Լիսանդրո Ֆարմիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիսանդրո Ֆարմիկա
Նաև հայտնի է որպեսLissandro
Ծնվել էհոկտեմբերի 2, 2009(2009-10-02) (14 տարեկան)
Տեդեն
Երկիր Ֆրանսիա
Ժանրերֆրանսիական փոփ երաժշտություն, Մանկական երաժշտություն և ռոքաբիլի
Մասնագիտություներգիչ և հնչյունավորող

Լիսանդրո Ֆարմիկա (ֆր.՝ Lissandro Farmica, հոկտեմբերի 2, 2009(2009-10-02), Տեդեն), ֆրանսիացի երգիչ, «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղթողը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսանդրոն ծնվել է 2009 թվականին Տեդենում։ Տղան երգում է հինգ լեզվով, կրկնօրինակում արտասահմանյան սերիալներ ֆրանսերենով և երազում է դառնալ լոգոպեդ։ Նաև տղան ցանկանում է միանալ «Աստղային պատերազմներ» ֆրանշիզային։ Որպես ընտանի կենդանիներ պահում է մոպս և ճագար։ Դեռ հինգ տարեկանում տղան տարվել է Էլվիս Փրեսլիի ստեղծագործությամբ, ինչի պատճառով էլ ստացել է էլվիսանդրո զվարճալի մականունը[1]։

Վաղ մանկությունից Լիսանդրոն սկսել է վոկալի դասեր ստանալ։ Նրան դասավանդողների թվում էին Մարինա Դ'Ամիկոն՝ xfactor-ի երկրորդ սեզոնի եզրափակիչի արծաթե մասնակիցը, և երգիչ Միկան[1]։

La voice kids France[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսանդրոյի դեբյուտը եղել է 2020 թվականին La voice kids France մրցույթում։ Կույր լսումների ժամանակ նա կատարել է «Too Much» երգը և ընդգրկվել Ջենիֆեր Բարտոլիի թիմում։ Մենամարտի փուլում կատարել է «Les Playboys» երգը։ Կիսաեզրափակչում երգել է «One Way of Another» երգը և մտել եզրափակիչ։ եզրափակիչ փուլում տղան հանդես է եկել «Blame it on a Bloogie» երգով, սակայն հաղթանակը բաժին է հասել Ռեբեկա Սայակին Պատրիկ Ֆիորեի թիմից[1]։

Մանկական Եվրատեսիլ 2022[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հոկտեմբերի 28-ին Ֆրանսիան Լիսանդրոյին հաստատել է որպես Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակցի[2]։ Մրցույթի ժամանակ տղան կատարել է «Oh, Mamman!» երգը (ֆր.՝ Օ, մայրիկ).

Ուրախ ենք ողջունել Լիսանդրոյին Մանկական Եվրատեսիլի մեծ ընտանիքում։ Նա տաղանդով լի երիտասարդ արտիստ է՝ Հայաստանում Ֆրանսիայի գույները պաշտպանելու համար։
- Ալեքսանդրա Ռեդդե-Ամիել, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար

Ինքը՝ Լիսանդրոն, որպես մրցույթի մասնակից ընտրվելու առթիվ լի էր տպավորություններով․

Ես շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ Ֆրանսիան իմ երգով, որը միաժամանակ և՛ փոփ, և՛ ռոք աշխարհից է, որը ես միշտ սիրել եմ։ Եվ մեծ հպարտություն է լինել «Եվրատեսիլի» հրաշալի ընտանիքի մի մասը։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ֆրանսիայի գույները փայլեն։
- Լիսանդրո Ֆարմիկա

2022 թվականի դեկտեմբերի 11-ին Լիսանդրոն հաղթել է Մանկական Եվրատեսիլում[3]։ Նա վաստակել է 203 միավոր և դարձել երկրորդ հաղթողը Ֆրանսիայից։ Երկրորդ տեղը բաժին է հասել հայաստանցի երգչուհի Նարա Ղազարյանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Лиссандро Формика». 24SMI (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  2. Neil Farren (2022 թ․ հոկտեմբերի 28). «🇫🇷 France: Lissandro to Junior Eurovision 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  3. «Lissandro - Winner of Junior Eurovision 2022 - France». junioreurovision.tv (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.