Եվգենի Միրոնով (լուսանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եվգենի Միրոնովից)
Եվգենի Միրոնով
Դիմանկար
Ծնվել է1988
ԾննդավայրՏվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունլուսանկարիչ
Կայքarttaiga.com

Եվգենի Միրոնով (ռուս.՝ Евгений Викторович Миронов, 1988, Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լուսանկարիչ, նկարիչ։ Կանդինսկու անվան մրցանակի թեկնածու[1]։ Ընդգրկվել է 2017 թվականի Ռուսաստանի TOP 100 երիտասարդ նկարիչների վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում[2]։ Ավելի քան 100 աշխատանք գտնվում է Մուլտիմեդիա արվեստի թանգարանի հավաքածուի մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կալինինում (այժմ` Տվեր), ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի լուսանկարչության բաժինը։ Ռուսաստանի լուսանկարիչների միության անդամ է[3]։ Մոսկվայի մուլտիմեդիաի արվեստի թանգարանում և Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում 2014 և 2016թվականներին մասնակցել է «Մոսկվայի ֆոտոբիենալե» լուսանկարների միջազգային ցուցահանդեսին[4]։ 2014 թվականին առաջադրվել է Կանդինսկու և 2012 թվականին՝ Պյոտր Կոնչալովսկու մրցանակներին։ Առաջադրվել է MAP Toulouse of Photography 2012 (Ֆրանսիա), Nord Art 2015 (Գերմանիա) և Blooom Award by WARSTEINER 2016 (Գերմանիա) մրցանակների։

Հեղինակի գործերը պահվում են Մոսկվայի Մուլտիմեդիա արվեստի թանգարանում, հայրենական և արտասահմանյան մասնավոր հավաքածուներում, մասնավորապես՝ RosAtom հավաքածուում, Մոսկվայում Դանիայի Թագավորության դեսպանատան հավաքածուում, Nord Art հավաքածուում (Գերմանիա), Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում։

Անհատական ցուցահանդեսներ (ըստ ցանկության)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 թվական՝ Les Traversées du Marais փառատոն, Cité internationale des art. Փարիզ
  • 2016 թվական՝ «Կոպիտ մայրամուտ», Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա։
  • 2016 թվական՝ «Ճապոնական պլաստիկ», Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա։
  • 2016 թվական՝ «Փոխաբերությունների կառուցում 2.0», «Աչք» պատկերասրահ, Մոսկվա։
  • 2015 թվական՝ «Բենտոս», «Агентство Арт ру», Մոսկվա։
  • 2014 թվական՝ «Փոխաբերություն կառուռում», «Ատոմի բնույթը», Մուլտիմեդիա Արտ Թանգարան, Մոսկվա։
  • 2011 թվական՝ «Տարածքների դետոքսիզացիա», «Հագուստների մաքրում» պատկերասրահ, Մոսկվա։
  • 2011թվական՝ «Ներկայության նոր որակ», «Այլընտրանքային» պատկերասրահ, Կալինինգրադ։
  • 2010 թվական՝ «Ներկայության նոր որակ», «Հագուստների մաքրում» պատկերասրահ, Մոսկվա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пять из тридцати пяти: Премия Кандинского в Ударнике
  2. «Аналитический обзор Российского современного искусства 2017». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  3. Принят в Союз фотохудожников России в 2009г
  4. «Московский музей современного искусства - ФОТОБИЕННАЛЕ 2014». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]