Jump to content

Սերգեյ Մուրավյով-Ապոստոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Մուրավյով-Ապոստոլ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1796(1796-10-09)[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4]
Մահացել էհուլիսի 25, 1826(1826-07-25)[5][3][4] (29 տարեկան)
Մահվան վայրՊետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] կամ Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռազմական գործիչ, քաղաքական գործիչ և սպա
Ծնողներհայր՝ Ivan Muravyov-Apostol?, մայր՝ Anna Muravyova-Apostol?
ԱնդամությունՓրկության միություն և Բարգավաճման միություն
 Sergei Ivanovich Muraviev-Apostol Վիքիպահեստում

Սերգեյ Մուրավյով-Ապոստոլ (հոկտեմբերի 9, 1796(1796-10-09)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4] - հուլիսի 25, 1826(1826-07-25)[5][3][4], Պետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] և Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6]), դեկաբրիստ, փոխգնդապետ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուս բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ Դեկաբրիստների «Փրկության միության» հիմնադիրներից էր, «Բարօրության միության» հիմնական վարչության անդամ։ 1820 թվականին Սեմյոնովյան գնդում ապստամբությունից հետո, որտեղ Մուրավյով-Ապոստոլը վաշտի հրամանատար էր, տեղափոխվել է Չեռնիգովյան հետևակային գունդ։ 1822 թվականից դեկաբրիստների Հարավային ընկերության կազմում էր։ 1825 թվականին Մ․ Բեստուժև-Ռյումինի հետ միավորել է Հարավային և Միացյալ սլավոնների ընկերությունները։ Մուրավյով-Ապոստոլը հայացքներով հանրապետական էր և ճորտատիրության հակառակորդ։ 1823-1825 թվականների ընթացքում առաջադրել է բանակում զինված ապստամբության մի շարք ծրագրեր, հանգել է ցարին սպանելու անհրաժեշտության գաղափարին, հեղափոխական պրոպագանդա է ծավալել զինվորների շրջանում։ 1825 թվականի նոյեմբերին նշանակվել է Հարավային ընկերության 3-րդ տնօրեն, նախապատրաստել ապստամբություն Ռուսաստանի հարավի զորամասերում։ Տեղեկանալով 1825 թվականի դեկտեմբերի 14-ին Պետերբուրգի Սենատի հրապարակում ապստամբության անհաջողության մասին, դեկտեմբերի 29-ին կազմակերպել և գլխավորել է Չեռնիգովյան գնդի ելույթը։ Ծանր վիրավոր գերվել է։ Կախաղան է բարձրացվել ապստամբության ղեկավար դեկաբրիստների հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մուրավյով-Ապոստոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 96