթին մասնակցելու իրավունքը[15]։ 2021 թվականի օգոստոսին հաստատվեց, որ կասեցումը կտևի մինչև 2024 թվականը, սակայն ԵՀՄ-ն կարող է ցանկացած ժամանակ վերանայել այն մինչև դրա ժամկետի ավարտը[16]։
Ռուսաստան - Սկզբնական շրջանում Ռուսաստանը հաստատել էր իր մասնակցությունը մրցույթում, սակայն փետրվարի 26-ին Ռուսաստանի ВГТРК և Առաջին ալիք (Ռուսաստան) հեռարձակողները որոշում կայացրեցին դադարեցնել անդամակցումը ԵՀՄ-ի հետ, որի պատճառով էլ չեն կարող մասնակցել ԵՀՄ-ի մրցույթներին[17]։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ժյուրիի միավորներ/առցանց քվեարկություն | ||||
|---|---|---|---|---|
| Հորիզոնական | Ժյուրի | Միավորներ | Առցանց քվեարկություն | Միավորներ |
| 1 | 132 | 80 | ||
| 2 | 114 | 78 | ||
| 3 | 110 | 71 | ||
| 4 | 88 | 70 | ||
| 5 | 66 | 70 | ||
| 6 | 59 | 70 | ||
| 7 | 58 | 64 | ||
| 8 | 51 | 62 | ||
| 9 | 51 | 53 | ||
| 10 | 47 | 53 | ||
| 11 | 42 | 51 | ||
| 12 | 42 | 47 | ||
| 13 | 41 | 43 | ||
| 14 | 12 | 42 | ||
| 15 | 10 | 42 | ||
| 16 | 5 | 33 | ||
| Քվեարկության հերթականություն։
100% ժյուրի 100% առցանց քվեարկություն |
||||||||||||||||||
| Նիդերլանդներ | 128 | 70 | 3 | 8 | 3 | 7 | 4 | 3 | 8 | 7 | 6 | 6 | 3 | |||||
| Լեհաստան | 95 | 53 | 2 | 5 | 5 | 8 | 3 | 4 | 2 | 7 | 6 | |||||||
| Ղազախստան | 47 | 42 | 4 | 1 | ||||||||||||||
| Մալթա | 43 | 33 | 1 | 5 | 3 | 1 | ||||||||||||
| Իտալիա | 95 | 53 | 4 | 2 | 2 | 12 | 12 | 6 | 3 | 1 | ||||||||
| Ֆրանսիա | 203 | 71 | 12 | 5 | 8 | 12 | 10 | 10 | 12 | 10 | 6 | 10 | 12 | 10 | 10 | 5 | ||
| Ալբանիա | 94 | 43 | 6 | 6 | 7 | 3 | 8 | 4 | 7 | 4 | 1 | 5 | ||||||
| Վրաստան | 161 | 47 | 8 | 12 | 7 | 6 | 10 | 5 | 2 | 2 | 8 | 10 | 5 | 10 | 7 | 12 | 10 | |
| Իռլանդիա | 150 | 62 | 7 | 10 | 12 | 6 | 10 | 2 | 7 | 3 | 6 | 4 | 12 | 2 | 7 | |||
| Հյուսիսային Մակեդոնիա | 54 | 42 | 1 | 5 | 4 | 2 | ||||||||||||
| Իսպանիա | 137 | 78 | 3 | 1 | 2 | 10 | 1 | 4 | 4 | 1 | 1 | 5 | 12 | 2 | 1 | 8 | 4 | |
| Մեծ Բրիտանիա | 146 | 80 | 6 | 3 | 1 | 1 | 8 | 7 | 6 | 8 | 2 | 4 | 3 | 5 | 12 | |||
| Պորտուգալիա | 121 | 70 | 4 | 4 | 5 | 7 | 6 | 7 | 6 | 7 | 1 | 4 | ||||||
| Սերբիա | 92 | 51 | 10 | 8 | 2 | 3 | 8 | 1 | 1 | 3 | 5 | |||||||
| Հայաստան | 180 | 70 | 5 | 2 | 12 | 4 | 12 | 5 | 5 | 10 | 12 | 12 | 8 | 7 | 8 | 8 | ||
| Ուկրաինա | 111 | 64 | 7 | 10 | 3 | 3 | 6 | 6 | 2 | 8 | 2 | |||||||
Ժյուրիի կողմից բարձր գնահատականների քանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Քանակ | Երկիր | 12 միավոր տված երկիր |
|---|---|---|
| 4 | ||
| 2 | ||
| 1 | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 16 countries will 'Spin The Magic' at 20th Junior Eurovision Song Contest — EBU, 2022.
- ↑ «Armenia to host 20th Junior Eurovision in 2022 🇦🇲». junioreurovision.tv (բրիտանական անգլերեն). EBU. 2021 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Granger, Anthony (2021 թ․ դեկտեմբերի 21). «🇦🇲 Armenia to Host Junior Eurovision Song Contest 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «16 countries heading to Yerevan for Junior Eurovision 2022». junioreurovision.tv (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Participants of Yerevan 2022 - Eurovision Song Contest». junioreurovision.tv. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
- 1 2 «Participants of Yerevan 2022 - Eurovision Song Contest». junioreurovision.tv. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Grace, Emily (2022 թ․ հունիսի 1). «🇷🇴 Romania: TVR Rules Out Junior Eurovision Return in 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Ibrayeva, Laura (2022 թ․ հունիսի 1). «🇮🇱 Israel: IPBC Rules Out Junior Eurovision 2022 Participation». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Ibrayeva, Laura (2022 թ․ փետրվարի 4). «🏴 Wales: S4C Rules Out Junior Eurovision 2022 Participation». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Granger, Anthony (2022 թ․ մայիսի 29). «🇸🇮 Slovenia: Rules Out Returning to Junior Eurovision in 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Ibrayeva, Laura (2022 թ․ մայիսի 27). «🇧🇪 Belgium: VRT Rules Out Junior Eurovision 2022 Participation». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Ibrayeva, Laura (2022 թ․ մայիսի 30). «🇲🇪 Montenegro: Will Not Participate in Junior Eurovision 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Ibrayeva, Laura (2022 թ․ մայիսի 20). «🇫🇮 Finland: YLE Will Not Debut at Junior Eurovision 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Ibrayeva, Laura (2022 թ․ մայիսի 27). «🇪🇪 Estonia: Will Not Debut at Junior Eurovision 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Белтэлерадыёкампанію выключылі з Еўрапейскага вяшчальнага саюза». Euroradio (բելառուսերեն). 2021 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
- ↑ David López, José (2021 թ․ օգոստոսի 26). «La BTRC de Bielorrusia será readmitida en la UER y ya tienen fecha. ¡Conoce cuándo se producirá!». ESCplus España (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Новости, Р. И. А. (20220226T1634). «ВГТРК, Первый канал и Радиодом "Останкино" выходят из ЕВС». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.