Էստոնիայի հանրային հեռուստառադիոհաղորդակցության ընկերություն
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էստոնիայի հանրային հեռուստառադիոհաղորդակցության ընկերություն (էստ․՝ Eesti Rahvusringhääling), Էստոնիայի ազգային հեռուստառադիոհաղորդակցության ոլորտը ղեկավարող և կազմակերպող ընկերություն, որը անդամակցում է Եվրոպական հեռարձակողների միությունը։ Ձևավորվել է 2007 թվականի հունիս 1-ին Էստոնական ռադիոյի և Էստոնական հեռուստատեսության միացումով, որի մասին Էստոնիայի Ազգային ժողովը հատուկ օրենք է ընդունել 2007 թվականի հունվարի 18-ին[1][2]։ Ընկերության մեջ ընդգրկված են 5 ռադիոալիք, 2 հեռուստաալիք և երեք լեզվով (էստոներեն, անգլերեն, ռուսերեն) գործող լրատվական կայք։
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության անձնակազմի ընդհանուր թվաքանակը եղել է 1181[3]: Պետության կողմից ընկերությանը հատկացվող ֆինանսական աջակցությունը 2019 թվականին կազմել է 35 919 349 եվրո:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Riigikogu (2007 թ․ հունվարի 18). «Eesti Rahvusringhäälingu seadus». Riigi Teataja (էստոներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Tegevuse alused». err.ee. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Eesti Rahvusringhääling». E-krediidiinfo (էստոներեն). AS Creditinfo Eesti. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (էստոներեն)
- Estonian Public Broadcasting News (անգլերեն)
- Overview of RHN (էստոներեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի հանրային հեռուստառադիոհաղորդակցության ընկերություն» հոդվածին։ |
| ||||||