Jump to content

Լյուբով Պոլիշչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբով Պոլիշչուկ
ռուս.՝ Любовь Григорьевна Полищук
Ծնվել էմայիսի 21, 1949(1949-05-21)
ԾննդավայրՕմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էնոյեմբերի 28, 2006(2006-11-28)[2][3] (57 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[1]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1985)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի, երգչուհի, թատերական ուսուցիչ և մանկավարժ
Ամուսին(ներ)Վալերի Մակարով և Սերգեյ Ցիգալ
Երեխա(ներ)Ալեքսեյ Մակարով և Մարիետա Ցիգալ-Պոլիշչուկ
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Լյուբով Գրիգորևնա Պոլիշչուկ (ռուս.՝ Любовь Григорьевна Полищук, մայիսի 21, 1949(1949-05-21), Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 28, 2006(2006-11-28)[2][3], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի, երգչուհի, թատերական գործիչ և մանկավարժ[4]։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1994)[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբով Պոլիշչուկը ծնվել է 1949 թվականի մայիսի 21-ին Օմսկում, շինարարության ոլորտի աշխատող Գրիգորի Պոլիշչուկի և դերձակուհի Օլգա Պոլիշչուկի ընտանիքում։ Մակության տարիներից երազել է դառնալ դերասանուհի, սիրել է պարել ու երգել։ Չափազանց բարձր հասակի պատճառով նրան չեն ընդունել բալետի դպրոց, և նա ընդունվել է դպրոցական երգչախումբ՝ դառնալով նրա մենակատարը[6]։

Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա՝ ընդունվելու թատերական ինստիտուտ, սակայն ուշացել է ընդունելության քննություններից։ Վերադառնալով տուն՝ աշխատել է Օմսկի ֆիլհարմոնիայի «Омичи на эстраде» կոլեկտիվում։ Հետագայում ֆիլհարմոնիայի մի խումբ արտիստների հետ ընդունվել է Ռոսհամերգին առընթեր Էստրադային արվեստի համառուսաստանյան ստեղծագործական արվեստանոց (խոսակցական ժանր)։ Ուսումն ավարտել է 1967 թվականին։ Նույն թվականին ամուսնացել է դերասան Վալերի Մակարովի հետ, որի հետ ծանոթ է եղել «Омичи на эстраде» կոլեկտիվում աշխատելու տարիներից (ամուսնալուծվել են 1976 թվականին Մակարովի՝ ալկոհոլամոլության պատճառով[7])։ Վերադարձել է Օմսկ, որտեղ ելույթ է ունեցել որպես խոսակցական ժանրի դերասանուհի[6][8]։ Վարել է թատերականացված հաղորդումներ, կատարել մենախոսություններ, որոնք նրա համար գրել է Մարյան Բելենկին։

Երբ Օմսկի ֆիլհարմոնիայի ղեկավար Յու․ Յուրևսկին դարձել է Ռոսհամերգի տնօրեն (1971 թվականի նոյեմբեր), Օսմկից Մոսկվա է հրավիրել մի շարք դերասանների, որոնց թվում է եղել Լյուբով Պոլիշչուկը։ Նա դարձել է Մոսկվայի մյուզիք-հոլլի արտիստ, որտեղ մասնավորապես կատարել է գլխավոր դեր «Կարմիր սլաքը հասնում է Մոսկվա» (ռուս.՝ «Красная стрела прибывает в Москву») ներկայացման մեջ։ Այդ ներկայացման համար Պոլիշչուկի մենախոսությունը գրել է Միխայիլ Ժվանեցկին[9]։

1979 թվականին Պոլիշչուկը տեղափոխվել է Մոսկվայի մանրապատումների թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատել է յոթ տարի։ 1985 թվականին հեռակա ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի դերասանական ֆակուլտետը[6][8]։

Մոսկվայում անցկացրած առաջին տարիները շատ ծանր են եղել Լյուբով Պոլիշչուկի համար։ Նա որդու հետ ապրել է վարձով բնակարանում, իսկ մանկության մի մասն Ալեքսեյ Մակարովն անցկացրել է ինտերնատում, ուր մայրն ստիպված է եղել ուղարկել նրան[10]։

Կինոյում Լյուբով Պոլիշչուկն իր նորամուտը կատարել է 1974 թվականին՝ կատարելով էպիզոդիկ դեր Գրիգորի Ալեքսանդրովի «Սարյակ և Քնարահավ» (ռուս.՝ «Скворец и Лира») ֆիլմում[11]։

Լյուբով Պոլիշչուկը ճանաչման է արժանացել «Տասներկու աթոռ» ֆիլմի շնորհիվ 1976 թվականին, որում նա նկարահանվել է մի էպիզոդում, որտեղ Անդրեյ Միրոնովի մարմնավորած գլխավոր հերոսը տանգո է պարում Պոլիշչուկի հերոսուհու հետ։ Սակայն «Տասներկու աթոռ» ֆիլմից հետո խորհրդային իշխանությունը դերասանուհու դեմքը համարել է «ոչ խորհրդային» և արգելել նրան նկարահանել գլխավոր դերերում։ Դրանից հետո Լյուբով Պոլիշչուկը մի քանի տարի նկարահանվել է միայն էպիզոդներում, չնայած նրա դերերը հաճախ զգալի ուշադրության են արժանացել հանդիսատեսի կողմից։

1984 թվականին Լյուբով Պոլիշչուկն ամուսնացել է նկարիչ Սերգեյ Ցիգալի հետ (ամուսնացել են Պոլիշչուկի հղիության պատճառով[7])․ այս անգամ ամուսնությունը եղել է հաջող[10]։ Նույն թվականին Լյուբով Պոլիշչուկն արժանացել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչման[6]։

1990-1997 թվականներին եղել է «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի դերասանուհի, որի ղեկավարն էր Իոսիֆ Ռայխելգաուզը։

1994 թվականին Լյուբով Պոլիշչուկին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում։

Հիվանդություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Լյուբով Պոլիշչուկը ենթարկվել է ավտովթարի, ինչից հետո բեմում կարողացել է խաղալ միայն օրթոպեդիական կորսետով։ 2005 թվականին օնկոլոգիական հիվանդության պատճաով բուժվել է Բոտկինյան հիվանդանոցում և Ա․ Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, իսկ Ն․ Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում վիրահատվել է (հեռացվել է ողնաշարի մի հատվածը)։ Այնուհետև անցնել է վերականգնում իսրայելական մասնավոր կլինիկայում, բայց առանց նշանակալի հաջողության։ Մոսկվա վերադառնալուց (2006 թվականի մարտի սկիզբ) հետո շարունակել է նկարահանվել «Իմ գեղեցիկ դայակը» սերիալում․ նկարահանումների վերջին օրվան (մարտի վերջ) մասնակցելու համար բացակայելու թույլտվություն է խնդրել հիվանդանոցում։ Կյանքի վերջին ամիսներին Լյուբով Պոլիշչուկն ընդունել է ուժեղ ցավազրկող դեղեր[8]։ Հասկանալով, որ ինքը չի կարողանա հաղթահարել հիվանդությունը, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել տուն։ Որդին՝ Ալեքսեյ Մակարովը, ծանոթների հարցերին ի պատասխան ասել է, որ ինքը Սերգեյ Ցիգալի ու Մաշայի հետ նստած է նրա անկողու մոտ և սպասում է, որովհետև այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել[12]։

2006 թվականի նոյեմբերի 25-ին հարազատները չեն կարողացել արթնացնել դերասանուհին, նա ընկել է կոմայի մեջ և տեղափոխվել հիվանդանոց[13]։ Պարզվել է, որ նրա մոտ եղել է հիպերտոնիկ ճգնաժամ ցավազրկողների ընդունման պատճառով։ Բուժօգնությունից հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից[6]։ 2006 թվականի նոյեմբերի 28-ին Լյուբով Պոլիշչուկը մահացել է երկարատև հիվանդությունից հետո (ողնաշարի սարկոմա) Մոսկվայում (մահացել է քնած ժամանակ)[14]։ Թաղվել է նոյեմբերի 30-ին Տրոեկուրովյան գերեզմանատանը (տարածք № 6а)[8]։

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե դերասանուհու հիվանդության պատճառը եղել է այն, որ «Տասներկու աթոռ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Օստապ Բենդերի դերակատարը նրան գցել է պարի ժամանակ, ինչի պատճառով վնասվել է դերասանուհու ողնաշարը[11]։ Սակայն ֆիլմի ռեժիսոր Մարկ Զախարովը կտրականապես հերքել է այդ վարկածը և որպես հիվանդության պատճառ նշել 2000 թվականին տեղի ունեցած ավտովթարը, ինչից հետո դերասանուհու մոտ սկսվել են մեջքի հետ կապված խնդիրներ[15]։

  • Հայրը՝ Գրիգորի Մեֆոդիի Պոլիշչուկ, շինարար երկաթուղում, սերել է Դոնի կազակներից,
  • Մայրը՝ Օլգա Պանտելեևնա Պոլիշչուկ, դերձակուհի,
  • Առաջին ամուսինը (1967-1976)՝ Վալերի Մակարով (1947-1992), Օմսկի ֆիլհարմոնիայի արտիստ[8][16],
  • Որդին՝ Ալեքսեյ Մակարով (ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին), դերասան[4],
  • Թոռնուհի՝ Վարվառա Ալեքսեևնա Մակարովա (ծնվել է 2010 թվականի փետրիվարի 23-ին)[17],
  • Դուստրը՝ Մարիետա Ցիգալ-Պոլիշչուկ (ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 14-ին), դերասանուհի, հեռուստա- և ռադիոհաղորդավարուհի[4],
  • Թոռը՝ Գրիգորի Սերդյուկ (ծնվել է 2010 հոկտեմբերի 6-ին)։
  • 1986 – ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի[18]
  • 1994 – Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի
  • 2007 – Կարելիայի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (հետմահու)
  • 2016 թվականի մայիսի 26-ին Հուշատախտակ է տեղադրվել Մոսկվայի Բոլշայա Կազյոննայա նրբանցքի № 8 շենքի պատին, որտեղ ապրել է Լյուբով Պոլիշչուկն իր կյանքի վերջին տարիներին[19],
  • 2009 – Առաջին ալիքի «Любовь Полищук. Женщина-праздник» վավերագրակա ֆիլմ,
  • 2007 թվականի նոյեմբերի 28-ին Օմսկի № 97 միջնակարգ դպրոցի (որտեղ սովորել է Լյուբով Պոլիշչուկը 1960-1966 թվականներին) շենքի պատին բացվել է հուշատախտակ[20],
  • 2007 – Օմսկի մարզի կառավարության կողմից ամեն տարի շնորհվում է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Լյուբով Պոլիշչուկի անվան մրցանակ (կնոջ լավագույն թատերական դերակատարման համար)։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի մյուզիք-հոլլ
  • «Կարմիր սլաքը հասնում է Մոսկվա» (ռուս.՝ «Красная стрела прибывает в Москву»), ռեժիսոր՝ Պավել Խոմսկի
Էրմիտաժ թատրոն
  • «Чехонте в „Эрмитаже“» (Անտոն Չեխով)
  • «Хроника широко объявленной смерти» – Վերա
  • «Հայտնի անձ» (ռուս.՝ «Знаменитость»), Ա․ Մորավիա
  • «Բարև ձեզ, պարոն դը Մոպասան»
  • «Ծղոտե գլխարկ», Էժեն Լաբիշ և Մարկ Միշել – ուղեկցորդ
  • «Կատվային մեծ հեքիաթ» (ռուս.՝ «Большая кошачья сказка»), Կարել Չապեկ – Ալիսա
  • «Хармс! Чармс! Шардам! или Школа клоунов» – ծաղրածու
  • «Զոյկայի բնակարանը» (ռուս.՝ «Зойкина квартира») — Զոյա Պելց
  • «Безразмерное Ким-танго»[21]
«Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոն
  • 1989 – «Եկել է տղամարդը կնոջ մոտ» (ռուս.՝ «Пришёл мужчина к женщине»), Սեմյոն Զլոտնիկով, ռեժիսոր՝ Իոսիֆ Ռայխելգաուզ – Դինա Ֆեոդորովնա
  • 1992 – «А чой-то ты во фраке?», Դմիտրի Սուխարև և Սերգեյ Նիկիտին, ռեժիսոր՝ Իոսիֆ Ռայխելգաուզ – Նատալյա Ստեպանովնա

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1974 ֆ Սարյակ և Քնարահավ Скворец и Лираաղջիկ բարոնուհու տանը
1974 ֆ Սերգեյ Մարտինսոնի բենեֆիսը (ֆիլմ-ներկայացում) Бенефис Сергея Мартинсона
1976 ֆ Տասներկու աթոռ Двенадцать стульевտանգո պարող
1976 ֆ Կախարդական լապտեր Волшебный фонарьմաքսանենգ
1977 ֆ Ոսկե արկ Золотая минаԼարիսա
1977 ֆ Զացեպինների ընտանիքը Семья ЗацепиныхՆատաշա
1978 ֆ 31 հունիսի 31 июняՔուինի
1978 ֆ Դուենիա ДуэньяԴիանա
1978 ֆ Յուլիա Վրևսկայա Юлия Вревская
1979 ֆ Արքայազն Ֆլորիզելի արկածները Приключения принца ФлоризеляԺանետ
1979 ֆ Բաբելոն XX Вавилон XXՄալվա
1979 ֆ Իմ մահվան համար խնդրում եմ մեղադրել Կլավային В моей смерти прошу винить Клаву К.Կլավայի մայրը
1979 ֆ Այն նույն Մյունհաուզենը Тот самый Мюнхгаузенերգչուհի Բերտա
1980 ֆ Միայն մյուզիք-հոլլում Только в мюзик-холлеՏատյանա Ֆեոդորովնա
1980 ֆ Սատիրայի ու հումորի ալմանախ Альманах сатиры и юмора
1980 ֆ Մեծ-փոքր պատերազմ Большая-малая войнаՄարուսյա
1980 ֆ Կրակոց մեջքին Выстрел в спинуԵլենա Նիկոլաևնա Վանինա
1981 ֆ Արձակուրդ սեփական հաշվին Отпуск за свой счётաղջիկ
1981 ֆ Սպիտակ ագռավ Белый воронՆեստերովա
1981 ֆ Եզոպոս ЭзопԿլեա
1981 ֆ Աննման Նակոնեչնիկովը Несравненный Наконечников
1981 ֆ Ուրիշի տոնին На чужом праздникеԼյուբով Գրիգորևնա, կինոդերասանուհի
1982 ֆ Գողություն Кража
1983 ֆ «Չորս կեռնեխների» գաղտնիքը Тайна «Чёрных дроздов»Ադել Ֆորտեսկյու
1983 ֆ Չե՛մ լացի Не заплачу!դոննա Կոնչետա Կուալոլո
1983 ֆ Ես պատրաստ եմ ընդունել մարտահրավերը Я готов принять вызовատամանի սիրելին
1984 ֆ Եթե կարող ես, ներիր Если можешь, простиԴաշա, Յակովի նախկին կինը
1984 ֆ Միայնակ կոմերսանտի շահումը Выигрыш одинокого коммерсантаԲամբարելա
1985 ֆ Օձ որսացողը ЗмееловՎերա
1985 ֆ Ոսկե ձկնիկ Золотая рыбкаՍալլա Վուդ, թիկնապահ
1986 ֆ Վայրի քամի Дикий ветерՆատա
1986 ֆ Покушение на ГОЭЛРОԱննա Մարինովա
1987 ֆ Քրիստոնյաներ ХристианеՊելագեա Կարաուլովա
1987 ֆ Раз на раз не приходитсяՍմիրնովա
1987 ֆ Պետքական մարդիկ Нужные людиաերոբիկայի մարզիչ
1988 ֆ Անմեղության կանխավարկած Презумпция невиновностиԶոյա Բոլոտնիկովա, երգչուհի
1988 ֆ Պատահար Ուտինոոզյորսկում Происшествие в УтиноозёрскеԶոյա Միրոնովնա Ժգուլևա
1988 ֆ Ուրուրները որսից բաժին չեն հանում Коршуны добычей не делятсяՄարիա
1989 ֆ Посвящённыйմայր
1989 ֆ Սեր արտոնություններով Любовь с привилегиямиԻրինա
1989 ֆ ФуфлоՕլգա
1989 ֆ Ես բոլորովին լավ եմ Я в полном порядкеՎերա Կոնստանտինովնա
1989 ֆ Ինտերաղջիկ ИнтердевочкаԶինա Մելեյկո
1990 ֆ Папашка и мэмՄարինա Միխայլովնա
1990 ֆ Սանիտարական գոտի Санитарная зонаմարզգործկոմի նախագահ Բոբրովա
1990 ֆ Моя морячкаլամբադա պարող
1990 ֆ Կնամոլ БабникԻննա
1991 ֆ Հավաքագրորդ ВербовщикԶինաիդա Նովիկովա
1991 ֆ Ահաբեկիչ Террористка Օլգա
1991 ֆ Ձագը Որսկան շների համաստեղությունից Щен из созвездия Гончих ПсовԼիդայի մայրը
1991 ֆ Մեղրամիս Медовый месяц
1991 ֆ Ընտանիքասերը СемьянинԼիզա, ոստիկան
1992 ֆ Գլխի գինը Цена головыՇառլոտա
1992 ֆ Կնամոլ-2 Бабник 2Լյուբով Կարպովնա
1992 ֆ Նոր Օդեոն Новый Одеонբազմանդամ ընտանիքի մայր
1993 ֆ Սկանդալ մեր Կլոշգորոդում Скандал в нашем КлошгородеՎեբլա
1993 ֆ Ձեր մատները խնկի հոտ ունեն Ваши пальцы пахнут ладаномՆադեժդա Չեկրիկինա
1993 ֆ Դափնե և Քլեո Дафнис и ХлояԿլեարիստո
1993 ֆ Ստամբուլյան տրանզիտ Стамбульский транзитՕլգա Բորիսովնա
1993 ֆ А чой-то ты во фраке?Նատալյա Ստեպանովնա
1994 ֆ Երրորդն ավելորդ չէ Третий не лишнийԼյուբա, մատուցողուհի
1994 ֆ Դոն Ժուան կամ Դոն Կիխոտ, կամ Այս մասին ավելի լավ է լռել Дон Жуан или Дон Кихот, или Об этом лучше умолчатьԴուլսինեա
1995 ֆ Շիրլի-միրլի Ширли-мырлиդեսպանի կին
1995 ֆ Երևակայության խաղ Игра воображенияՌիտա
1995 ֆ Խաչակիր Крестоносец
1996 ֆ Ռուսական հետախուզության թագավորները Короли российского сыскаԱնաստասիա Մուրավյովա
1996 ֆ Իմպոտենտ Импотент
1996 ֆ Թատերական ծաղրանմանակման էջեր Страницы театральной пародии
1997 ֆ Աստղային գիշեր Կամերգերսկում Звёздная ночь в Камергерском«Լայզա Մինելի»
1999 ֆ Կադրիլ КадрильԼիդա Զվյագինցևա
1999 ֆ Վերջնագիր Ультиматумշրջանային բժիշկ
2000 ֆ Ասպետական վեպ Рыцарский романկայսրուհի Իրինա
2000 ֆ Игра на вылетԳալինա Դորոֆեևնա
2000 ֆ Тихие омутыՊոլինա Սերգեևնա Կաշտանովա
2000 ֆ Սուրբ Վալենտինի օր День святого ВалентинаԼյուբա
2001 ֆ Մենք արեցինք սա Мы сделали это!Լյուբա
2001 ֆ Նրա վեպի հերոսը Герой её романаՊոլինա
2002 ֆ Անհաջողակի որդին Сын неудачникаԼյուբով
2003 ֆ Персики и Перчики. Куртуазные истории
2003 ֆ Ձյունե սեր, կամ Քուն ձմառային գիշերը Снежная любовь, или Сон в зимнюю ночьՕլգա Միխայլովնա, Քսենյայի մայրը
2003 ֆ С Новым годом! С новым счастьем!Ալլա Ռոդիոնովա
2003 ֆ Ռուսական ամազոնուհիներ Русские амазонкиԵկատերինա Վլադիմիրովնա
2003 ֆ Գործակալ կարճ կիսաշրջազգեստով Агент в мини-юбкеՆինա
2003 ֆ Մեր ցեղի հերոսը Герой нашего племениհաղորդավարի մայրը
2004-2006 ս Իմ գեղեցիկ դայակը Моя прекрасная няняԼյուբով Գրիգորևնա, դայակ Վիկայի մայրը
2004 ֆ Հույսը հեռանում է վերջինը Надежда уходит последнейՄուսա
2004 ֆ Սպանել ծածանին Убить карпаԼիդիա Միխայլովնա
2004 ֆ Крестный сынԱլլա, դերասանուհի
2005 ֆ Ստեպանիչի տայգայական ուղևորությունը Тайский вояж СтепанычаԼյուսյա
2005 ֆ Զգույշ, Զադով Осторожно, Задов!Օլգա
2005 ֆ Ամենագեղեցիկը Самая красиваяԿիրա, Նոնայի մայրը
2005 ֆ Դարաշրջանի աստղը Звезда эпохиԿլավդիա Պլավնիկովա
2006 ֆ Ստեպանիչի իսպանական ուղևորությունը Испанский вояж СтепанычаԼյուսյա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #133087174 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 1 2 http://www.russia-ic.com/news/show/3034/
  3. 1 2 Internet Movie Database — 1990.
  4. 1 2 3 4 «Lyubov Polishchuk (1949—2006)». // Website Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Указ Президента РФ от 29.12.1994 № 2227 «О присвоении почётных званий Российской Федерации»». // Информационно-правовой портал BestPravo. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. 1 2 3 4 5 «Профиль звезды: Любовь Полищук». // Сайт 7Дней.ру. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. 1 2 «Мама Любови Полищук: Посмотрела на дочь и поняла – не жилец». Собеседник.ру. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  8. 1 2 3 4 5 «Полищук Любовь Григорьевна. Биография, фильмография». // Сайт Кино СССР. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. Программа «Час пик», 26 декабря 1994 года
  10. 1 2 Оберемко, Валентина. Несоветская Любовь. 21 мая актрисе Любови Полищук исполнилось бы 65 // Аргументы и факты. — 2014. — № 21 (1750). — С. 39.(Ստուգված է 27 հոկտեմբերի 2015)
  11. 1 2 «Умерла Любовь Полищук». // Сайт Газета.Ru. 2006 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. Полищук говорили, что у нее «Несоветское лицо»
  13. Колесов, Олег. 11 знаменитостей, боровшихся с раком // Комсомольская правда. — 2015. (Ստուգված է 31 հոկտեմբերի 2015)
  14. «Когда умирает Любовь. Подробности смерти Полищук». // Сайт obozrevatel.com. 2006 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  15. Велигжанина, Анна. Анастасия Заворотнюк: Любовь Полищук поддержала меня во время развода // Комсомольская правда. — 2006.(Ստուգված է 31 հոկտեմբերի 2015)
  16. Успевший влюбиться в одиночество…
  17. «Алексей Макаров впервые показал внебрачную дочку». EG.RU (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  18. Большой Энциклопедический словарь
  19. «В Москве установили мемориальную доску Любови Полищук». Новости Mail.Ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  20. «В Омске появилась памятная доска, посвящённая Любови Полищук». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  21. Любовь Полищук на официальном сайте Театра «Эрмитаж»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]