Ուղղակի ժառանգորդուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղղակի ժառանգորդուհի
ռուս.՝ Наследница по прямой
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Սոլովյով
Սցենարի հեղինակՍերգեյ Սոլովյով
ԴերակատարներՏատյանա Դրուբիչ
ՕպերատորՊավել Լեբեշև Տիմոֆեևիչ
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն89 րոպե

«Ժառանգորդուհի ուղիղ գծով» (ռուս.՝ «Наследница по прямой»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը։

Ֆիլմը եզրափակում է Սերգեյ Սոլովյովի եռերգությունը, որը սկսվել է «Հարյուր օր մանկությունից հետո» և «Փրկարարը» ժապավեններով։

Ֆիլմում օգտագործվել է Ալեքսանդր Պուշկինի՝ անծանոթուհուն ուղղված նամակի իսկական տեքստը (1823 թվականի հուլիս, Օդեսա)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

13-ամյա օդեսացի Ժենյան սիրում է Պուշկինի պոեզիան։ Նրա կերպարը ուղղորդում է աղջկա կյանքը։ Իր տոհմածառը ուսումնասիրելով՝ Ժենյան համոզվում է, որ ինքը Պուշկինի ժառանգորդն է։ Աղջկա ռոմանտիկ ներքին կյանքը շրջապատից աջակցություն և ըմբռնում չի գտնում։

Ժենյայի հոր մոտ Մոսկվայից գալիս է նրա մանկության ընկերը որդու՝ Վոլոդյայի հետ։ 18-ամյա երիտասարդին սիրահարված Ժենյան հույս ունի, որ նա կհասկանա իրեն, բայց առաջին սերը հիասթափությամբ է ավարտվում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տանյա Կովշովա – Ժենյա
  • Տատյանա ԴրուբիչՎալերիա
  • Իգոր Նեֆեդով – Վոլոդյա
  • Անդրեյ Յուրիցին – Գանյա
  • Ալեքսանդր ԶբրուևՎլադ
  • Հերման Շոր – Կոտյա
  • Գենադի Կորոլկով – Վոլոդյայի հայրը
  • Ալեքսանդր Պորոխովշչիկով – Ժենյայի հայրը
  • Աննա Սիդորկինա – Ժենյայի մայրը
  • Սերգեյ Պլոտնիկով – Գանյայի պապը
  • Սերգեյ Շակուրով – Ալեքսանդր Պուշկին

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ քննադատներ նշել են, որ ֆիլմը եռերգության մի մասն է և «Հարյուր օր մանկությունից հետո» և «Փրկարարը» ֆիլմերի ստեղծագործական որոնումների յուրօրինակ շարունակությունը[1][2][3][4]։ Քննադատներից մեկի կարծիքով՝ եռերգությունը «համակված է երիտասարդների վրա գեղեցիկի ազդեցության ընդհանուր թեմայով»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Юренев Р.Н. Заботы о духовности // Искусство кино. — 1983. — № 4. — С. 41—49.
  • Шилова И. Современник на экране // Экран. 1982—1983. — М.: Искусство, 1985. — С. 14—40. — 288 с.
  • Липков А.И. Мир фильмов Сергея Соловьёва. — М.: Союз кинематографистов СССР, 1986. — С. 105—117. — 144 с.
  • Фёдоров А.В. Кинематограф в зеркале советской и российской кинокритики. — М.: Изд-во МОО «Информация для всех», 2016. — С. 65. — 228 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]