Դեստինի Չուկունիերե
| Դեստինի Չուկունիերե | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Destiny Chukunyere |
| Ծնվել է | հունվարի 19, 2002 (24 տարեկան) Բիրկիրկարա, Lvant, Մալթա |
| Երկիր | |
| Ժանրեր | Փոփ |
| Մասնագիտություն | Երգիչ |
| Գործիքներ | վոկալ |
| Պարգևներ | |
| Կայք | destiny.mt |
Դեստինի Չուկունիերե (անգլ.՝ Destiny Chukunyere, օգոստոսի 29, 2002[1], Բիրկիրկարա, Lvant, Մալթա), մալթացի երգչուհի, Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի հաղթող[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեստինին ծնվել է 2002 թվականի հունվարի 19-ին Մալթայի Բիրկիրկարա քաղաքում։ Նա համարվում է Նիգերիայի հայտնի ֆուտբոլիստ Նդուբիսի Չուկուներեի աղջիկը։
Դեստինին սկսել է երգել 9 տարեկանից։ Մինչև Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի ընդունումը նա նաև մասնակցել է մի շարք մրցույթների։
Մանակական Եվրատեսիլ երգի մրցույթ 2015
[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 11-ին Դեստինին հաղթում է Մալթայում կայացող նախընտարական փուլում և ստանում է իրավունք Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում ներկայացնեել Մալթան, որը անցկացվելու էր Բուլղարիայի Սոֆիա քաղաքում[3]։ 2015 թվականի նոյեմբերի 21-ին անցկացվել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչ փուլը։ Դեստինին ներկայացել է 15-րդ համարի ներքո «Not My Soul» երգով։ Նա 8 անգամ ստացել է ամենաբարձր՝ 12 միավորները 7 երկրներից և ժյուրիից։ Ընդհանուր հաշվով նա հավաքել է 185 միավոր և դարձել Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ficha en junioreurovision.tv (անգլերեն)
- "Not My Soul" (YouTube)
- Actuación en la gran final Մանկական եվրատեսիլ երգի մրցույթ 2015 (YouTube)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեստինի Չուկունիերե» հոդվածին։ |
| ||||||||||||||