Պատրիկ Ֆիորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Ֆիորի
Patrick Fiori
Patrick Fiori.jpg
Ծնվել է սեպտեմբերի 23, 1969({{padleft:1969|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:23|2|0}})[1] (45 տարեկան)
Ծննդավայր Մարսել
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Ազգություն հայ և կորսիկացի
Մասնագիտություն երգիչ, երգահան և հեղինակ-կոմպոզիտոր
Ամուսին Q2861210?
Ծնողներ հայրը՝ Ժակ Շուշայան
Կայք patrickfiori.net
Patrick Fiori Վիքիպահեստում

Պատրիկ Ֆիորի (ֆր.՝ Patrick Fiori) բուն ազգանունը Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան (ֆր.՝ Patrick Jean-François Chouchayan) (ծ. Մարսել)։ Նշանավոր ֆրանսահայ երգիչ։ Երգում է ֆրանսերենով։ «Փարիզի Աստվածամոր տաճարը» (ֆր.՝ Notre Dame de Paris) երաժշտական ներկայացման աստղ. կատարել է արքայական հրաձիգների հրամանատարի՝ Ֆեբա դե Շատոպերի դերը։

Կենսագրություն[խմբագրել]

Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 23-ին Մարսելում, իսկ այնուհետև ծնողները տեղափոխել են Կորսիկա։ Հայրը հայազգի Ժակ Շուշայանն է, իսկ մայրը կորսիկուհի է։ Ֆիորին խոստովանում է, որ իր գործունեության սկզբում ընտանիքում մշտապես փողի խնդիր է եղել, և ծնողները ստիպված են եղել շատ աշխատել, որպեսզի ապահովեն երեխաներին։ Ինքը նույնպես կատարել է տարբեր աշխատանքներ, որպեսզի ինչ-որ կերպ օգնի հարազատներին՝ փորձելով իր ուժերը որպես պիցցայի վաճառող, էլեկտրիկ, դեկորատոր։ Ֆիորին նշում է.

Aquote1.png «Ինչքան ես ինձ հիշում եմ, այնքան ես շրջապատված եմ եղել երաժշտությամբ։ Երբ ես փոքր էի, իմ քույրերը երգում էին շուրջս և ինձ երգով օրոր ասում։ Մեզ մոտ բոլորն են երգում, նույնիսկ՝ հայրս, որը, չնայած իր աղետալի ձայնին, ստեղծագործում և հնարում էր»: Aquote2.png

Հիմա իր սիրելի կատարողների շարքում Պատրիկը նշում է Շարլ Ազնավուրին, Ժակ Բրելին, Էդիթ Պիաֆին, Տոտո Կոտոնյուին։ Առաջին ալբոմը նա թողարկել է 17 տարեկան հասակում։ Ապագա աստղի դեբյուտը կայացել է 12 տարեկան հասակում, հայտնի արտիստ Ֆրանկ Ֆերնանդելի հրավերով` մասնակցելու նրա երաժշտական կոմեդիային։

Ալբոմներ[խմբագրել]

  • 1994։ Puisque c'est l'heure
  • 1995։ Le cœur à l'envers
  • 1998։ Prends moi
  • 2000։ Chrysalide
  • 2002։ Patrick Fiori
  • 2005։ Si on chantait plus fort
  • 2008։ Les choses de la vie
  • 2010։ L'instinct masculin

Համերգային ալբոմներ[խմբագրել]

  • 2011։ L’instinct masculin Live

Հավաքածուներ[խմբագրել]

  • 2007։ 4 mots

Արտաքին հղումներ[խմբագրել]