Վիկտորյա Իսակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտորյա Իսակովա
Виктория Исакова на Кинотавре 2014.jpg
Ծնվել էհոկտեմբերի 12, 1976(1976-10-12)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԽասավյուրտ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Յուրի Մորոզ
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության կառավարական մրցանակ, Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
IMDbID 1835909

Վիկտորյա Եվգենևնա Իսակովա (ռուս.՝ Виктория Евгеньевна Исакова, հոկտեմբերի 12, 1976(1976-10-12)[1], Խասավյուրտ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի (2015), «Ճայ», «Տրիումֆ» և «Ոսկե արծիվ» մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Իսակովան ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 12-ին Դաղստանի ԻՍԽՀ Խասավյուրտ քաղաքում։ Հայրը՝ Եվգենի Գերցելևիչ Իսակովը, բանաստեղծ է, «Անժի» ֆուտբոլային ակումբի նախկին ադմինիստրատորն ու «Վիդնոե» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր տնօրենը[2][3][4]։ Տասներեք տարեկան հասակում Վիկտորյա Իսակովն ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։

Դպրոցն ավարտելուց հետո Վիկտորյա Իսակովան ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիա, սակայն մեկ տարի անց տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա, որտեղ սովորել է Օլեգ Եֆրեմովի կուրսում։ ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան ավարտել է 1999 թվականին։

1999 թվականից մինչև 2001 թվականը Վիկտորյա Իսակովան աշխատել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում, որտեղ կատարել է Նինա Զարեչնայայի դերը «Ճայը» (Անտոն Չեխովի համանուն պիեսի հիման վրա և Մավկայի դերը «Անտառային երգ» (ըստ Լեսյա Ուկրաինկայի պիեսի) ներկայացումներում։

2001 թվականին Բիկտորյա Իսակովան ընդունվել է Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբ։ «Վիյ» ներկայացման մեջ Պաննոչկայի դերը կատարելու համար 2003 թվականին արժանացել է «Ճայ» թատերական մրցանակի։

Կինոյում Վիկտորյա Իսակովայի նորամուտը կայացել է 1998 թվականին, երբ նա նկարահանվել է «Չեխով և Կո» (ռուս.՝ «Чехов и Ко») հեռուստասերիալում՝ կատարելով էպիզոդիկ դեր։ Եվս մեկ էպիզոդիկ դեր նա կատարել է 2000 թվականին «Կայսրությունը հարվածի տակ է» (ռուս.՝ «Империя под ударом») սերիալում, իսկ 2002 թվականից սկսել է պարբերաբար նկարահանվել կինոյում։

2002 թվականին Վիկտորյա Իսակովան ծանոթացել է ռեժիսոր Յուրի Մորոզի հետ, ում կինը մահացել էր ոչ վաղ անցյալում։ Հաջորդ տարի նրանք ամուսնացել են[5]։

2005 թվականին Վիկտորյա Իսակովան խաղացել է իր առաջին նշանակալի դերը կինոյում՝ նկարահանվելով ռուս-ուկրաինական «Համբուրում են միշտ ոչ նրանց» (ռուս.՝ «Целуют всегда не тех»)։ Ճանաչում է ձեռք բերել հաջորդ տարի՝ «Պիրանիայի որս» («Охота на пиранью») և «Պահանջվում է դայակ» (ռուս.՝ «Требуется няня») ֆիլմերում նկարահանվելուց հետո։ Վերջին ֆիլմում իր դերի մասին Իսակովան ասել է.

Aquote1.png Սադիլովայի ֆիլմում իմ հերոսուհին ռեֆլեքսավորող է: Կարծես թե նրա մոտ ամեն ինչ լավ է, սակայն դա միայն արտաքինից: Եթե կարգի բերվի, ապա նրա կյանքում շատ բան կարելի է փոխել, իսկ Վերան, չգիտես ինչու, դա չի անում: Եվ ես կուզենայի հասկանալ, թե ինչպես կարելի է այդպես ապրել:
Aquote2.png


2006 թվականին Վիկտորյա Իսակովան Յուրի Մորոզի «Կետ» ֆիլմում Կիրայի («Զեբր» մականունով) դերակատարման համար արժանացել է Չիկագոյի միջազգային կինոփառատոնի մրցանակի Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգում[6]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
  • 2000 – «Կոչեք Պեչորին» – Վերա
  • 2001 – «Լեդի մեկ օրով» – Լուիզա
  • 2001 – «Անօժիտը» – Լարիսա
  • 2002 – «Откровенные полароидные снимки» – Նադյա
  • 2003 – «Վիյ» – Պանոչկա
  • 2004 – «Сон в шалую ночь» – Տիտանիա
  • 2005 – «Поздравляю с будним днём!» – Անետ
  • 2008 – «Մորեխ»[7]Նադեժդա
  • 2011 – «Մեծ աղմուկ ոչնչից»[8]Բեատրիչե
  • 2012 – «Отражения, или Истинное»[9]Աննի
  • 2012 – «Մեծ կախարդություն»[10]Մարտա դի Սպելտա
  • 2015 – «Բալենու այգի» – Ռանևսկայա
Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
  • 2000 – «Ճայ» – Նինա Զարեչնայա
  • 2000 – «Անտառային երգ» – Մավկա
Другой Театр
  • 2010 – «Ավելի մոտ» (անգլ.՝ «Closer», ըստ Պատրիկ Մարբերի համանուն պիեսի, ռեժիսոր՝ Վլադիմիր Ագեև)[11]
Դրամատուրգիայի ու ռեժիսուրայի կենտրոն Ալեքսեյ Կազանցևի ու Միխայիլ Ռոշչինի ղեկավարությամբ
  • 2005 – «Галка Моталко» – Սվետա Կոմետա, չեմպիոն
Գոգոլ-կենտրոն
  • 2013 – «Եղբայրներ» (Լուկինո Վիսկոնտիի «Ռոկոն ու նրա եղբայրները» ֆիլմի ռեմեյք, ռեժիսոր՝ Ալեքսեյ Միզգիրյով) – Նադյա
  • 2014 – «(М)ученик», գերմանացի դրամատուրգ Մարիուս ֆոն Մայենբուրգի պիեսի հիման վրա – Ելենա Լվովնա Կրասնովա (կենսաբանության ուսուցչուհի)
Այլ
  • «Կանանց թագավորություն» (ռուս.՝ «Бабье царство», ռեժիսոր՝ Ալլա Պոկրովսկայա)
  • «Ռազմագերի Վորոպաևի օրագիրը» (ռեժիսոր՝ Մարինա Բրուսնիկինա)
  • «Գնչուներ» (ռեժիսոր՝ Մարինա Բրուսնիկինա)

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս Մարդասպանի օրագիրը Дневник убийцы Ռոզա
2002 ս Կամենսկայա-2 Каменская-2 Կատյա
2003 ս Խուզարկուներ Сыщики-2 Մայա
2003 ֆ Կանայք առանց կանոնների խաղում Женщины в игре без правил Տոնյա
2004 ֆ Միություն առանց սեքսի Союз без секса Լենա
2005 ֆ Համբուրում են միշտ ոչ նրանց Целуют всегда не тех Լարա
2005 ս Ֆիլիպի ծովախորշ Бухта Филиппа Իյա Մեսխի
2006 ֆ Պահանջվում է դայակ Требуется няня Վերա
2006 ֆ Պիրանիայի որս Охота на пиранью Սինիլգա
2006 ս Դոկտոր Ժիվագո Доктор Живаго Մարինկա
2006 ֆ Կետ Точка Կիրա
2006 ֆ Կղզի Остров Նաստյա
2007 ս Մասնավոր պատվեր Частный заказ Մարիա Նևզորովա
2007 ֆ Եղրևանու ճյուղ Ветка сирени Աննա Լոդիժենսկայա
2007 ֆ Կողմնակի Посторонний Տատյանա
2007 ֆ Կոճակ Пуговица Ելիզավետա Տենեցկայա
2008 ս Կարամազով եղբայրներ Братья Карамазовы Կատերինա Իվանովնա
2008 ֆ Դժվար է մաչո լինել Трудно быть мачо Յուլյա Վլադիմիրովնա
2008 ֆ Պելագեան ու սպիտակ ցլաշունը Пелагия и белый бульдог Նաինա Տելիանովա
2008 ֆ Միջնորդ Посредник/Mediator Լիլյա
2009 ֆ Ձյունե մարդ Снежный человек Դաշա Շելեստովա
2009 ֆ Անառակ երեխաներ Блудные дети Գալինա Մորոզովա
2009 ֆ Աշնանային ծաղիկներ Осенние цветы Էդիտ Բերեշը երիտասարդ տարիքում
2010 ս Աշտարակ Башня Էվա
2010 ֆ Շիկամուկ Крыса Աննա Շչերբակովա
2010 ֆ Ժպտա, երբ լալիս են աստղերը Улыбнись, когда плачут звёзды Աննա Սվետլովա
2010 ֆ Հարավային օրացույց Южный календарь Վիկա
2010 ֆ Ապուշի հետ С болваном
2010 ֆ Солнцекруг Աննա Կուտայցևա
2012 ս Պանդորայի արկղ Ящик Пандоры Վերա
2012 ֆ Սեր զենքով Любовь с оружием Լյուբա Կլյոնսկայա
2012 ֆ Տոն փակված Праздник взаперти Վերա Սորոկինա
2013 ֆ Հայելիներ Зеркала Մարինա Ցվետաևա
2013 ֆ Պյոտր Լեշչենկո: Այն ամենը, ինչ եղել է... Пётр Лещенко. Всё, что было... Եկատերինա Զավյալովա
2013 ս Հալոցք Оттепель Ինգա
2013 ս Սպանել երկու անգամ Убить дважды Մարիա Դանիլովա
2014 ս Ինկվիզիտոր Инквизитор Նատալյա Սերեբրյանսկայա
2014 ֆ Կանաչ կառք Зелёная карета Վերա Ռաևսկայա
2015 ս Հայրենիք Родина Աննա Զիմինա
2016 ֆ Աշակերտ Ученик Ելենա Լվովնա Կրասնովա
2016 ս Քառյակ Квартет Լինկովա
2016 ս Մատա Խարի Мата Хари Լիդիա Կիրեևսկայա
2016 ֆ Մահվան այն կողմում По ту сторону смерти Աննա Պոկրովսկայա
2016 ֆ Տիեզերքի մի մասնիկը Частица вселенной Նադյա
2016 ֆ Пьяная фирма Մալվինա Վիտալևնա
2017 ֆ Դուք բոլորդ ինձ զայրացնում եք Вы все меня бесите! Դիանա
2017 ֆ Աննա Կարենինա Анна Каренина Դոլլի (Դարյա Ալեքսանդրովնա) Օբլոնսկայա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 – «Ճայ» թատերական մրցանակի դափնեկիր «Կրկնակի հարված» անվանակարգում – «Վիյ» ներկայացման մեջ կատարած աշխատանքի համար (դերասան Պավել Դերևյանկոյի հետ միասին),
  • 2006 – «Արծաթե Հյուգո» (Silver Hugo) «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[6], Չիկագոյի միջազգային կինոփառատոն (դերասանուհիներ Դարյա Մորոզի ու Աննա Ուկոլովայի հետ միասին) (ֆիլմ «Կետ»),
  • 2008 – «Տրիումֆ» երիտասարդական փառատոնի մրցանակ[13],
  • 2013 – Նատալյա Գունդարևայի անվանա մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման համար» Մոսկվայի հայրենական կինոյի «Մոսկովյան պրեմիերա» 11-րդ փառատոնի «ՄԿ լավագույն յոթնյակ» (հանդիսատեսի համակրանք) մրցույթի շրջանակներում[14]«Հայելիներ» ֆիլմում Մարինա Ցվետաևայի դերը կատարելու համար,
  • 2014 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում (ֆիլմ «Հայելիներ»),
  • 2014 – Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակ «Հեռուստատեսային ֆիլմի/սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում (հեռուստասերիալ «Հալոցք»),
  • 2014 – ներկայացվել է ՏԷՖԻ մրցանակի կնոջ լավագույն դերակատարման համար (հեռուստասերիալ «Հալոցք»),
  • 2015 – «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիր հեռուստատեսությունում կնոջ լավագույն դերակատարման համար (հեռուստասերիալ «Հալոցք»),
  • 2015 – Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ մշակույթի բնագավառում – «Հալոցք» հեռուստասերիալի ստեղծման համար[15],
  • 2016 — ОК! ամսագրի մրցանակ «Главный герой — кино» անվանակարգում[16],
  • 2017 — ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի կինոյում կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Աշակերտ»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. В зале «Амфитеатр» прошёл творческий вечер поэта Евгения Исакова
  3. Профиль на сайте footballfacts.ru
  4. СЭФ. Ничья в пользу интриги
  5. 5,0 5,1 Биография Виктории Исаковой // rusactors.ru
  6. 6,0 6,1 Награды Виктории Исаковой // imdb.com(անգլ.)
  7. Театральные работы // v-isakova.ru
  8. Спектакль «Много шума из ничего» в Театре имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
  9. Спектакль «Отражения, или Истинное» в Театре имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
  10. Спектакль «Великая магия» в Театре имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
  11. Другой Театр. Спектакль «Ближе». // dteatr.ru
  12. «Братья Меладзе сняли в клипе "Мой брат" Лизу Боярскую, Викторию Исакову и Юлию Снигирь» (ռուսերեն)։ miamusic.ru։ 10 декабря 2015։ Արխիվացված է օրիգինալից 11 декабря 2015-ին։ Վերցված է 2015-12-11 
  13. Игорева Светлана (18-24 декабря 2008)։ «Все моложе и моложе: Названы имена лауреатов «Триумфа»-2008»։ kultura-portal.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-03-ին։ Վերցված է 2011-07-25 
  14. «Призы 11-го Московского фестиваля отечественного кино «Московская премьера»»։ mospremiera.com։ Վերցված է 2013-09-03 
  15. «О присуждении премий Правительства Российской Федерации»։ 17 декабря 2015։ Վերցված է 2015-12-24 
  16. «Вера Брежнева Филипп Киркоров . Горячие новости: Объявлены победители премии журнала ОК!»։ www.loveradio.ru։ Վերցված է 2016-11-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]