Իգոր Օխլուպին
Իգոր Օխլուպին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1938 |
Ծննդավայր | ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 9, 2018 (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Աշխատավայր | Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Իգոր Լեոնիդովիչ Օխլուպին (սեպտեմբերի 17, 1938, ԽՍՀՄ - հունիսի 9, 2018, Մոսկվա, Ռուսաստան), ռուսական կինոյի և թատրոնի դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգոր Օխլուպինը ծնվել է 1938 թվականի սեպտեմբերի 17-ին Սվերդլովսկի պատվավոր քաղաքացի Լեոնիդ Օխլուպինի ընտանիքում։ 1960 թվականին ավարտել է Բ․ Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը (Վերա Լվովայի դասարան) և նույն թվականին աշխատանքի անցել Վ․ Մայակովսկու անվան թատրոնում, որն այդ ժամանակ ղեկավարում էր Նիկոլայ Օխլոպկովը[1]։ Առաջին անգամ խաղացել է հեռուստաներկայացման մեջ՝ Նիկոլայ Պոգոդինի «Սաթե մանյակ» պիեսի հիման վրա բեմադրված հեռուստաներկայացման մեջ, որտեղ սկսնակ դերասանը խաղացել է Յուլյա Բորիսովայի հետ․ թատրոնում տարիներ շարունակ Օխլուպինը խաղացել է ոչ մեծ դերեր, հաճախ անխոս, հիմնականում նախաբաններում և հին ներկայացումներում։ Այդուհանդերձ, նույնիսկ ոչ մեծ դերեր խաղալիս հանդիսատեսը հիշում էր, իսկ քննադատները նշում երիտասարդ դերասանին։ Առաջին մեծ դերը Իգոր Օխլուպինը ստացել է 1966 թվականին՝ Սոփոկլեսի ողբերգության հիման վրա բեմադրված «Էդիպուս արքա» ներկայացման մեջ․ նրա մարմնավորած Էդիպուսը դարձավ հաջողություն չունեցած ներկայացման գլխավոր արժեքը[2]։
1967 թվականին Մայակովսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Անդրեյ Գոնչարովը և շատ շուտով Օխլուպինը դառնում է թատրոնի առաջատար դերասաններից մեկը։ Երիտասարդ Օխլուպինի լավագույն դերերից են Մորոզկոն՝ Մարկ Զախարովի «Ջախջախում» (1969) ներկայացման մեջ, որը դարձավ այդ ժամանակվա մոսկովյան ամենահայտնի ներկայացումներից մեկը։
Ինչպես նշել է քննադատ Նինա Վելեխովան․ «Անբասիր կերպով բնահատուկ դերասան Իգոր Օխլուպինը սիրում է նրանց, ում մարմնավորում է և կարողանում է հանդիսատեսին տրամադրել դեպի նրանց»[3]։ Նրա լավագույն դերակատարումներից են Սերգեյ Սերյոգինը Ալեքսեյ Արբուզովի «Իրկուստսկյան պատմություն»-ում, Երաստ Գրոմիլովը Ալեքսանդր Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ»-ում, Տրիգորինը Չեխովի «Ճայ»-ում, իսկ ավելի ուշ դերերից՝ Ֆրոլ Ֆեդուլիչ Պրիբիտկովը «Դարի զոհը» և Ալեքսեյ Արբուզովի «Հնաոճ կատակերգություն» ներկայացումների մեջ։
Մահացել է 2018 թվականի հունիսի 9-ին հիվանդանոցում՝ ոչ երկարատև հիվանդությունից հետո[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգոր Օխլուպինն ամուսնացած էր դերասանուհի Նատալյա Վիլկինայի հետ։ Դուստրը՝ Ալյոնա Օխլուպինան, Փոքր թատրոնի դերասանուհիներից է։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1971)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988)
- Բարեկամության շքանշան (փետրվարի 3, 1998)՝ թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար[5]
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ․ Մայակովսկու անվան թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր | Բեմադրիչ |
---|---|---|---|---|
1961 | Ուիլյամ Շեքսպիր | Համլետ | Համլետի հոր ստվեր, երկրորդ գերեզմանափոր | |
1961 | Բերտոլդ Բրեխտ | Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները | զինվոր | |
1964 | Բերտոլդ Բրեխտ | Կովկասյան կավճե շրջան | Սիմոն | Վ․ Դուդին |
1966 | Սոփոկլես | Էդիպուս արքա | Էդիպուս | Պյոտր Ֆոմենկո |
1966 | Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին | Տարելկինի մահը | Օհ | |
1966 | Ալեքսեյ Արբուզով | Իրկուտսկյան պատմություն | Սերգեյ | Նիկոլայ Օխլոպկով |
1968 | Ալեքսանդր Օստրովսկի | Տաղանդներ և երկրպագուներ | Երաստ Գրոմիլով | |
1969 | Ալեքսանդր Ֆադեև | Ջախջախում | Մորոզկո | Մարկ Զախարով |
1970 | Թենեսի Ուիլյամս | «Ցանկություն» տրամվայը» | Միտչ | Ա․ Գոնչարով |
1970 | Աֆանասի Սալինսկի | Մարիա | Միրոնով | |
1971 | Անդրեյ Վեյցլեր, Ալեքսանդր Միշարին | Ձմեռային բալլադ | Սևերով | |
1971 | Ֆեոդոր Դոստոևսկի | Քեռու երազը | Վասյա | |
1972 | Յուրի Յանովսկի | Խոհ բրիտանուհու մասին | Պյոտր Նեսվյատիպասխա | |
Ալեքսանդր Օստրովսկի | Банкрот, или Свои люди — сочтемся! | Բոլշով | ||
Էդվարդ Ռաձինսկի | Զրույցներ Սոկրատեսի հետ | Պրոդիկ | ||
Աֆանասի Սալինսկի | Երկար սպասվածը | Չերեդնյակ | ||
Անտոն Չեխով | Ճայը | Տրիգորին | ||
Էմիլ Բրագինսկի, Էլդար Ռյազանով | Անբարոյական պատմություն | Ֆիլիմոնով | ||
Հենրիխ Բորովիկ | Գործակալ 00 | հատուկ օգնական | ||
Իսահակ Բաբել | Մայրամուտ | Իվան Պյատիրուբել | ||
Լյուդմիլա Պետրուշևսկայա | Երաժշտության դասեր | Ֆեոդոր Իվանովիչ | ||
1994 | Ալեքսանդր Օստրովսկի | Դարի զոհը | Ֆրոլ Ֆեդուլիչ Պրիբիտկով | |
Ալեքսեյ Տոլստոյ | Թատերական սիրերգ | Խոմուտով | ||
2002 | Նիկոլայ Գոգոլ | Ամուսնություն | Յաիչնիցա | Սերգեյ Արցիբաշև |
2004 | Ալեքսեյ Արբուզով | Հնաոճ կատակերգություն | Նա | Վ․ Պորտնով |
2005 | Նիկոլայ Գոգոլ | Մեռած հոգիներ | Դատախազ | Սերգեյ Արցիբաշև |
2010 | Անտոն Չեխով | Երեք քույր | Չեբուտիկին | Սերգեյ Արցիբաշև |
2012 | Բերտոլդ Բրեխտ | Պարոն Պունտիլան և նրա ծառա Մատտին | բողոքական քահանա | Մինդաուգաս Կարբաուսկիս |
- Թատերական ընկերակցություն 814
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր | Բեմադրիչ |
---|---|---|---|---|
1998 | Ալեքսանդր Գրիբոյեդով | Խելքից պատուհաս | Ֆամուսով | Օլեգ Մենշիկով |
Աշխատանքներ հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հեղինակ | Հեռուստաներկայացում | Դեր |
---|---|---|---|
1969 | Բարև, մեր հայրեր | ուսուցիչ | |
1971-1972 | Միխայիլ Անչարով | Օր օրի | Նիկոլայ Պախոմով |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1960 | Ալյոշկայի սերը | Զինկայի երկրպագուն |
1960 | Ամպեր Բորի վրա | Գերման |
1961 | Դժվար ժամին | Միխայիլ |
1974 | Ամենաշոգ ամիսը | Պյոտր Խրոմով |
1976 | Обелиск | Տիմոֆեյ Տկաչուկ |
1978 | Սիբիրիադա | Ֆիլիպ Սոլոմին |
1979 | Կրակոց մեջքին | Պավել Վետրով |
1981 | Գիշերը կարճ է | Մերկուրի |
1984 | Հանձնարարել գեներալ Նեստերովին․․․ | |
1984 | Շատ կարևոր անձ | Դեմյանով |
1985 | Իմ ընտրյալը | Վալերի Լապշին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Игорь Охлупин // Официальный сайт Московского академического театра им. Вл. Маяковского
- ↑ Охлупин, Игорь Леонидович // Энциклопедия «Кругосвет»
- ↑ Велехова Н. А. Игорь Охлупин // Академический театр имени Вл. Маяковского / Б. Покровский. — М.: Центрполиграф, 2000. — С. 262—270. — ISBN 5-227-01035-8
- ↑ Умер звезда «Сибириады» Игорь Охлупин
- ↑ Указ Президента Российской Федерации от 3 февраля 1998 года № 122
|
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Հունիսի 9 մահեր
- 2018 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Ռուս դերասաններ
- Ռուս կինոդերասաններ