Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ
Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
#Discover #Բացահայտի՛ր | ||||
Ամսաթվեր | ||||
Եզրափակիչ | Նոյեմբերի 21, 2015 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | «Արմեեց» համալիր, Սոֆիա, ![]() | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | ![]() | |||
Հաղորդավարներ | Պոլի Գենովա | |||
Գործադիր տնօրեն | Վլադիսլավ Յակովլև | |||
Մասնակցություն | ||||
Մասնակիցներ | Misha Smirnov?, Anna Trincher?, Shalisa van der Laan?, Mishela Rapo?, Gabriela Yordanova?, Jana Mirković?, Bella Paige?, Lina Kuduzović?, The Virus?, Chiara & Martina Scarpari?, Ivana & Magdalena?, Kamilla Ismailova?, Lena Stamenković?, Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում և Դեստինի Չուկուներե | |||
Առաջնելույթ | ![]() ![]() | |||
Վերադարձել են | ![]() ![]() | |||
Մեկնել են | ![]() ![]() ![]() | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի` նշանակելով 1-7, 8, 10 և 12 միավոր։ | |||
Հաղթական երգ | ![]() | |||
Մասնակցող երկրներ Անցած տարիների մասնակիցներ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
junioreurovision.tv/event/sofia-2015 |
Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ, մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ 13-րդ թողարկումն էր։ Մրցույթը անցկացվեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2015 թվականի նոյեմբերի 21-ին։ Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բուլղարական ազգային հեռարձակողը՝ Bulgarian National Television-ը, հյուրընկալեց եվրատեսիլյան իրադարձություն։ 17 երկրներ հաստատելով իրենց մասնակցությունը՝ մասնակցեցին մրցույթին, ընդ որում Ավստրալիան և Իռլանդիան առաջին անգամ։ Ալբանիան և Մակեդոնիան վերադարձել էին մրցույթ համապատասխանաբար 2012 և 2013 թվակականներից սկսած բացակայությունից հետո։ Խորվաթիան, Կիպրոսը և Շվեդիան հրաժարվել էին մասնակցել մրցույթին։ Մրցույթը վարեց Բուլղարիայում բավականին մեծ հեղինակություն վայելող երգչուհի Պոլի Գենովան։ Հավաքելով ռեկորդային 185 միավոր՝ Դեսթինի Չուկունյերեն՝ Մալթայի ներկայացուցիչը, զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշվի առնելով այն փաստ, որ Իտալիան հաղթանակ տոնեց Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում՝ ԵՀՄ-ն նախևառաջ առաջարկեց իտալական RAI հեռարձակողին հյուրընկալել 2015 թվականի մրցույթը[1]։ Այնուամենայնիվ 2015 թվականի հունվարի 15-ին նրանք մերժեցին հյուրընկալել մրցույթը։ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր տնօրեն Վլադիսլավ Յակովլևը գովաբանեց RAI հեռուստաընկերությանը այն բանի համար, որ թերևս Իտալիան իր առաջնայելութը կատարել էր ընդամենը 2014 թվականին, նրանք տևական ժամանակ միջոցներ էին փնտրում մրցույթը Իտալիայում անցկացնելու համար։ Բացի այդ Յակովլևը հայտարարեց, որ երկու երկրներ իրենց պատրաստակամությունն են հայտնել մրցույթը հյուրընկալելու համար[2]։ Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ երկրներն են Բուլղարիաին և Մալթան[3], ովքեր զբաղեցրել էին համապատասխանավար 2-րդ և 4-րդ հորիզոնականները 2014 թվականին։ 2015 թվականի հունվարի 26-ին պաշտոնապես հայտարարվեց, որ մրցույթը հյուրընկալելու է Բուլղարիան և այն կայանալու է 2015 թվականի նոյեմբերի 21-ին[4]։ 2015 թվականի մարտին հաստատվեց, որ մրցույթը անցակցվելու է մայրաքաղաք Սոֆիայի «Արմեեց» համալիրում[4]։
Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրաֆիկական ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունիսի 23-ին ԵՀՄ-ն, համագործակցելով հյուրընկալող BNT-ի հետ, ներկայացրեց 2015 թվականի մրցույթի պաշտոնական պատկերանիշը և կարգախոսը։ Կարգախոսն է «#բացահայտ՛ր» (#discover)։ Վիարա Անկովան՝ հյուրընկալող հեռուստաընկերության գլխավոր տնօրենը, բացատրեց, որ պատկերանիշը կազմելիս ոգևորվել են խատուտիկի հատիկավոր գլխիկի տարածվելուց. «մի բան, որ բոլոր արել են երեխա ժամանակ»[5]։
![]() |
Պատկերանիշը ցույց է տալիս թե ինչպես Բուլղարիայի երիտասարդությունը՝ ապագայի սերմերը, համարձակորեն դուրս են գալիս՝ փնտրելու և հայտնաբերելու նոր ապագա նրանց և մեզ բոլորիս համար։ - Վիարա Անկովա
|
![]() |
Հաղորդավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015-ի հոկտեմբերի 21-ին հյուրըբկալող հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Պոլի Գենովան, ով ներկայացրել է Բուլղարիան Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում լինելու է միակ հաղորդավրուհին։
Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հոկտեմբերի 7-ին հաստատվեց, որ մրցույթին մասնակցելու էին 17 երկրներ։ Ավստրալիան և Իռլանդիան կատարելու էին իրենց առաջնայելույթը, Ալբանիան մրցույթ էր վերադարձել երկամյա բացակայությունից հետո, իսկ Մակեդոնիան՝ մեկամյա։ Խորվաթիան և Կիպրոսը, որոնք վերադարձել էին 2014 թվականին, հրաժարվեցին մրցույթին մասկացելուց, իսկ Շվեդիան հրաժարվեց 2008 թվականից սկսած առաջին անգամ։ Ի դեպ սա 2007 թվականից հետո առաջին դեպքն էր, երբ մրցույթին մասնակցեցին 17 երկրներ[6]։
№ | Երկիր | Լեզու | Մասնակից | Երգ | Թարգմանություն | Տեղ | Միավոր |
---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
սերբերեն | Լենա Ստամենկովիչ | «Lenina pesma» (Ленина песма) | «Լենայի երգը» | 7 | 79 |
2 | ![]() |
վրացերեն | The Virus | «Gabede» (გაბედე) | «Համարձակվիր» | 10 | 51 |
3 | ![]() |
սլովեներեն, անգլերեն1 | Լինա Կուդուզովիչ | «Prva ljubezen» | «Առաջին սեր» | 3 | 112 |
4 | ![]() |
իտալերեն2 | Կիարա և Մարտինա | «Viva» | «Փառք» | 16 | 34 |
5 | ![]() |
հոլանդերեն, անգլերեն | Շալիսա | «Million Lights» | «Միլիոնավոր լույսեր» | 15 | 35 |
6 | ![]() |
անգլերեն | Բելլա Փեյջ | «My Girls» | «Իմ աղջիկներ» | 8 | 64 |
7 | ![]() |
իռլանդերեն3 | Էմի Բենքս | «Réalta na Mara» | «Ծովի աստղը» | 12 | 36 |
8 | ![]() |
ռուսերեն, անգլերեն | Միխաիլ Սմիրնով | «Mechta» (Мечта) | «Երազանք» | 6 | 80 |
9 | ![]() |
մակեդոներեն2 | Իվանա և Մագդալենա | «Pletenka» (Плетенка) | «Հյուս» | 17 | 26 |
10 | ![]() |
ռուսերեն, անգլերեն | Ռուսլան Ասլանով | «Volshebstvo» (Волшебство) | «Կախարդանք» | 4 | 105 |
11 | ![]() |
հայերեն, անգլերեն | Միկա | «Love» | «Սեր» | 2 | 176 |
12 | ![]() |
ուկրաիներեն, անգլերեն | Աննա Թրինչեր | «Pochny z sebe» (Почни з себе) | «Սկսիր քեզանից» | 11 | 38 |
13 | ![]() |
բուլղարերեն | Գաբրիելա Յորդանովա և Իվան Ստոյանով | «Colour of Hope» | «Հույսի գույնը» | 9 | 62 |
14 | ![]() |
իտալերեն, անգլերեն | Կամիլլա Իսմայիլովա | «Mirror» | «Հայելի» | 14 | 36 |
15 | ![]() |
անգլերեն | Դեսթինի Չուկունյերե | «Not My Soul» | «Ոչ իմ հոգին» | 1 | 185 |
16 | ![]() |
ալբաներեն4 | Միշելա Ռապո | «Dambaje» | «Դամբայե» | 5 | 93 |
17 | ![]() |
չեռնոգորերեն | Յանա Միրկովիչ | «Oluja» (Олуја) | «Փոթորիկ» | 13 | 36 |
Նշումեր
- 1. ^Պարունակում է մեկ իտալերեն նախադասություն։
- 2. ^Պարունակում է մեկ անգլերեն նախադասություն։
- 3. ^Պարունակում է մեկ լատիներեն նախադասություն։
- 4. ^Չնայած երգը մեծ մասամբ ալբաներեն է, բայց այն պարունակում է որոշ նախադասություններ թուրքերենով, անգլերենով, իտալերենով, գերմաներենով, ֆրանսերենով, սերբերենով։
Քվեարկության աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիա - 2015 թվականի մարտի 21-ին ավստրիական հեռարձակող ORF-ը հայտարարեց, որ Ավստրիան չի կատարելու իր առաջնաելույթը 2015 թվականին[7]։
Բելգիա - Ketnet մանկական հեռուստաընկերությունը հայտարարեց, որ մրցույթ վերադառնալու մտադրություններ Բելգիան չունի, իսկ 2015 թվականի հունիսի 26-ին մեկ այլ հեռարձակող՝ RTBF-ը, նույնպես հրաժարվեց երկրի մասնակցությունը կազմակերպելուց[8]։
Գերմանիա - 2015 թվականի հունիսի 1-ին գերմանական NDR-ը հայտարաեց, որ մտադրություն չունեն կատարելու իրենց առաջնաելույթը 2015 թվականին[9]։
Էստոնիա - 2015 թվականի հուլիս 30-ին ERR էստոնական հեռուստաընկերության պատվիրուկաթյան նախագահ Մեթ Նորմեթը հայտարարեց, որ Էստոնիան չի կատարելու իր առաջնաելույթը 2015 թվականին[10]։
Իսլանդիա - 2015 թվականի հունիսի 1-ին, իսլանդական RÚV-ը հայտաարեց, որ Իսլանդիան չի մասնակցի 2015 թվականի մրցույթին[11]։
Իսպանիա - Որոշ աղբյուրների համաձայն իսպանական հեռարձակող TVE-ն պատրաստվում է վերադառնալ մրցույթ, սակայն 2015 թվականի հոկտեմբերի 7-ին երբ հաստատվեց երկրների ցուցակը, Իսպանիան բացակայում էր[12]։
Լատվիա - 2015 թվականի մարտի 16-ին պարզ դարձավ, որ Լատվիան մրցույթին այս անգամ չի մասնակցի[13]։
Լիտվա - 2015 թվականի հունիսի 1-ին լիտվական LRT-ն հայտատարեց մրցույթին չմասնակցելու մասին լուրը[11]։
Խորվաթիա - 2015 թվականի հունիսի 23-ին խորվաթական HRT-ն հայտնեց, որ նրանք չեն մասնակցելու Մանկական Եվրատեսիլ 2015 թվականին[14]։
Կիպրոս - 2015 թվականի հունիսի 29-ին CyBC-ը հայտնեց Կիպրոսի՝ մրցույթից հեռանալու մասին[15]։
Հունաստան - Հունական հեռարձակող ERT-ը 2015 թվականի հունիսի 11-ից կրկին դարձավ Հունաստանի եվրատեսիլյան հեռարձակողը և հայտատարեց, որ պատրաստ են իրականացնել հետաքրքիր նախագծեր, սակայն երկրի վերդարաձը այդպես էլ չկայացավ[16]։
Մեծ Բրիտանիա - 2015 թվականի մարտի 17-ին բրիտանական ITV-ն հրաժարվեց վերադառնալ մրցույթ[17]։
Շվեդիա - 2015 թվականի հունիսի 29-ին SVT-ը՝ շվեդական հեռարձակողը, հայտատարեց, որ Շվեդիան մեկ տարի կբացակայի մրցույթից և Բուլղարիայում չի մասնակցի 2015 թվականի Մանկական Եվրատեսիլին[18]։
Շվեյցարիա - Շվեյցարական RSI-ն հայտատարեց, որ նրանք մտադրություն չունեն վերադառնալ մրցույթ[19]։
Չեխիա - 2015 թվականի մարտի 19-ին պարզ դարձավ, որ Չեխիան չի կատարի իր առաջնաելույթը 2015 թվականին[20]։
Ռումինիա - 2015 թվականի հունիսի 4-ին ռումինական TVR-ը հրաժարվեց մրցույթին մասնակցելուց՝ նշելով, որ իրենց մասնակցությունը այս տարի թվում է անհնար[21]։
Միջազգային հեռարձակում և քվեարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մանկական ժյուրի - Քրիսիա Թոդորովա (Բուլղարիայի ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում)
Սերբիա - Դունյա Յելիչիչ
Վրաստան - Lizi Pop (Վրաստանի ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում)
Սլովենիա - Նիկոլա Պետեկ
Իտալիա - Վինչենցո Քենտիելլո (Իտալիայի ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում)
Նիդերլանդներ - Յուլիա վան Բերգեն (Նիդերլանդների ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում)
Ավստրալիա - Էլլի Բլեքուել
Իռլանդիա - Աննա Բենքս
Ռուսաստան - Սոֆյա Դոլգանովա
Մակեդոնիա - Ալեքսանդրիա Չալիովսկի
Բելառուս - Վալերիա Դրոբեշեվսկայա
Հայաստան - Բեթթի (Հայաստանի ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում)
Ուկրաինա - Սոֆյա Կուծենկո (Ուկրաինայի ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Sympho-Nick խմբի կազմում)
Բուլղարիա - Վլադիմիր Պետկով
Սան Մարինո - Արիաննա Ուլիվի (Սան Մարինոյի ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում The Peppermints խմբի կազմում)
Մալթա - Ֆեդերիկա Ֆալզոն (Մալթայի ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում)
Ալբանիա - Մայդա Բեյզադե
Չեռնոգորիա - Լեյլա Վուլիչ (Չեռնոգորիայի ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Մաշա Վույադինովիչի հետ միասին)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://eurovoix.com/2014/11/15/italy-discussions-on-hosting-will-begin-monday/
- ↑ http://www.junioreurovision.tv/page/blog?id=junior_eurovision_2015_two_countries_interested_in_hosting
- ↑ http://eurovoix.com/2015/01/15/jesc15-italy-will-not-host-2-countries-interested/
- ↑ 4,0 4,1 http://www.junioreurovision.tv/page/blog?id=junior_eurovision_2015_21_november_in_sofia_bulgaria
- ↑ http://www.junioreurovision.tv/page/blog?id=presenting_the_2015_logo
- ↑ http://www.junioreurovision.tv/page/blog?id=australia_joins_to_make_it_super_17_at_junior_eurovision_in_sofia
- ↑ http://eurovoix.com/2015/03/21/austria-no-jesc-debut-in-2015/
- ↑ http://eurovoix.com/2015/06/23/belgium-ketnet-will-not-return-to-junior-eurovision-in-2015/
- ↑ http://eurovoix.com/2015/06/02/germany-ndr-has-not-ruled-out-jesc-2015-debut/
- ↑ http://wiwibloggs.com/2015/07/30/estonia-err-debut-junior-eurovision-2015/100412/
- ↑ 11,0 11,1 http://wiwibloggs.com/2015/06/01/junior-eurovision-2015-iceland-lithuania-participation/97238/
- ↑ http://eurovoix.com/2015/06/05/spain-tve-to-return-to-junior-eurovision/
- ↑ http://eurovoix.com/2015/03/16/latvia-no-return-to-junior-eurovision-in-2015/
- ↑ http://eurovoix.com/2015/06/23/croatia-withdraws-from-junior-eurovision/
- ↑ http://eurovoix.com/2015/06/29/jesc15-cyprus-withdraws/
- ↑ http://eurovoix.com/2015/06/11/greece-ert-returns-to-air/
- ↑ http://eurovoix.com/2015/03/17/united-kingdom-itv-will-not-return-to-junior-eurovision-2/#comment-13732/
- ↑ http://eurovoix.com/2015/06/29/sweden-to-take-a-year-off-from-junior-eurovision/
- ↑ http://eurovoix.com/2015/06/03/switzerland-rsi-will-not-participate-in-jesc-2015/
- ↑ http://eurovoix.com/2015/03/19/czech-republic-will-not-debut-at-jesc-2015/
- ↑ http://www.esc-plus.com/junior-eurovision-romanian-participation-unlikely/