Կրակոց մեջքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրակոց մեջքին
ռուս.՝ Выстрел в спину
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդետեկտիվ ֆիլմ
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Չեբոտարյով
Սցենարի հեղինակՆիկոլայ Լեոնով
ԴերակատարներԼև Պրիգունով, Միխայիլ Վոլկով, Իգոր Օխլուպին, Ալեքսանդր Զբրուև, Լարիսա Ուդովիչենկո և Լյուդմիլա Կասյանովա
ՕպերատորՅուրի Գանտման
ԵրաժշտությունԱնդրեյ Պետրով
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Կրակոց մեջքին» (ռուս.՝ «Выстрел в спину»), խորհրային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Վլադիմիր Չեբոտարյովը «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1979 թվականին Նիկոլայ Լեոնովի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1980 թվականի նոյեմբերին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող Պավել Վետրովը սպանվել է թիկունքից արձակված կրակոցից։ Հարուցվել է քրեական գործ, որտեղ կասկածանքի տակ են հայտնվում նկարիչ Եվգենի Ալեքսանդրովիչ Շուտինը՝ գրողի մանկության ընկերը, և նախկին մարզիկ Օլեգ Պերովը։ Նրանցից յուրաքանչյուրը լավ գիտեր սպանված գրողին, և յուրաքանչյուրն ունի իր գաղտնիքը։ Սպանության բացահայտումը հանձնարարվել է միլիցիայի երիտասարդ կապիտան Նիկոլայ Գուրովին։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգոր ՕխլուպինՊավել Վլադիմիրովիչ Վետրով, գրող
  • Ալեքսանդր ԶբրուևՕլեգ Պերով
  • Լարիսա Ուդովիչենկո– Իրինա Պերովա
  • Վլադիմիր Սամոյլով– Կոնստանտին Տուրիլին, ոստիկանության գնդապետ
  • Նելլի Պշյոննայա– Իննա Պետրովնա, Շուտինի սիրուհին
  • Յուրի Սարանցև– Պյոտր Նիկոլաևիչ Օռլով, ոստիկանության փոխգնդապետ, ավագ օպերլիազոր
  • Վիկտոր Չեքմարյով– Սեմյոն Սեմյոնով, ընդհատակյա արտելական
  • Վլադիմիր Ֆերապոնտով– Վանին
  • Լյուբով ՊոլիշչուկԵլենա Նիկոլաևնա Վանինա, ընդհատակային արտելականի կինը
  • Մարինա Դյուժևա — Ռիտա, Գուրովի ընկերուհին
  • Վսեվոլոդ Լարիոնով– ոստիկանության գեներալ-մայոր
  • Վլադիմիր Կենիգսոն– Նիկա Նիկիֆորով, ծեր դերասան
  • Լև Զոլոտուխին– Վիկտոր Իվանովիչ
  • Սոֆյա Պիլյավսկայա– Կլավդիա Իվանովնա, Վետրովի մորաքույրը, կոլեկցիոների այրին, Մարկ Շագալի կտավի տիրուհին
  • Վլադիմիր Գուլյաև– Սերգեյ Վասիլևիչ Անիկին, տաքսու վարորդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Լեոնով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Չեբոտարյով
  • Բեմադրող օպերատոր՝ Յուրի Գանտման
  • Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Սերգանով
  • Կոմպոզիտոր՝ Անդրեյ Պետրով

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինոստուդիա՝ «Մոսֆիլմ», Առաջին ստեղծագործական միավորում
  • Պատկերի ֆորմատ՝ լայնաֆորմատ
  • Ձայն՝ ստերեո
  • Գունավոր
  • Տեսաերիզ՝ 33-մետրանոց

Ֆիլմի նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Մոսկվայում՝ Մալայա Բրոննայա փողոցում, Կոտելնիչեսկայա Նաբերեժնայա փողոցում, Մոսկվայի կենդանաբանական այգու մոտ, Պետրովկայում, ինչպես նաև Մոսկվայի ևս երկու տասնյակ փողոցներում։ Սակայն ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Մոսկվայի քրեական հետախուզության կաբինետներում, որտեղ դերասաններին խորհուրդ են տվել քրեական հետախուզության մասնագետները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Журнал «Советский экран» № 1, 1980, стр. 10-11

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]