Դալիթա Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դալիթա Ավանեսյան
Dalita.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԴալիթա Ավանեսյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1999 (19 տարեկան)
Թեհրան, Իրան
Երկիր{{{2}}} Հայաստան, Երևան
Մասնագիտություներգչուհի
ԳործիքներՎոկալ, դաշնամուր, կիթառ
Կայքdalita.am

Զբաղմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

15 ամյա Դալիթա Ավանեսյանը սովորում է «Հայաստանի Եվրոպական քոլեջի» «կառավարման» երկրորդ կուրսում, ինչպես նաև «Ալեքսանդր Սպենդիարյանի» անվան թիվ 1 երաժշտական մասնագիտացված դպրոցի «ջազ վոկալ» բաժնում, որտեղ նաև ավարտել է 3 տարբեր բաժիններ՝ դասական վոկալ, դաշնամուր և կիթառ։ Ունի 16 հեղինակային երգեր և 9 տեսահոլովակներ, որոնք ընդգրկվել են տարբեր երաժշտական հավաքածուներում CD, DVD տարբերակներով։

Արժանացել է բազմաթիվ պատվավոր դիպլոմների և շնորհակալագրերի տարբեր նախարարությունների, ինչպես՝ «ՀՀ կրթության և գիտության նախարարության», «ՀՀ մշակույթի նախարարության » և «ՀՀ սփյուռքի նախարարության» կողմից, իր մարդասիրական և հասարակական գործունեության, բարի կամք և բարեգործական ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

2007 թվականին դարձել է դափնեկիր «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնում»:

2009 թվականին և 2010 թվականին «Հայաստանի պարային օլիմպիադայում» զբաղեցրել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալների։

2009 թվականին Երևանի քաղաքապետարանի «Ոսկե Սրինգ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի։

2010 թվականին և 2011 թվականին դարձել է «Նոր Ալիք» («Новая Волна») մրցույթի դափնեկիր։

2010 թվականին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին և ընդգրկվել լավագույն հնգյակում։

2011 թվականին - «Առաջին Ազգային Մանկական Մրցանակաբաշխության» «Լավագույն Հիթ» անվանակարգում արժանացել է մրցանակ և պատվոգրի։

2011 թվականին - Ներկայացրել է Հայաստանում առաջին «Մանկական Եվրատեսիլ» հեղինակավոր մրցույթը և որպես հյուրընկալ զբաղեցրել է հինգերորդ տեղը։

2011 թվականին - «Մուլտիկնիկ» Մանկական Երաժշտական Մրցանակաբաշխությանը արժանացել է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի Ոգեշնչման» մրցանակի։

2011 թվականին -«Ոսկե Էկրան» մրցանակաբաշխությանը արժանացել է «Եվրատեսիլի Դեսպան» տիտղոս և մրցանակի։

2011 թվականին - որպես երիտասարդ հյուր կատարող, մասնակցել է «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը":

2012 թվականին - «Միսս Աշակերտուհի» մրցույթ-փառատոնին արժանացել է «Միսս Կատարելիության» տիտղոս և մրցանակի։

2012 թվականին - «StyleScreen» մրցանակաբաշխությանը արժանացել է «Ոճային Պատանի Երգչուհի» տիտղոս և մրցանակի։

2013 թվականին - որպես երիտասարդ հյուր կատարող, մասնակցել է Մոսկվայի Կրեմլում կայացած «Հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը» (Armenia Music Awards)։

2013 թվականին - «Մուլտիկնիկ» Ազգային Մանկապատանեկան Երաժշտական Մրցանակաբաշխության, «Մամ ջան» երգը արժանացել է «Տարվա Լավագույն Հիթ և Տեսահոլովակին»:

2014 թվականին մայիսի 30-ին կայացավ պատանի երգչուհու առաջին մենահամերգը սփյուռքում՝ Լիբանանում։

2014 թվականին հոկտեմբերի 5-8 Մալթայում որպես պատվավոր հյուր մասնակցել է "Maltese Lyre" 9-րդ Ռուսական մշակույթի փառատոնին, արժանացել է պատվոգրի և "Ոսկե միկրոֆոն" մրցանակին։

2014 թվականին - «Մուլտիկնիկ» Ազգային Մանկապատանեկան Ամենամյա Երաժշտական Մրցանակաբաշխությանը արժանացել է մրցանակի՝ «Ճամբարում» մանկապատանեկան ֆիլմում գլխավոր դերակատարման համար։

2014 թվականին - «Հայաստան, Արցախ, Սփյուռք» մրցանակաբաշխությանը արժանացել է «Տարվա լավագույն պատանի երգչուհի» անվանակարգին։

2015 թվականին - Երգչուհին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը «Welcome to Armenia», որը կրում է 2011թվականին «Մանկական Եվրատեսիլ»-ում ներկայացրած երգի անվանումը։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի երգչուհին արժանացել է նաև բազմաթիվ պատվավոր դիպլոմների և շնորհակալագրերի, տարբեր նախարարությունների կողմից՝ ինչպես « ՀՀ կրթության և գիտության », « ՀՀ մշակույթի » և « ՀՀ սփյուռքի » նախարարության, - իր մարդասիրական և հասարակական ակտիվ գործունեության և բարի կամքի դրսևորման համար։

Մասնակցել է նաև գեղեցկության և նրբագեղության հետևյալ մրցույթների՝

2005 թվականին դարձել է «Միսս Երևան», որից հետո նույն թվականին մասնակցել է «Միսս-Միստր Աշխարհ» գեղեցկության և նրբագեղության հանրապետական մրցույթին և դարձել «Միսս Հայաստան»:

2006 թվականին արժանացել է «Միսս Գովազդ» տիտղոսին (քանի որ մանկուց նկարահանվել է բազմաթիվ գովազդային տեսահոլովակներում)։

2007 թվականին արժանացել է «Միսս Տաղանդ» տիտղոսին։

2008 թվականին արժանացել է «Միսս-Միստր Աշխարհ» Միջազգային Կազմակերպության պատվավոր անդամ կոչմանը։

2009 թվականին դարձել է «Միսս Թոփ Մոդել Հայաստան 2009» և արժանացել հատուկ մրցանակի հայտնի բռնցքամարտիկ Ալեքս Աբրահամի կողմից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարել է «Հայկական Երկրորդ» հեռուստաալիքի «Բարի լույս Հայաստան» ծրագրի «Մանկական լուրերը»: Եղել է «Կենտրոն» և «ATV» հեռուստաալիքներով հեռարձակվող «Բումբումիկ Շոու»-ի թղթակից։

2010 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաալիքի «Թաքնված տաղանդ» նախագծին՝ ներկայացնելով իր արվեստը, անցել է կիսաեզրափակիչ փուլ և մասնակցել Գալա համերգին։

Նկարահանվել է «Շանթ» հեռուստաալիքով հեռարձակվող մանկական երալաշ՝ «Շիլաշփոթ» հաղորդման բազմաթիվ դրվագներում։

Ավարտել է Արտաշես Ալեքսանյանի թատերական ստուդիան և մասնակցել է «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացմանը, որտեղ դերասանական կազմում՝հանրահայտ դերասանների մասնակցությամբ եղել է ամենաերիտասարդ դերակատարը (մարմնավորելով «ջուր ծախող» տղայի կերպար)։

Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Չարլի Շոու»-ում՝ մարմնավորելով Չարլիտայի կերպարը։

«Ես – Yes» երիտասարդական ամսագրում ունեցել է իր էջը «Դալիթա և ընկերներ» խորագրով։

Նկարահանվել է նաև «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Կարգին սերիալ» - ում։

«Առաջին Ուսանողական Ռադիոյի» և « StarsLife Ինտերնետ TV » եթերում վարում է «Կիրակին Դալիթայի հետ» հեղինակային հաղորդաշարը։ Հյուրընկալվել է տարբեր հեռուստա- և ռադիոընկերությունների կողմից։

Մամուլի հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք
Դալիթա eurovision կայքում
Դալիթան մամուլում
Դալիթան մամուլում- news.am
Դալիթան մամուլում - tert.am
Դալիթան մամուլում - Առավոտ թերթ
Դալիթան մամուլում
Դալիթա նկարներ
Դալիթան մամուլում - armenpress.am
Դալիթա Bravo.am

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալիթայի էջը Յություբ տեսահոսթինգում