Jump to content

Ալեքսանդր Զբրուև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Զբրուև
ռուս.՝ Александр Викторович Збруев
Ծնվել էմարտի 31, 1938(1938-03-31)[1] (86 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1961)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Լյուդմիլա Սավելևա
Համատեղ ապրող(ներ)Ելենա Շանինա
Պարգևներ և մրցանակներ
lenkom.ru/actors/zbruev/

Ալեքսանդր Վիկտորի Զբրուև (ռուս.՝ Алекса́ндр Ви́кторович Збру́ев, մարտի 31, 1938(1938-03-31)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989 թ.):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի մարտի 31-ին Մոսկվայում։ Հայրը՝ Վիկտոր Ալեքսանդրի Զբրուևը, ԽՍՀՄ-ի Ժողկոմի կապերի փոխտնօրենն էր, մայրը՝ Տատյանա Ալեքսանդրի Ֆյոդորովնան, սերում էր ազնվական ընտանիքից, ստացել էր դերասանի կրթություն, աշխատում էր Չայկովսկու անվան կինոստուդիայում։ 1937 թվականին հայրը կալանավորվում է և 1938 թվականին գնդակահարվում[2], իսկ մայրը դեռևս կրծքով կերակրվող Ալեքսանդրի հետ աքսորվում է Ռիբինսկ։ Իրենց բնակարանը, որը Արբատում էր գտնվում, այդ տարիներին դառնում է հանրակացարան, որտեղ վերադառնում են 1943 թվականին։ Դպրոցում Զբրուևն այնքան էլ լավ չէր սովորում, երկու անգամ մնացել է նույն դասարանում. հաճախում էր բռնցքամարտի՝ պատանեկան նվաճումներում առաջին տեղն էր գրավել, խուլիգան պատանի էր և ստացել էր «Ինտիլիգենտ» մականունը։ 1958 թվականին ավարտում է դպրոցը և մոր ընկերուհու՝ Նադեժդա Վախթանգովնա՝ հանրահայտ Եվգենի Վախթանգովի այրին, խորհրդով ընդունվում է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը՝ Վլադիմիր Էտուշի կուրսը։ Ուսումնարանն ավարտելուց հետո 1961 թվականին Զբրուևին վերցնում են Լենինյան կոմերիտմիության անվան թատրոն, որտեղ նա սկսում է հաջողությամբ խաղալ Անատոլի Էֆրոսի և Մարկ Զախարովի բեմադրություններում[3]։ Կինոյում դերասանը սկսեց խաղալ Ալեքսանդր Զարխայի «Իմ փոքրիկ եղբայրը» ֆիլմում՝ ժամանակակից կերպարի՝ Դիմկայի դերում։ Կինոֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց 1962 թվականին և դարձավ գլխավոր դերակատարների՝ Ալեքսանդր Զբրուևի, Անդրեյ Միրոնովի, Օլեգ Դալի առաջին հաջողության գրավականը։ 1966 թվականին դերասանին հաջողություն բերեց Հերբերտ Ռապպապորտի դետեկտիվ ֆիլմում «Ցերեկային սեանսի երկու տոմս» Ալյոշինի դերը, իսկ հաջողությունը եռապատկեց հոկեյիստ Վոլգինի դերը «Ռոմանս սիրահարների մասին» ֆիլմում։ 1986 թվականին Զբրուևը Իրինա Կուպչենկոյի հետ գլխավոր դերում խաղաց Վ.Կրիշտոֆովեչի «Միայնակ կինն ուզում է ծանոթանալ» մելոդրամայում։ Զբրուևը սկսեց նկարահանվել Սերգեյ Սոլովյովի «Սպիտակ գիշերվա մեղեդին», «Ուղղակի ժառանգորդուհի», «Սև վարդը՝ դժբախտության,կարմիր վարդը՝ սիրո խորհրդանիշեր» կինոֆիլմերում, Դմիտրի Աստրախանի «Դու իմ միակն ես», «Ամեն ինչ լավ կլինի» կինոֆիլմերում։ 1991 թվականին Նկարահանվեց «Մտերիմ շրջապատ» ֆիլմում՝ Ստալինի դերում։ 1997 թվականին՝ դետեկտիվ կոմեդիայում «Խեղճ Սաշան»։ 1995-2005 թվականներին նկարահանումներին զուգահեռ նա զբաղվում էր բիզնեսով՝ բացելով ռեստորան Լենկոմի նկուղում «ТРАМ» անվամբ, որը հապավում էր՝ Մոսկվայի դերասանների թատերական ռեստորան։ 1999 թվականին այլ դերասանների և կոմպոզիտոր Եվգենի Բեդնենկոյի հետ հանդես եկավ Վիկտոր Մերեժկոյի նախագծում «Երգում են կինոյի եվ թատրոնի դերասանները», որտեղ նա հաջողությամբ երգեց համերգներին։ ԱՄՆ-ում թողարկվեց այդ համերգի երաժշտական երիզը։ 2000-2004 թվականներին Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում դասավանդում էր դերասանական արվեստ և կուրսի ղեկավարն էր։ Դա նրա միակ կուրսը դարձավ[4], որովհետև նա այլևս հրաժարվեց։ 2004 թվականին Զբրուևը հանդես եկավ վերջին գլխավոր դերում և գնաց ստեղծագործական երկար հանգստի՝ պարբերաբար հանդես գալով կամեո-կերպարներում[5]։

  • Ավագ եղբայրը — Եվգենի Ֆյոդորովը, ծնվել է 1924 թվականին, ավարտել Շչուկինի ուսումնարանը, Վախթանգովի անվան թատրոնի դերասան, Խորհրդային Ռուսաստանի վաստակավոր արտիստ[6][7]։
  • Առաջին կինը՝ դերասանուհի Վալենտինա Մալյավինա էր, (1959-1963 թթ.)։
  • Երկրորդ կինը՝ 1967 թվականից մինչև հիմա դերասանուհի Լյուդմիլա Սավելևան է, ունեն դուստր՝ որը նույնպես դերասանուհի է։
  • Ելենա Շանինայից նույնպես ունի դուստր՝ Տատյանա Շանինան։

Զբրուևը կողմ է հանդես եկել կենդանիների պաշտպանության օրենքին[8][9]։ 2008 թվականին բաց նամակով հանդես է եկել Սվետլանա Բախմինային կալանքից ազատելու համար[10][11]։ Քննադատաբար հանդես է եկել Ժողովրդական միաբանության տոնական օրվա համար[12]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1962 – «Իմ փոքրիկ եղբայրը» -Դիմկա Դենիսով
  2. 1962 – «Ապրիլյան ճանապարհորդություն» -Կոստիկ
  3. 1964 – «Մի թիզ հող» -Լեյտենանտ Մոտովիլով
  4. 1965 – «Մաքուր լճակներ» -Սերգեյ Րակիտին
  5. 1966 – «Ցերեկային սեանսի երկու տոմս» -Ալեքսանդր Ալյոշին
  6. 1968 – «Ձյունից ձյուն» -Իգոր
  7. 1969 – «Որտե՞ղ է 042-ը» -Կոնստանտին Սեմյոնովիչ Դոնչակ
  8. 1969 – «Մարտ ստեղծիր» -Վլադիմիր
  9. 1970 – «Խնամակալը» - պորտաբույծ Միշա Կորոեդով
  10. 1971 – «Քարածուխ» -Յուրի Կուպցով
  11. 1972«Շրջան» - Ալեքսանդր Ալյոշին
  12. 1973«Մեծ դասամիջոց» -Յուրի Գանժա
  13. 1974 – «Պատմվածք մարդկային սրտի մասին» - Դոկտոր Եվգենի Պետրովիչ Չումակով
  14. 1974 – «Ռոմանս սիրահարների մասին»- Վոլգին
  15. 1975 – «Հաղթողը» -Սպիրիդոնով
  16. 1976 – «Սպիտակ գիշերվա մեղեդին» -Ֆյոդոր
  17. 1976«Դա ինձ չի վերաբերում» -Սերգեյ Շուբնիկով
  18. 1979«Կրակոց մեջքին» -Օլեգ Պերով
  19. 1980 – «Այնպիսին, ինչպիսին մենք ենք» -Ալեքսեյ Կրիլով
  20. 1981 – «Մատանին Ամստերդամից» - Յուրի Վիկտորովիչ Ֆաստով
  21. 1981«Նոթատետրի գաղտնիքը» - Ալեքսեյ Շապենսկի
  22. 1982«Ուղղակի ժառանգորդուհի» -Վլադ
  23. 1982 – «Ճակատամարտի նախաբան» -Սամարին
  24. 1982 – «Տուն,որը Սվիֆտն է կառուցել» -գաճաճ Ռելբ
  25. 1983 – «Յոթ ժամ զոհվելուց առաջ» -ուղղաթիռի օդաչու Կուսակով
  26. 1983 – «Վտանգավոր սատանայի կողքին» -Սերգեյ Գրոմով
  27. 1983 – «Պատերազմի չորրորդ տարում» -Ալեքսանդր Միխայլովիչ Սպիրին
  28. 1984 – «Գրետա առանձնատան գաղտնիքները» -Տրանի
  29. 1984 – «Հաջողություն» -Օլեգ Զուեվ
  30. 1985 – «Գումարտակնեը կրակ են խնդրում» -կապիտան Բորիս Երմակով
  31. 1986«Զինա-Զինուլյա» -ճարտարագետ Կուզմին
  32. 1986 – «Միայնակ կինը ցանկանում է ծանոթանալ» - Վալենտին Սպիրիդոնով
  33. 1986 – «Ճանապարհորդ ընկերը» - Ժիլին
  34. 1986 – «Պահպանիր ինձ, իմ թալիսման» -Միտյա
  35. 1987 – «Ազատ անկում» -բժիշկ
  36. 1987 – «Խուզարկուն» -Ֆյոդոր Պյատկին
  37. 1987 – «Անհայտի դիմանկարը» -Բելով
  38. 1988 – «Սպանել վիշապին» -Ֆրիդրիխսեն
  39. 1989 – «Սև վարդը՝ դժբախտության,կարմիրը՝ սիրո խորհրդանիշներ» -Իլյա
  40. 1991 – «Մտերիմ շրջապատ» -Ստալին
  41. 1991 – «Հանճարը» -կամեո
  42. 1992 – «Տունը Ռոժդեստվենսկի զբոսայգում» -Նա
  43. 1993 – «Սիրո ցանկություն» -Ալեքսանդր Ալարին
  44. 1993 – «Ոսկին» -Բելոցիո
  45. 1993«Դու իմ միակն ես» -Եվգենի Տիմոշին
  46. 1994 – «Սուրճ՝կիտրոնով» -Օստրովսկու ընկերը
  47. 1994 – «Մաեստրոն գող է» – Վլադիմիր Բելեցկի
  48. 1995«Ամեն ինչ լավ կլինի»- Կոնստանտին Վասիլեվիչ Սմիրնով
  49. 1997 – «Խեղճ Սաշան» - Վոլոդյա Բերյոզկին
  50. 1997 – «Մենք քո երեխաներն ենք, Մոսկվա»
  51. 1997 – «Շիզոֆրենիա» -Ալեքսանդր Վիկտորովիչ,հոգեբան
  52. 2000 – «Բրեմենյան երաժիշտները և այլք» -Կատվի հայը
  53. 2001«Հյուսիսափայլ» -Սերգեյ Անատոլեվիչ
  54. 2001 – «Աշնանային բլյուզ» -Վիկեշա
  55. 2002 – «Ծաղրածու Բալակիրեվը» -Յագուժինսկի
  56. 2003 – «Սիրո մասին» - բժիշկ Նիկոլայ Տրոֆիմովիչ
  57. 2004 – «Սալամանդրի կաշին» -Վադիմ Երշով
  58. 2007 – «Լուզեր» -կամեո
  59. 2011 – «Չքնել» -կամեո
  60. 2014 – «Կինո Ալեքսեևի մասին» -Ալեքսեև

Հեռուստաթատրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1. 1971 թ.— «Մարատը, Լիկան և Լեոնիդիկը»-Մարատ
  • 2. 1980 թ.— «Դե Գրիե կավալերի և Մանոն Լեսկոյի պատմությունը»-մարքիզ եղբայր
  • 3. 1981 թ.— « Խորիան՝ երկրի և արևի անվամբ » -Խորիա
  • 4. 2004 թ.— «Վա-բանկ» -Ֆյոդոր Ֆեդուլիչ Պրիբիտկով
  • 5. 2015 թ.— «Վճարված է» -Լեոն

Լենկոմ թատրոնի դերերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հարձակման կենտրոնը կմահանա արևածագին-1962 թ.-Ատլետիկ ակումբի երկրպագու Նաուել-ռեժիսոր Բորիս Տոլմազով
  • Հրաշալի հանդիպում Լիդիա Չերկաշինա- 1962 թ.-Ակբուլեկ շուն- ռեժիսոր Ա. Ա. Մուատով
  • Բ. Բալտերի Ցտեսություն, երեխաներ -1963 թ.- Վոլոդյա Բելով -ռեժիսոր Ս. Շթեյն
  • Օ. Ռեմեզա Լերմոնտովի մասին- 1963 թ.-Լերմոնտով-ռեժիսոր Օսկար Ռեմեզ
  • Միխայիլ Սվետլով 20 տարի անց -1963 թ.-Մոիսեյ-ռեժիսոր Յակով Գուբենկո
  • Էմիլ Բրագինսկի Նատաշկայի կամուրջը -1963 թ.–պատանու դեր-ռեժիսորներ՝ Տոլմազով, Ռեմեզ
  • Էդվարդ Ռադզինկսու Սիրո 104 էջերը -1963 թ. բեմականացումը՝ Ա. Վ. Էֆրոսի պատանի զբոսայգում
  • Վիկտոր Ռոզով Հարսանիքի օրը -1964 թ.- Ժենյա - ռեժիսորներ՝ Էֆրոս, Լ. Դուրով
  • «Է. Ռադզինսկու Ֆիլմ է նկարահանվում-1964 թ.-Յուրա ռեժիսորներ Էֆոս, Դուրով
  • Կ. Սիմոնով -Հայրենյաց ծուխ- 1968 թ.- Շուրկա-ռեժիսորներ-Ա. Օ. Գինզբուրգ, Ս. Վ. Գիացինտովա
  • Անատոլի Սաֆրոնով Լաբիրինթոս - 1971 թ. ռոբերտ-ռեժիսորներ՝ Ա. Օ. Գոզինբուրգ, Օ. Յա. Չուբայս
  • Այդ սիրելի, հին տանը-1972 թ.-Մակար-ռեժիսոր Յու. Մոչալով
  • Ա. Պ. Չեխով –Իվանով-1945 թ. –Բորկին Միխայիլ Միխայլովիչ-ռեժիսոր Մարկ Զախարով, Սերգեյ Շթեյն
  • Լիոնա Ֆեյխվանգեր Պայծառատեսը-1975 թ.- Պաուլ Կրամեր-ռեժիսոր Մ. Զախարով
  • «Յու. Վիզբոր, Մարկ Զախարով- 21-րդ Ավտոգրադը- 1974 թ.-Խոտինսկի-ռեժիսոր Մ. Զախարով
  • «Իոն Դրուցե-Խորիա -1977 թ. Խորիա Միրոնովիչ-ռեժիսոր Մ. Զախարով
  • Վ. Վիշնևսկի-Լավատեսական ողբերգություն-1983 թ.-երկրորդ սպա-ռեժիսոր Մ. Զախարով
  • Մ. Շատրով Խղճի դիկտատուրա -1968 թ. –Ա. Մարտա
  • Համլետ-Պանֆիլովի բեմադորւթյամբ -1986 թ. -Կլավդիա
  • Ժանա Կոկտո-Գրպանի թատրոն-1987 թ.- ռեժիսոր Պյոտոր Շթեյն
  • Ա. Ն. Օստրովսկի Իմաստունը-1989 թ.-Գորոդուլին - ռեժիսոր Մարկ Զախարով
  • Փախստականների դպրոցը-1990 թ.-Սերժ
  • Ֆ. Մ. Դոստոևսկի-Գողը եվ փիլիսոփան-1997 թ.-Ասթլեյ
  • Գրիգորի Գորին Ծաղրածու Բալակիրևը-2001 թ.-Պավել Յագուժինսկի-դատախազ-ռեժիսոր Մարկ Զախարով
  • Ի. Ժամիակ-Վճարված է-2004 թ.-Մաշու-ռեժիսորներ Է. Նյուագեն, Ի. Չուրիկովա
  • Ա. Ն. Օստրովսկի Վա-Բանկ-2004 թ.-Պրիբիտկով Ֆլոր Ֆեդուլիչ-ռեժիսոր Մարկ Զախարով
  • Ն. Վ. Գոգոլ Ամուսնություն-2007 թ.-Նախկին հետիոտն սպա Անուչկին-ռեժիսոր Մ. Զախարով
  • «Ա. Պ. Չեխով –Բալենու այգի-2009 թ.-Լեոնիդ Անդրեևիչ Գաև-ռեժիսոր Մ. Զախարով
  • Ս. Պուշկին Բորիս Գոդունով-2014 թ. –Բորիս Գոդունով-ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլով
  • Ֆ. Մ. Դոստոևսկի Իշխանը-2016 թ.- Իշխան-ռեժ. Կ. Բոգոմոլով

Կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խորհրդային Ռուսաստանի վաստակավոր արտիստ, (23.12.1977 թ.)
  • Խորհրդային Ռուսաստանի ժողովրդական արտիստ, (1989 թ.)[13]
  • Պատվո շքանշան, (1997 թ.)[14]
  • ՌԴ-ի Պետական պարգև, (2002 թ.)[15]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների 3-րդ կարգի շքանշան, (2013 թ.)[16]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների 4-րդ կարգի շքանշան, (2007 թ.)[17]
  • «Московский комсомолец» թերթի ամենամյա մրցանակ, (2008 թ.)[18]
  • Չեխովի անվան մեդալ, (2005 թ.)[19]
  • «Ոսկե արծիվ» մրցանակ տղամարդու լավագույն դերի համար՝ «Կինո Ալեքսեևի մասին» ֆիլմում, (2015 թ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #130405957 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Сайт memo.ru: список расстрелянных в 1938 году
  3. Елена Милиенко. «Александр Збруев. «Всеобщее безвкусие становится нормой»». «Театрал». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. «Выпускники актерского факультета — 2004 на сайте gitis.net». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  5. «Неофициальный сайт alexandrzbruev.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  6. Александр Збруев. Мечта одинокой женщины. Первый канал.
  7. Ирина Корнеева Небольшая перемена: Актёру Александру Збруеву исполнилось 70 лет // Российская газета. № 4625 от 29 марта 2008 года.
  8. «Защита животных - это и защита людей». Новая газета. 29 января 2004 года. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. «Защита животных - это и защита людей». Вита.
  10. «Открытое письмо деятелей культуры Президенту России». Эхо Москвы. 30 октября 2008 года.
  11. Васина, Людмила (20 апреля 2009 года). «Чудо, а не суд». Радио «Свобода».
  12. Пантюшева, Татьяна (3 ноября 2012 года). «Вопрос дня: а вы что будете праздновать, 4 ноября или 7-е?». Կոմսոմոլսկայա պրավդա.
  13. Александр Викторович Збруев — биография на сайте biograph.ru
  14. Указ Президента Российской Федерации от 25 августа 1997 года № 939(չաշխատող հղում)
  15. Указ Президента Российской Федерации от 5 июня 2003 г. № 614 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2002 года»
  16. Указ Президента Российской Федерации от 13 сентября 2013 года № 718
  17. «Указ Президента Российской Федерации от 25 июля 2007 года № 947». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  18. Вручение ежегодной театральной премии «Московского комсомольца»(չաշխատող հղում)
  19. О вручении Чеховских медалей

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Զբրուև» հոդվածին։