Մթածմինդա (լեռ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մթածմինդա (այլ կիրառումներ)
| Մթածմինդա | |
|---|---|
| Տեսակ | լեռ |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Թբիլիսի |
| Լեռնաշղթա | Թրիալեթի լեռնաշղթա |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 730 մետր |
| 41°41′42″N 44°47′21″E / 41.695°N 44.78916667°E | |
Մթածմինդա (վրաց.՝ მთაწმინდა - Սուրբ լեռ), լեռ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Կազմում է Թրիալեթի լեռնաշղթայի մաս։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մթածմինդա լեռը գտնվում է Կուր (գետի վրացական անվանումը՝ Մտկվարի) գետի աջ ափին՝ Թբիլիսիի կենտրոնում։ Մթածմինդան նշանակալիորեն բարձր է շրջակա լեռներից ու համարվում է Վրաստանի մայրաքաղաքի յուրօրինակ խորհրդանիշներից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մթածմինդա լեռան լանջին կառուցվել է Սուրբ Դավիթի եկեղեցին (Մամադավիթի)։ Ըստ ավանդության՝ մի ճգնավոր այստեղ բնակություն է հաստատել VI դարում։ XIX դարում նրա աղոթատան տեղում կառուցվել է քարե եկեղեցի։ Ի հիշատակ այդ իրադարձության՝ ամեն տարի նշվում է մամադավիթոբա տոնը։
Եկեղեցու շուրջը տեղակայված է Մթածմինդա պանթեոնը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1929 թվականին։ Պանթեոնում թաղված են Վրաստանի հայտնի գրողներ, դերասաններ, գիտնականներ ու ազգային հերոսներ։
Լեռան գագաթին տեղակայված են 277,4 մ բարձրություն ունեցող հեռուստաաշտարակ[2], այգի, ուր կարելի է հասնել ճոպանողով, որը բացվել է 1905 թվականին[3]։ Ճոպանուղու վերջին կանգառում էլ գործում է ռեստորան։ Վերջինիս պատերից մեկը զարդարում է «Ձոն Փիրոսմանիին» որմնանկարը, որի հեղինակն է Նիկոլայ Իգնատովը։
Այգուց հրաշալի տեսարան է բացվում դեպի ներքևում տարածված քաղաքը։ Մթածմինդային նվիրված են բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ, մասնավորապես այն հիշատակվում է վրացական ամենահայտնի երգերից մեկում, որ կոչվում է «Թբիլիսո»։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Fernsehturm TIflis
- ↑ «The Tbilisi Funicular (անգլ․)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Восстановление парка на горе Мтацминда (ռուս.)
- Вид на город и гору Мтацминда с крепости Нарикала (XIX-начало ХХ века) (ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մթածմինդա (լեռ)» հոդվածին։ |
| ||||||
