Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
#Together #Միասին | ||||
Ամսաթվեր | ||||
Եզրափակիչ | Նոյեմբերի 15, 2014 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | Մալթա Նավաշինություն, Մարսա, Մալթա | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | PBS | |||
Հաղորդավարներ | Moira Delia? | |||
Ընդմիջման ելույթ | «The Start» երգը Գայա Կաուկիի և 16 ֆֆինալիստների կատարմամբ | |||
Մասնակցություն | ||||
Երկրների քանակ | 16 | |||
Մասնակիցներ | Ֆեդերիկա Ֆալզոն, Սոֆիա Պատսալիդես, Ջուլիա Կեդհամմար, Քրիսիա Թոդորովա, Sympho-Nick, Lizi Pop?, Maša & Lejla?, Nadezhda Misyakova?, Վինչենցո Քենտիելլո, Բեթթի (հայ երգչուհի), Ula Ložar?, Julia van Bergen? և Emilija Đonin? | |||
Առաջնելույթ | Իտալիա Չեռնոգորիա Սլովենիա | |||
Վերադարձել են | Բուլղարիա Խորվաթիա Կիպրոս Սերբիա | |||
Մեկնել են | Մակեդոնիա Մոլդովա Ադրբեջան | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի` նշանակելով 1-7, 8, 10 և 12 միավոր։ | |||
Հաղթական երգ | Իտալիա "Tu primo grande amore" | |||
Մասնակցող երկրներ
Անցած տարիների մասնակիցներ Չեն անցել եզրափակիչ փուլ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
junioreurovision.tv/event/valletta-2014 |
Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը այդ մրցույթի պատմության մեջ տասներկուերորդն է և տեղի է ունեցել Մալթայում։ Սա առաջին անգամն է, որ մրցույթը տեղի է ունենցել այդ երկրում։ Սա նաև Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ երրորդ անգամն է, որ մրցույթը հյուրընկալում է նախորդ տարվա հաղթած երկիրը։ Այն այս տարի հյուրընկալել է մալթական ազգային PBS հեռարձակողը։ Մրցույթը տեղի է ունենցել 2014 թվականի նոյեմբերի 15-ին Մարսայի Մալթա նավաշինությունում։ 16 երկրներ հաստատել են իրենց մասնակցությունը, այդ թվում Իտալիան, Չեռնոգորիան և Սլովենիան ունենցել են իրենց առաջնելույթները։ Մի քանի տարվա բացակայությունից հետո Կիպրոսը, Բուլղարիան, Սերբիան և Խորվաթիան վերադարձել են մրցույթ։ Մորիա Դելիան, ով բավականին հայտնի է Մալթայում, վարել է այս մրցութը։ Ի դեպ, Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամն է, որ վարել է ընդամենը մեկ հաղորդավար։ Մրցույթում հաղթեց Իտալիան ներկայացնող Վինչենցոն։
Մրցույթի վայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դեկտեմբերի 18-ին Մալթական ազգային հեռարձակող PBS-ը և Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարեցին, որ 2014 թվականի մրցույթը տեղի է ունենալու Մալթայում։ Վլադիսլավ Յակովլևը՝ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր տնօրենը, հայտարարեց, որ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ չի լինի հյուրընկալող քաղաք, դրա փոխարեն կլինի հյուրընկալող կղզի հանձին Մալթայի։ 2014 թվականի հունիսի 16-ին Եվրոպական հեռարձակողների միությունը հաստատեց, որ մրցույթն անցկացվելու է Մալթա նավաշինությունում։ Նախկինում այն բաղկացած էր երեք ընդարձակ արհեստանոցներից, որտեղ կառուցվում էին նավեր։ Այժմ այդ երբեմնի արհեստանոցների փոխարեն ձևավորվել է մրցույթը հյուրընկալած դահլիճը, որը տեղավորում է 4,000-4,500 հանդիսատես։
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաֆիկական ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսի 9-ին Անտոն Աթարդը ներկայացրեց 2014 թվականի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի կարգախոսը և պատկերանիշը ԵՀՄ-ի և PBS-ի մամլո-ասուլիսի ընթացքում։ Կարգախոսն է «#միասին» ("#together"), իսկ պատկերանիշը ստեղծվել է ոգեշնչվելով մալթական հանրահայտ խաչից։ Այդ երփներանգ հատվածամասերից յուրաքանչյուրը ներկայացնում է Մալթայի ապագան. ավազ, ծով, քար, խոտ, երկինք, աղջամուղջ, մայրամուտ։ Իսկ այս տարվա տեսաբացիկները նկարահանվել են «էքստրեմային սպորտեր» կարգախոսի հիման վրա։
Հաղորդավար
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 10-ին հայտարարվեց, որ մրցույթը կվարի Մորիա Դելիան։ Նա Մալթայում հայտնի է որպես վերջին տարիների Եվրատեսիլ երգի մրցույթի մալթական նախընտրական փուլերի հաղորդավարուհի։ Նա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ առաջին հաղորդավարն է, ով մրցույթը վարել է միայնակ։
Հաջորդականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 30-ին Մալթայում պատվիրակության ղեկավարների հավաքի ժամանակ հյուրընկալող PBS հեռարձակողը և պրոդյուսերական խումբը հայտարարեցին մրցույթում երգելու հերթականության որոշման փոփոխության մասին։ 2013 թվականի մրցույթի ժամանակ մասնակիցները պատահականության սկզբունքի համաձայն ընտրում էին հաջորդականությունը, իսկ փոփոխված կարգի համաձայն երգելու հաջորդականությունը պատահականությամբ ընտրելու է միայն հյուրընկալող երկիրը՝ Մալթան։ Ինչպես նաև վիճակահանությամբ որոշվելու են մրցույթը բացող և փակող երկրները, իսկ մնացյալը վիճակահանությամբ ընտրելու են միայն այն հատվածը (առաջին կամ երկրորդ), որի ընթացքում ելույթ են ուենալու, իսկ հստակ համարը արդեն կորոշվի մրցույթի կազմակերպիչների կողմից և կհայտարարվի նոյեմբերի 9-ին՝ մրցույթի բացման արարողության ընթացքում։ Այս մեթոդը կիրառվել է նաև մեծերի Եվրատեսիլում վերջին տարիներին։
Քվեարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվեարկության կարգը փոփոխվել է անցնելով մինչ 2013 թվականը գործող կարգին. և՛ ազգային ժյուրին, և՛ հեռուստադիտողները իրենց քվեարկության միջոցով տալու են իրենց նախընտրած 10 երգերին 1-8, 10 և ամենաբարձր 12 միավորները։ Յուրաքանչյուր երկրի խոսնակ հայտարարելու է իր երկրի 8, 10 և 12 միավորները, իսկ 1-7 միավորները ավտոմատ հայտնվում են էկրանին։
Մասնակից երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Երկիր | Լեզու | Մասնակից | Երգ | Թարգմանություն | Տեղ | Միավոր |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Բելառուս | բելառուսերեն | Նադեժդա Միսակովա | «Сокал» | «Բազե» | 7 | 71 |
2 | Բուլղարիա | բուլղարերեն | Քրիսիա, Հասան և Իբրահիմ | «Планетата на децата» | «Երեխաների Մոլորակը» | 2 | 147 |
3 | Սան Մարինո | իտալերեն, անգլերեն | The Peppermints | «Breaking My Heart» | «Կոտրելով իմ սիրտը» | 15 | 21 |
4 | Խորվաթիա | խորվաթերեն, անգլերեն | Յոսի | «Game Over» | «Խաղն ավարտված է» | 16 | 13 |
5 | Կիպրոս | հունարեն, անգլերեն | Սոֆիա Պացալիդես | «Η πιο όμορφη μέρα» | «Ամենահիասքանչ օրը» | 9 | 69 |
6 | Վրաստան | վրացերեն, անգլերեն | Lizi Pop | «Happy Day» | «Ուրախ օր» | 11 | 54 |
7 | Շվեդիա | շվեդերեն | Յուլիա Կեդհամմար | «Du är inte ensam» | «Դու միայնակ չես» | 13 | 28 |
8 | Ուկրաինա | ուկրաիներեն, անգլերեն | Sympho-Nick | «Прийде весна» | «Կգա Գարունը» | 6 | 84 |
9 | Սլովենիա | սլովեներեն, անգլերեն | Ուլա Լոզար | «Niši sam» | «Քո լույսը» | 12 | 29 |
10 | Չեռնոգորիա | չեռնոգորերեն, անգլերեն | Մաշա Վույադինովիչ և Լեյլա Վուլիչ | «Буди дијете на један дан» | «Դարձիր երեխա մեկ օրով» | 14 | 24 |
11 | Իտալիա | իտալերեն, անգլերեն | Վինչենցո Քենտիելլո | «Tu primo grande amore» | «Դու առաջին մեծ սերն ես» | 1 | 159 |
12 | Հայաստան | հայերեն, անգլերեն | Բեթթի | «People of the Sun» | «Արևի մարդիկ» | 3 | 146 |
13 | Ռուսաստան | ռուսերեն, անգլերեն | Ալիսա Կոժիկինա | «Dreamer» | «Երազողը» | 5 | 96 |
14 | Սերբիա | սերբերեն | Էմիլիա Ջոնին | «Svet U Mojim Očima» | «Աշխարհը իմ աչքերով» | 10 | 61 |
15 | Մալթա | անգլերեն | Ֆեդերիկա Ֆալցոն | «Diamonds» | «Ադամանդներ» | 4 | 116 |
16 | Նիդեռլանդներ | հոլանդերեն, անգլերեն | Յուլիա | «Around» | «Շուրջը» | 8 | 70 |
Այլ երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջան – 2014 թվականի սեպտեմբերի 30–ին, երբ ներկայացվեց մասնակիցների պաշտոնական ցանկը, պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի մասնակցելու մրցույթին։
- Ավստրիա - 2014 թվականի հուլիսի 17-ին Ավստրիան հայտարարեց, որ չի կատարելու իր առաջնաելույթը 2014-ին։
- Բելգիա - Բելգիական Ketnet հեռուստաընկերությունը հայտարերել է, որ այլևս հետաքրքրված չէ այս մրցույթով։
- Գերմանիա - Գերմանական հեռարձակող NDR-ը հայտարարել է, որ նրանք չեն կատարի իրենց առաջնաելույթը 2014 թվականին, քանի որ ըստ իրենց՝ մրցույթը հաջողություն չի ունենա գերմանացիների շրջանակում, բայց նրանք այս տարի կդիտարկեն մրցույթը և հավանաբար հաջորդ տարի կունենան իրենց առաջնաելույթը։
- Դանիա - Դանիական հեռարձակողներ DR–ը և TV 2–ը հայտարարել են, որ մրցույթ վերադառնալու մտադրություններ չունեն։
- Իռլանդիա - Իռլանդական հեռարձակողներից RTÉ–ն, չնայած մասնակցություն է ունեցել գլխավոր հավաքներին, այնուամենայնիվ 2013 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ իրենք հետաքրքված չեն մրցույթով։ Մեկ այլ իռլանդական հեռարձակող TG4–ը հետաքրքրված էր մրցույթով, բայց ֆինանսկան պայմանների բացակայության պատճառով պարզ դարձավ, որ իրենք չեն կատարի իրենց առաջնաելույթը Մալթայում։
- Իսլանդիա - 2014 թվականի հուլիսի 1–ին իսլանդական հեռարձակող RUV-ը հայտարարեց, որ երկիրը առաջնաելույթը չի կատարի այս տարի։
- Իսպանիա - 2014 թվականին Կոպենհագենում՝ Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ, իսպանական պատվիրակության ղեկավարը՝ Ֆեդերիկո Լիանոն, հայտարարեց, որ նրանք չեն պատրաստվում մասնակցել մրցույթին այս տարի։ Եթե Իսպանիան կրկին մասնակցի մրցույթին, ապա լսումները կանցկացվեն ամբողջ երկրով մեկ։
- Լատվիա - 2014 թվականի հուլիսի 17-ին լատվական հեռարձակող LTV–ը հաստատեց, որ նրանք չեն վերադառնալու մրցույթ։
- Լեհաստան - Լեհական հեռարձակող TVP–ն 2014 թվականի օգոստոսի 5-ին հայտարարեց, որ չեն պատրաստվում վերադառնալ մրցույթ։
- Լիտվա - 2014 թվականի հունիսի 18-ին Լիտվայի LRT հեռուստաընկերությունը հայտարարել է, որ 2014-ի մրցույթին նրանք չեն մասնակցելու։
- Հունաստան - Esc+Plus–ը նախապես հայտարաել էր, որ Հունաստանը մասնակցելու է 2014 թվականին կայանալիք մրցույթին, սակայն 2014 թվականի հուլիսի 7–ին հունական հեռարձակող NERIT–ը այդ նույն կայքի միջոցով տեղեկացրեց, որ Հունաստանը չի մասնակցի այս տարվա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին։
- Հունգարիա - Չնայած տարածված խոսակցություններին, որ Հունաստանը մտադիր էր կատարել իր առաջնաելույթը 2014 թվականի մրցույթին, հուլիսի 9–ին հունգարական MTVA–ն հայտարաեց, որ չեն մասնակցի մրցույթին։
- Մակեդոնիա - 2014 թվականի սեպտեմբերի 4-ին հայտարավեց, որ Մակեդոնիան չի մասնակցի մրցույթին այս տարի։
- Մեծ Բրիտանիա - ITV–ն և BBC–ին հայտարարել են, որ չեն պատրաստվում մրցույթ հետ բերել Մեծ Բրիտանիային։ Այս նույն հայտարարությամբ հանդես են եկել նաև Channel 4–ը և ուելսական S4C–ը։
- Մոլդովա – 2014 թվականի սեպտեմբերի 30–ին, երբ ներկայացվեց մասնակիցների պաշտոնական ցանկը, պարզ դարձավ, որ Մոլդովան չի մասնակցելու մրցույթին։
- Նորվեգիա - 2013 թվականի դեկտեմբերի 18-ին նորվեգական հեռարձակող NRK հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Նորվեգիան մրցույթ չի վերադառնալու 2014 թվականին։
- Շվեյցարիա - Շվեյցարական RSI հեռարձակողը Eurovoix–ի ընթացքում հաստատեց մրցույթին չմասնակցելու լուրը։
- Չեխիա - 2014 թվականի հուլիսի 17-ին չեխական ČT հայտարարեց, որ այս տարի Չեխիան չի կատարելու իր առաջնաելույթը այս տարի։
- Պորտուգալիա - Թեև 2014 թվականի հուլիսի 28-ին Պորտուգալիան հաստատել էր իր մասնակցությունը, սակայն սեպտեմբերի 4-ին RTP-ը հայտարարեց, որ Պորտուգալիան չի վերադառնալու մրցույթ։
- Ռումինիա - Բիանկա Դինեշուն՝ ռումինական TVR հեռարձակողի ներկայացուցիրը, հարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ Ռումինիան մրցույթ վերադառնալու ցանկություն ունի։ Սակայն 2014 թվականի օգոստոսի 2-ին հայտարարվեց, որ Ռումինիան 2014 թվականին չի վերադառնա մրցույթ, բայց հույսեր կան, որ վերջապես երկարատեև բացակայությունից հետո 2015–ին կվերադառնա։
- Ֆինլանդիա - 2014 թվականի հուլիսի 10–ին ֆիննական Yle հեռուստաընկերությունը հայտարարեց, որ այս տարի իրենց առաջնաելույթը չեն կատարելու։
Հեռարձակում և քվեարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսնակները հանդես են եկել նույն հաջորդականությամբ, ինչ հաջորդականությամբ որ ելույթ են ունեցել երկրները։
Խոսնակներ
- Մանկական ժյուրի - Գայա Կաուկի
- Բելառուս - Կատերինա Տապերկինա
- Բուլղարիա - Ինա Անգելովա
- Սան Մարինո - Կլարա
- Խորվաթիա - Սառահ
- Կիպրոս - Փարիս Նիկոլաու
- Վրաստան - Մարիամ Խունջգուրուա
- Շվեդիա - Էլիաս (2013 թ.-ի Մանկական Եվրատեսիլի շվեդ ներկայացուցիչը)
- Ուկրաինա - Սոֆյա Տարասովա (2013 թվականի Մանկական Եվրատեսիլի ուկրաինացի ներկայացուցիչը)
- Սլովենիա - Գալ Ֆաջոն
- Չեռնոգորիա - Ալեքսանդրա
- Իտալիա - Ջեորդի
- Հայաստան - Մոնիկա Ավանեսյան (2013 թ.-ի Մանկական Եվրատեսիլի հայ ներկայացուցիչը)
- Ռուսաստան - Մարիա Կարեևա
- Սերբիա - Թամարա Վասովիչ
- Մալթա - Ջուլիան
- Նիդեռլանդներ - Միլեն և Ռոզանա (2013 թվականի Մանկական Եվրատեսիլի հոլանդացի ներկայացուցիչները)