Դարպասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դարպասներ, բերդ–ապարանք Արցախի Խաչեն գավառում, Խաչենագետի աջ ափին, Գանձասարի դիմաց։ Եղել է Խաչենի Հասան-Ջալալյանների իշխանների տոհմական ապարանքը։ Դարպասները ճարտարապետական ինքնատիպ կառույց է։ Ունեցել է բազմաթիվ սենյակներ, ընդունարան, օժանդակ շենքեր, երկու եկեղեցի՝ շրջապատված պարսպով։

Ավերվել է XIII դ․ կեսին՝ մոնղոլ Մեծ խանի կուսակալ Արդունի կողմից։ Ավերակներն այժմ էլ պահպանվում են[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 64 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 317