Հեյլի Բենեթ
Հեյլի Բենեթ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունվարի 7, 1988[1] (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Fort Myers, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, երգչուհի, երաժիշտ և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 2247245 |
Հեյլի Բենեթ (անգլ.՝ Haley Bennett, ծնված որպես Հեյլի Լորեն Քիլինգ (անգլ.՝ Haley Loraine Keeling), հունվարի 7, 1988[1], Fort Myers, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեյլի Բենեթը ծնվել է Ֆլորիդայի Ֆորտ Մայես քաղաքում և մեծացել Նեյփլսում։ Սովորել է երաշժտություն և դերասանական վարպետություն Բերոն Քելորի միջնակարգ դպրոցում[2]։ Հաճախել է Օհայոյի Ստոու դպրոց։ 2005 թվականին՝ դպրոցը ավարտելուց հետո, նա և իր մայրը տեղափոխվում են Լոս Անջելես (Կալիֆոռնիա)՝ հաջողակ կարիերա կառուցելու նպատակով։
Բենեթն իր առաջին ֆիլմում՝ «Երաժշտություն և բառեր»-ում փոփ աստղ Կորա Կարմենի ռոմանտիկական կատակերգությունում ընտրվել է 600 հավակնորդների միջից և խաղացել է Հյու Գրանտի և Դրյու Բերիմորի հետ[3]։ Նա նաև համաձայնագիր է կնքել Warner Bros.-ի հետ՝ երեք ֆիլմում նկարահանվելու համար։
Հեյլին հայտնվեց GQ ամսագրի 2007 թվականի փետրվար ամսվա համարում[4]։
2014 թվականի նկարահանվել է «Մեծն հաշտարար» ֆիլմում[5]։ 2016 թվականին իր մասնակցությամբ թողարկվել են «Հրաշալի յոթնյակը» [6] և «Աղջիկը գնացքում» ֆիլմերը [7]։
Ներկայումս Բենեթը հանդիպում է ռեժիսոր Ջո Ռայթի հետ, որից նա ունի մեկ երեխա (ծնվել է 2018 թվականի դեկտեմբերի վերջին)[8]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ֆ | Երաժշտություն և բառեր | Music and Lyrics | Կորա Կարման |
2008 | ֆ | Քոլեջ | College | Կենդալ |
2008 | ֆ | Մոլի Հարթլեի ուրվականները | The Haunting of Molly Hartley | Մոլի Հարթլե |
2008 | ֆ | Մարլին և ես | Marley & Me | Լիզա |
2009 | ֆ | Անցում | Passage | Էբի |
2009 | ֆ | Դարպասներ | The Hole | Ջուլի Կեմբել |
2010 | ֆ | Բա-բախ | Kaboom | Ստելա |
2010 | ֆ | Կորած Արկադիան | Arcadia Lost | Շարլոտա |
2012 | ֆ | Անօրինության տեմպում | Outlaw Country | Անաբել Լի |
2012 | ֆ | Քունը կիրճում | Sleepwalking in the Rift | Աղջիկ |
2013 | ֆ | Խորը ձյուն | Deep Powder | Նատաշա |
2014 | ֆ | Անկումից հետո | After the Fall | Ռուբի |
2014 | ֆ | Կրիստի | Kristy | Ջուստին |
2014 | ֆ | Սպիտակ քաղաք | The White City | Եվա |
2014 | ֆ | Մեծն հաշտարար | The Equalizer | Մենդի |
2015 | ֆ | Ծանրակշիռ | Hardcore | Էսթել |
2016 | ֆ | Հրաշալի յոթնյակը | The Magnificent Seven | Էմմա Կալեն |
2016 | ֆ | Աղջիկը գնացքում (ֆիլմ) | The Girl on the Train | Մեգեն Խիթլեր |
2016 | ֆ | Կանոններից այն կողմ | Rules Don't Apply | Մեմի |
2016 | ֆ | Ծուղակ | A Kind of Murder | Էլլի |
2017 | ֆ | Շնորհակալություն ձեր ծառայությունների համար | Thank You for Your Service | Սասկիա Շուման |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ «Haley Bennett»։ Barbizon Modeling։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-06-ին։ Վերցված է մարտի 25, 2018
- ↑ Haley Bennett
- ↑ Haley’s Comet
- ↑ Haley Bennett Joins Sony’s ‘The Equalizer’
- ↑ Haley Bennett Lands Female Lead In MGM’s ‘The Magnificent Seven’
- ↑ Haley Bennett Lands Lead In ‘The Girl On The Train’
- ↑ The Girl on the Train's Haley Bennett and Director Joe Wright Welcome First Child Together
|