Տառապանքի ուղիներով (հեռուստասերիալ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տառապանքի ուղիներով
Хождение по мукам
Ժանրդրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՀիմքRoad to Calvary?
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿոնստանտին Խուդյակով
Գլխավոր
դերերում
Անտոն Շագին, Աննա Չիպովսկայա, Յուլիա Սնիգիր, Լեոնիդ Բիչևին և Պավել Տրուբիներ
ՊրոդյուսերTimur Waynshteyn?, Yury Sapronov? և Ալեքսեյ Զեմսկի
ՍցենարիստYelena Rayskaya?
ՕպերատորՄակսիմ Շինկորենկո
ԵրաժշտությունՅուրի Պոտեենկո
Նկարահանման վայրՍանկտ Պետերբուրգ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ12
Էկրաններին էնոյեմբերի 27, 2017-ից դեկտեմբերի 5, 2017
ՀեռուստաալիքՆՏՎ
ԸնկերությունRussian World Studios?
Պաշտոնական կայքէջ

«Տառապանքի ուղիներով», խորհրդային գրող Ալեքսեյ Տոլստոյի համանուն վեպի բազմասերիանոց հեռուստատեսային էկրանավորում: 12 սերիանոց հեռուստասերիալի պրեմիերան պլանավորված է 2017 թվականի հոկտեմբերին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 100 ամյակի առթիվ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գործողությունները տեղի են ունենում 1914-1919 թվականներին: Գործողությունները սկսվում են Առաջին համաշխարհային պատերազմից առաջ: «Քաղաքը ապրում է „սարսափելի և ճակատագրական օրվա սպասումով“»[1]: Հանրությունը դադարների է սպասում: Պատմության կենտրոնում Բուլավինա քույրերն են՝ Կատյան և Դաշան: Աղջիկները սիրահարված են պոետ-դեկադենտ Ալեքսեյ Բեսոնովային, որը փոխում է նրանց աշխարհայացքը և մտածելու ուղղությունները, գուշակելով Ռուսաստանի պատմության վերջը:

Առաջին աշխարհամարտն անհանգստություն է առաջացնում Բուլվինների և Սմոկովնիկովների արիստոկրատ ընտանիքների միջև: Պատերազմից և հեղափոխությունից հետո քույրերի ճանապարհները բաժանվում են: Եկատերինա Բուլվինան սիրահարվում է սպա Վադիմ Ռոշինին[1][2]:

Դերաատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսին նախագիծը ՌԴ Մշակույթի նախարարության կողմից ստացավ ֆինանսավորում: Նույն ամսում սկսվեց նկարահանումները: Տոլստոյի տրիլոգիայի տեքստը ենթարկվել է հեղինակային փոփոխությունների և կրճատումների: Ռեժիսորը որոշեց չկառչել տեքստից: Ըստ Տիմուր Վայնշտայնի պնդման՝ հեռուստասերիալը համարվում է ՆՏՎ հեռուստաալիքի 2017 թվականի գլխավոր նախագիծը: Նկարահանումներն անցկացվել են Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Պյատիգորսկում և Ռիգա: Առանձին կադրերը նկարահանվել են Միքայելյան այգում: Առաջին թիզերը հայտնվել է 2016 թվականի նոյեմբերին [3][4][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]