Ալեքսեյ Վեսելովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Վեսելովսկի
Алексей Веселовский
Veselovskij, Aleksej Nikolaevich.jpg
Ծնվել էհունիսի 27 (հուլիսի 9), 1843
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 25, 1918(1918-11-25) (75 տարեկան)
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունգրականագետ, թատերագետ, գրականության պատմաբան և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտԳրականության պատմություն և գրականագիտություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Հայտնի աշակերտներՆիկոլաձ Չուլկով
Ամուսին(ներ)Alexandra Veselovskaya?
Երեխա(ներ)Յուրի Վեսելովսկի

Ալեքսեյ Նիկոլաևիչ Վեսելովսկի (ռուս.՝ Алексей Николаевич Веселовский, հունիսի 27 (հուլիսի 9), 1843, Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 25, 1918(1918-11-25), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ռուս գրականագետ, պատմաբան։ Համընդհանուր գրկականության պատմության դոկտոր, Մոսկվայի համալսարանի և Լազարյան ճեմարանի դասախոս (1881 թվականից)։ Ակադեմիկոս Ա․ Ն․ Վեսելովսկու եղբայրը։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակակուլտետը (1863)։ Աշխատել է արտասահմանում (1863-1866 թթ., Գերմանիա, Ավստրո-Հունգարիա), ուսումնասիրել գրականություն, թատրոն և երաժշտություն։ 1876-1888 թվականներին նա դասավանդել է Մոսկվայի օրիորդաց բարձրագույն դասընթացներում։ 1906 թվականին ընտրվել է ԳԱ պատվավոր ակադեմիկոս։ Իր հիմնական հետազոտությունները Ալեքսեյ Վեսելովսկին նվիրել է արևմտաեվրոպական գրկականության պատմությանը։ Նրա մենագրությունները, կենսագրական և պատմական ակնարկները հագեցած են փաստական հարուստ նյութով։ Մշակութապատմական դպրոցի և պատմահամեմատական գրականագիտության ներկայացուցիչներից է։ Վերջինիս բնորոշ գծերը հատկապես դրսևորվել են նրա «Արևմուտքի ազդեցությունը ռուս նոր գրականության վրա» (1883) գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]