Kristall

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kristall
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Крiстiна Кочегарова
ռուս.՝ Кристина Кочегарова
Ծնվել էապրիլի 19, 2000(2000-04-19) (23 տարեկան)
Կիև, Ուկրաինա
Երկիր Ուկրաինա
ԺանրերՋազ, փոփ-ռոք, փոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2008 – այժմ

Kristall (իսկական անուն-ազգանունը՝ հայերեն Քրիստինա Կոչեգարովա, ուկրաիներեն Крiстiна Кочегарова , ռուսերեն Кристина Кочегарова, ապրիլի 19, 2000(2000-04-19), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի երգչուհի և հեռուստահաղորդավարուհի։ 2011 թվականին Kristall-ը «World's Beauty Star» խորագիրը կրող երգի համաշխարհային մրցույթում գրան-պրի մրցանակ է նվաճել, նկարահանել է իր առաջին տեսահոկովակը, արժանացել «Ազգի հպարտություն» բարձր պարգևի, հաղթանակ տարել Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի ազգային ընտրական փուլում[1][2][3][4] և իրավունք նվաճել իր երկիրը ներկայացնելու այդ մրցույթի եզրափակիչում։ Նա ներկայացրել է Ուկրաինան "Եվրոպա" (Європа) երգով Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում, որը տեղի ունեցավ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում (Հայաստան, Երևան) և 42 միավորով գրավել է 11-րդ տեղը[5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]