Իռլանդիան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել դեռևս 2003 թվականին սակայն ետ վերցրել մասնակցության հայտը։ Իռլանդիան նաև մտադիր էր մասնակցել 2014 թվականի մրցույթին, սակայն ֆինանսական խնդիրներից ելնելով չի մասնակցել։ 2015 թվականին Իռլանդիան հաստատեց իր մասնակցությունը, որն անցկացվել է Բուլղարիայում։ Երկիրը ներկայացրեց օպերային երգչուհի Էմի Բենքսը և զբաղեցրեց 12-րդ տեղը։