Բեթթի (երգչուհի)
| Բեթթի | |
|---|---|
| Ի ծնե անուն | Էլիզաբեթ Դանիելյան |
| Ծնվել է | մարտի 7, 2003 (22 տարեկան) Երևան, |
| Երկիր | |
| Ժանրեր | էլեկտրոփոփ |
| Մասնագիտություն | Երգչուհի |
| Գործիքներ | Վոկալ, կիթառ |
| Գործունեություն | 2014-ներկա |
| Կայք | betty.am |
Էլիզաբեթ Դանիելյան (մարտի 7, 2003, Հայաստան), ավելի հայտնի է որպես Բեթթի, հայ պատանի երգչուհի։ Նա ներկայացրել է Հայաստանը 2014 թվականի նոյեմբերին Մալթայում անցկացված Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, որտեղ կատարել է իր «People of the Sun» (Արևի մարդիկ) երգը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014-ներկա։ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 14-ին երգչուհին մասնակցելով Մանկական Եվրատեսիլ 2014 թվականի երգի մրցույթի Հայաստանի ազգային ընտրությանը, ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում իր «People of the Sun» երգով ճանաչվում է հաղթող և ստանում է հնարավորություն ներկայացնելու Հայաստանը Մալթայի Մարսա քաղաքում անցկացված Մանկական Եվրատեսիլ 2014-ին[1]։ Նա մրցույթում հանդես գալով 12-րդ համարի ներքո, քվեարկության արդյունքում հավաքում է 146 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Նա ստանում է ամենամեծ թվով առավելագույն 12 միավորները՝ 6 անգամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kröger Degerfeldt, Alexandro (2014 թ․ սեպտեմբերի 14). «Betty wins in Armenia!». EBU. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.