Միկա
Միկա | |
---|---|
Բնօրինակ անուն | Միքայել |
Նաև հայտնի է որպես | Mika |
Ծնվել է | հուլիսի 5, 2003 (20 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | Երգիչ, դերասան, հաղորդավար |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2010 - ներկա |
Michael Varosyan Վիքիպահեստում |
Միքայել Վարոսյան (հուլիսի 5, 2003, Երևան, Հայաստան, ավելի հայտնի է որպես Միկա), հայ երիտասարդ երգիչ։ Նա ներկայացրել է Հայաստանը 2015 թվականի նոյեմբերին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, որտեղ կատարել է իր «Love» (Սեր) երգը[1][2] , զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ (176 միավոր)։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն երազանքին հասնելու համար միավորները չեն բավականացրել։ Նույն թվականին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին։ 2013 թվականին Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային “Golden Sparkles” մրցույթում 3 մրցանակի է արժանացել։ 2014 թվականին Միկան մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» մրցույթին, որտեղ ներկայացնելով Հայաստանը գրավել է 3-րդ հորիզոնականը։ 2014 թվականից իր առաջին քայլերն է արել նաև հեռուստատեսային աշխարհում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Fisher Degerfeldt, Luke James (2015 թ․ հուլիսի 14). «Michael Varosyan selected for Armenia». junioreurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Granger, Anthony (2015 թ․ սեպտեմբերի 19). «Armenia Michael Varosyan to sing "Love"». eurovoix.com. Eurovoix. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.