Ալեքսանդր Գրիբոյեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գրիբոյեդով

Ալեքսանդր Սերգեյի Գրիբոյեդով (ռուս.՝ Александр Сергеевич Грибоедов, հունվարի 15, 1795, Մոսկվա - փետրվարի 11, 1829, Թեհրան) ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» (1824-28, Горе от ума) կատակերգության հեղինակ (թարգմանվել է հայերեն Ս. Վահունու [1] և Գևորգ Աբովի կողմից [2])։ 1810 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները, ապա սովորել նաև ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին շփվել է ապագա դեկաբրիստների հետ։ Առաջին գործը «Երիտասարդ ամուսիններ» կատակերգությունն էր։

Stamp of Armenia m87.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Խելքից պատուհաս : Չափածո կոմեդիա չորս գործողությամբ / Ա. Գրիբոեդով ; Թարգմ.՝ Ս. Վահունի; Խմբ.՝ Վ. Բաբայան; Վերջաբ.՝ Ռ. Զարյան. - Երևան : Սովետական գրող, 1981. - 179 էջ։
  2. Խելքից պատուհաս : Կոմեդիա չորս գործող. (չափածո) / Թարգմ.՝ Գ. Աբով; Խմբ.՝ Ավ. Իսահակյան. - Երևան : Հայպետհրատ, 1945. - 134 էջ։