Աննա Չիպովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Չիպովսկայա
ռուս.՝ Анна Борисовна Чиповская
Анна Чиповская 2016.jpg
Ծնվել էհունիսի 16, 1987(1987-06-16)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Բորիս Ֆրումկին, մայր՝ Օլգա Չիպովսկայա

Աննա Բորիսովնա Չիպովսկայա (ռուս.՝ А́нна Бори́совна Чипо́вская, հունիսի 16, 1987(1987-06-16)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռուս դերասանուհի:

Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Ձնհալ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը խաղալու շնորհիվ: 2015 թվականի դրությամբ նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում, խաղացել 10-ից ավելի ներկայացումներում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Չիպովսկայան ծնվել է 1987 թվականի հունիսի 16-ին Մոսկվայում: Մայրը՝ Օլգա Չիպովսկայան, Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհի է, իսկ հայրը՝ Բորիս Ֆրումկինը, ջազ երաժիշտ է[2][3]:

Ծնողներն իրենց դստեր համար երազում էին թարգմանչի կարիերա և Աննային ուղարկել են սովորելու են լեզվաբանական գիմնազիայում[4]: Գիմնազիայում սովորելուն զուգահեռ նա աշխատել է մոդելային գործակալությունում[5]:

Աննան գիմնազիայից հեռացել է 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ հաջողությամբ հանձնելով միջնակարգ դպրոցի քննությունները, և ընդունվել է թատերական ուսումնարան: Կինոյում նորամուտը կատարել է 2003 թվականին՝ նկարահանվելով Գործողություն «Ազգի գույնը» սերիալում: 2004 թվականին հաջորդել են դերերը «Թանկագին Մաշա Բերեզինա»[6], «Ամուրիներ», «Արծաթագույն հովտաշուշան 2» սերիալներում:

2009 թվականին Աննա Չիպովսկայան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան[5] (Կոնստանտին Ռայկինի կուրս) և ընդունվել Մոսկվայի թատրոն Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ, որտեղ սկսել էր խաղալ դեռ ուսանողական տարիներից[4][5]։ Նույն թվականին «Независимая газета» թերթն առանձնացրել է Աննա Չիպովսկայայի աշխատանքը «Օլեսյա» ներմայացման մեջ (գլխավոր դեր)՝ ընդգծելով Աննայի հերոսի հրաշալի կերպարանափոխությունը ծիծաղելի անմիտ դեռահասից «իր տարիքին ոչ համապատասխան հասուն կնոջ, որն օժտված է գուշակելու ունակությամբ»[7]։

2011 թվականին Աննա Չիպովսկայան նկարահանվել է «Տոնածառեր 2» ամանորյա կատակերգությունում, իսկ երկու տարի անց՝ դրա շարունակությունում՝ «Տոնածառեր 3»։

Տասներկու սերիայից բաղկացած «Ձնհալ» (2013) հեռուստասերիալում, որի գործողությունները ծավալվում են 1960-ական թվականների սկզբին, Չիպովսկայայի հերոսուհու մասնակցությամբ է զարգանում սիրային գլխավոր սյուժետային գիծը։ Ի դեմս երիտասարդ ու ռոմանտիկ Մարյանա Պիչուգինայի կինոօպերատոր, վիրտուոզ պրոֆեսիոնալ Վիկտոր Խրուստալյովի կայնքում հայտնվում է նոր ու կրքոտ սեր։ Աննայի հերոսուհին ձեռք է բերում իր առաջին, երբեմն տառապալից փորձը կինոյի աշխարհում, և ոչ վաղ անցյալում կնոջից բաժանվելուց հետո ճգնաժամ ապրող, հասուն տղամարդու հետ սիրավեպն արտացոլում է վաթսունականների խռովարարական ոգին այն պահին, երբ դրամատիկ իրադարձություններ են ծավալվում նրա մոտ և նկարահանման հրապարակում, ինչպես նաև ընկերոջ խորհրդավոր սպանության հետաքննության ընթացքում, որում, ինչպես պարզվում է, մասնակից է նաև Մարյանայի սիրեկանը[8][9]։

«Ձնհալ» հեռուստասերիալի պրեմիերայից հետո Աննա Չիպովսկայան մի քանի հարցազրույց է տվել, ինչից պարզ է դարձել, որ նրա հերոսուհին և Խրուստալյովի մյուս սիրելին՝ Ինգան (Վիկտորյա Իսակովա), ունեցել են շուրջ 25 զգեստ յուրաքանչյուրը։ Ինչպես խոստովանել է Աննան, պատմական դարաշրջանի ոգին ստույգ փոխանցելու համար դերասանուհիները զգեստի տակից հագել են 1960-ական թվականների ներքնաշորեր։ Քննադատների ու բլորոլորտի դրական արձագանքներին է արժանացել այն տեսարանը, երբ Չիպովսկայան եղել է ընդհանրապես առանց ներքնազգեստի, ինչից հետո «Glamour» ամսագիրն Աննա Չիպովսկայային կոչել է նոր սեքս-սիմվոլ[6][8][9][10]։

«Ձնհալ» սերիալում կատարած դերի համար Աննա Չիպովսկայան ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի կնոջ լավագույն դերակատարում հեռուստատեսությունում անվանակարգում։ Սակայն մրցանակը բաժին է հասել Վիկտորյա Իսակովային[11]։ Այնուամենայնիվ, FashionTime.ru պորտալը նշել է, որ «այդպիսի նախագծից հետո դերասանուհին բոլոր շանսերն ունի հաղթականորեն մեկնարկելու նույնիսկ Հոլիվուդում»[12][13][14]։

2014 թվականի սեպտեմբերից Աննա Չիպովսկայան Տաբակովի թատրոնում սկսել է խաղալ Մաշայի դերը «Երեք քույր» ներկայացման մեջ։ 2015 թվականի սկզբին էկրան է բարձրացել «Հաշվարկու» ֆիլմը, որ նկարահանվել է Իսլանդիայում, և որտեղ Չիպովսկայայի խաղընկերն է Եվգենի Միրոնովը, ապա «Սեր ակցենտով և առանց» սիքվելը, որում նկարահանվել է Ռևազ Գիգինիեշվիլու հետ, ինչպես նաև երկու սերիալներ Չիպովսկայայի մասնակցությամբ[6]։ 2016 թվականի հունիսին էկրան է բարձրացել Ռենատ Դևյալետյարովի «Մաքուր արվեստ» դետեկտիվ թրիլլերը, որում Աննան կատարել է գլխավոր դեր՝ մարմնավորելով Սաշային, իսկ նրա սիրելիի դերում հանդես է եկել Պյոտր Ֆեոդորովը[15]։

2016 թվականի փետրվարի 10-ին «Տաբակերկում» կայացել է «Անանուն աստղ» ներկայացման պրեմիերան, որ բեմադրվել է ռումինացի դրամատուրգ Միխայիլ Սեբաստիանի պիեսի հիման վրա և ներառում է մելոդրամայի ու տրագիֆարսի տարրեր։ Ներկայացման մեջ Չիպովսկայային տրվել է Մոնայի գլխավոր դերը, իսկ նրա խաղընկերը Պավել Տաբակովն է։ Առաջին ալիքով ցուցադրվել է «Էն քաղաքի գաղտնիքը» դետեկտիվ դրաման Չիպովսկայայի մասնակցությամբ, որը մարմնավորում է անզուսպ, հանդուգն ու հետաքրքրասեր բլոգեր Վերային, որ խառնվում է քրեական հետաքննությանը[16]։ 2016 թվականի օգոստոսի սկզբին Չիպովսկայան հաստատվել է Դարյա Բուլավինա-Տելեգինայի դերում Ալեքսեյ Տոլստոյի «Տառապանքի ուղիներով» եռագրության նոր էկրանավորման մեջ, որ նկարահանել է ռեժիսոր Կոնստանտին Խուդյակովը, և որի պրեմիերան կայացել է 2017 թվականի նոյեմբերի 27-ին[17]։

Չիպովսկայան AVON ընկերության գեղեցկության դեսպան է, Ռուսաստանի Առաջին ալիքում գովազդում է կոսմետիկ ապրանքներ[18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականից Աննա Չիպովսկայան հանդիպել է գովազդային ընկերության ստեղծագործական տնօրեն Դանիիլ Սերգեևի հետ[19]։ 2017 թվականի սկզբին նրանք բաժանվել են։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամադեուս» (Կատարինա Կավալիերի)
  • «Ձկնկուլի պարը» (Յուդիթ)

Մոսկվայի թատրոն-ստուդիա Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բելուգինի ամուսնությունը» (Ելենա Կարմինա)
  • «Օլեսյա» (Օլեսյա)[7]
  • «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը» (Ֆանշետա)
  • «Գայլեր և ոչխարներ» (Գլաֆիրա Ալեքսեևնա)
  • «Wonderland-80» (Նաթելլա)
  • «Տարին, երբ ես չծնվեցի» (Արիադնա Կորոմիսլովա)
  • «Խարդախ Ֆելիքս Կրուլի խոստովանությունները» (երգչուհի Զազա)
  • «Քույր Նադեժդա» (Շուրա)
  • Երեք քույր

Մոսկվայի օպերետի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլ (Ջուլիետ)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ս Գործողություն «Ազգի գույնը» Операция «Цвет нации» Անյա
2004 ս Թանկագին Մաշա Բերեզինա Дорогая Маша Березина Սվետա Պոպովա
2004 ս Արծաթագույն հովտաշուշան 2 Ландыш серебристый 2 Սանի
2004 ս Ամուրիներ Холостяки Ժենյա
2005 ֆ Տղամարդկանց սեզոն։ Թավշյա հեղափոխություն Мужской сезон: Бархатная революция Վերշինինի դուստրը
2005 ֆ Փաթաթիր կարթերը Сматывай удочки Պագանինի
2008 ֆ Սիրո լաբիրինթոսներ Лабиринты любви Ասյա
2009 ս Братаны Նաստյա Ցարյովա
2010 ս Братаны 2 Նաստյա Ցարյովա
2010 ս Братаны 2. Продолжение Նաստյա Ցարյովա
2011 ֆ Տոնածառեր 2 Ёлки 2 Նաստյայի մայրը
2012 ֆ 1812։ Ուլանյան բալլադ 1812: Уланская баллада պաննա Բեատա
2012 ս Ամեն ինչ սկսվել է Խարբինում Всё началось в Харбине Լյուդմիլա Երժանովա
2012 ֆ Դիրիժոր Дирижёр Դարյա
2012 ֆ Տղամարդկանց սեզոն 2։ Զայրույթի ժամանակը Мужской сезон 2. Время гнева
2012 ս Փախուստ 2 Побег 2 Ալյոնա
2012 ֆ Լրտես Шпион Նադյա
2013 ֆ Տոնածառեր 3 Ёлки 3 Լենա
2013 ս Ձնհալ Оттепель Մարյանա Պիչուգինա
2014 ֆ Հաշվարկու Вычислитель Քրիստի
2014 ֆ Փրչոտ տոնածառեր Ёлки лохматые մայր
2014 ֆ Կանաչ կառք Зелёная карета Մարինա
2014 ս Ոչ պատահական հանդիպում Неслучайная встреча Մարգարիտա
2014 ս Уходящая натура Ալլա Գուլյաևա
2015 ֆ Հաջողության աստղագուշակ Гороскоп на удачу Ռիտա
2015 ֆ Առանց սահմանների Без границ Պոլինա
2015 ֆ Լավ աշխատանք Хорошая работа աղջիկ սրճարանում
2016 ֆ Բոլոր սիրահարների օրը День всех влюблённых
2016 ս Էն քաղաքի գաղտնիքները Тайны города Эн Վերա
2016 ֆ Սիրո մասին О любви Նինա Սազոնովա, թարգմանիչ
2016 ֆ Մաքուր արվեստ (ֆիլմ) Чистое искусство Սաշա
2016 ֆ Սուպերվատերը Суперплохие Մաշա
2017 ֆ Բլոքբաստեր Блокбастер Նատաշա
2017 ս Տառապանքի ուղիներով Хождение по мукам Դարյա Դմիտրիևա Բուլավինա-Տելեգինա

Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի հեռուստատեսությունում կնոջ լավագույն դերակատարման համար («Ձնհալ»)
  • 2016 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար («Առանց սահմանների»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Anna Chipovskaya — IMDb
  3. «Для Анны Чиповской написали вальс»։ // Сайт 7days.ru։ 16.10.2014։ Վերցված է 2014-12-19 
  4. 4,0 4,1 Таранова, Екатерина. (29.05.2014)։ «Хочется быть стильной, а не модной»։ // Сайт KM.RU։ Վերցված է 2014-12-20 
  5. 5,0 5,1 5,2 «Актриса Аня Чиповская»։ // Сайт www.sobaka.ru։ 20.11.2012։ Վերցված է 2014-12-20 
  6. 6,0 6,1 6,2 Девушка в цвету: Анна Чиповская — о любви, новых ролях и постельных сценах
  7. 7,0 7,1 Квасницкая, Марина. (4.06.2009)։ «Красные бусы»։ // Независимая газета — www.ng.ru։ Վերցված է 2014-12-20 
  8. 8,0 8,1 «Первый канал начинает показ многосерийного фильма Валерия Тодоровского «Оттепель»»։ // Сайт 1tv.ru։ 2.12.2013։ Վերցված է 2013-12-06 
  9. 9,0 9,1 Первый канал. Новости. 1 апреля 2014 года в московском Театре оперетты в 27-й раз вручили национальную кино-премию «Ника» (ВИДЕО) // Сайт 1tv.ru (2.04.2014)
  10. «Кино как жизнь: мода 60-х годов в сериале «Оттепель»»։ // Антенна — Телесемь։ 5.12.2013։ Վերցված է 2013-12-07 
  11. В Москве проходит церемония вручения кинематографической премии «Золотой Орёл»
  12. «Номинанты кинематографической премии «Ника» за 2013 год»։ // Сайт kino-nika.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-04-ին։ Վերցված է 2014-03-05 
  13. Номинанты премии «Золотой орёл» за 2014 год Archived 2015-03-22 at the Wayback Machine.
  14. Анна Чиповская снялась в русской версии сериала «Безумцы»
  15. Егорова, Любовь.  Аня Чиповская: «Я раба своего кота» // Metro Москва. — 2016. — № 22 за 10 июня. — С. 23. (Ստուգված է 26 Հունիսի 2016)
  16. Без боли жизни не бывает. Актриса Аня Чиповская разгадает «Тайны города Эн» // Российская газета, 20 января 2016.
  17. Главная телепремьера года: «Хождение по мукам» — с 27 ноября на НТВ // НТВ, 21 ноября 2017
  18. Аня Чиповская представила новую тушь от AVON
  19. Ремизова, Мария. (6.06.2014)։ «Звезда «Оттепели» «влюблена по собственному желанию»»։ // Комсомольская правда։ Վերցված է 2014-12-20 
  20. Актриса Анна Чиповская перепела «Нирвану» для фильма «Холодный фронт»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]