Սերգեյ Տրուբեցկոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Տրուբեցկոյ
Сергей Трубецкой
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29 (սեպտեմբերի 9), 1790
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1860 (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունսպա և քաղաքական գործիչ
ԱմուսինEkaterina Troubetskoy?
Ծնողներհայր՝ Pyotr Trubetskoy?, մայր՝ Daria Gruzinskaya?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
ԱնդամությունՓրկության միություն և Բարգավաճման միություն
Sergei Petrovich Trubetskoy Վիքիպահեստում

Սերգեյ Պետրովիչ Տրուբեցկոյ (ռուս.՝ Сергей Петрович Трубецкой, օգոստոսի 29 (սեպտեմբերի 9), 1790, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1860, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), դեկաբրիստ, իշխան, գվարդիայի գնդապետ։ Մասնակցել է 1812 թ. Հայրենական պատերազմին և ռուս, բանակի 1813-1814 թթ. արտասահմանյան արշավանքներին։ Վերադառնալով Ռուսաստան՝ եղել է դեկաբրիստների առաջին գաղտնի ընկերությունների՝ «Փրկության միության» (1816) և «Բարօրության միության» (1818) հիմնադիրներից։ Դեկաբրիստների Հյուսիսային միության կազմակերպիչներից և ղեկավարներից էր, դրսևորել է քաղաքական չափավորություն։ Կողմնակից էր Ռուսաստանում սահմանադրական միապետության հաստատմանը և գյուղացիների ազատագրմանը՝ ոչ մեծ հողակտորներով։ Դեկաբրիստների Հարավային ընկերության հետ բանակցությունների ժամանակ, Կ․ Ֆ․ Ռիչենի խմբի ճնշման տակ, Հյուսիսային ընկերության անունից համաձայնություն է տվել 1826 թ. համատեղ ելույթի։ 1825 թ. դեկտեմբերի 14-ի ապստամբության նախօրեին ընտրվել է դիկտատոր, բայց գտնելով, որ ապստամբությունը դեռ պատրաստ չէ, չի եկել Սենատի հրապարակ։ Դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է աքսորով (1839 թվականից՝ Իրկուտսկի մոտ)։ 1856 թ. Տրուբեցկոյին ներում է շնորհվել։ Գրել է «Նոթեր» (1906

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Трубецкой Сергей Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png