Միխայիլ Ժվանեցկի
Միխայիլ Ժվանեցկի Михаил Жванецкий | |
---|---|
![]() Օդեսայի միջազգային կինոփառատոնի ժամանակ, 2013 թ. հուլիս | |
Ծննդյան անուն | ռուս.՝ Михаил Маньевич Жванецкий |
Ծնվել է | մարտի 6, 1934 |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 6, 2020[1] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, երգիծաբան, սցենարիստ, հաղորդավար, դերասան, երգիծաբան, հեռուստահաղորդավար, ճարտարագետ և մեխանիկ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Օդեսայի ազգային ծովային համալսարան (1956) |
Պարգևներ | |
Ամուսին | Nataliya Zhvanetsky? |
Զավակներ | Dmitriy Zhvanetsky? |
Կայք | jvanetsky.ru |
Միխայիլ Ժվանեցկի Վիքիքաղվածքում | |
![]() |
Միխայիլ Ժվանեցկի (ռուս.՝ Михаил Маньевич Жванецкий[4][5][6], մարտի 6, 1934, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 6, 2020[1], Մոսկվա, Ռուսաստան[2]), ռուս գրող-երգիծաբան, իր հեղինակային աշխատանքների կատարող։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (1999 թ.), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2012 թ.)[7]։ Ժվանեցկու աշխատանքներն ու ելույթները առանձնանում են Օդեսային բնորոշ հումորով, որտեղ ծաղրի են ենթարկվում մարդկային թերություններն ու հասարակության արատները։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Օդեսայում, բժիշկներ՝ Մանե (Էմանուիլ) Մայիսեևվի Ժվանեցկու և Ռաիսա Յակովլևի Ժվանեցկու ընտանիքում։ Մեծացել է Տոմաշպոլում, որտեղ հայրը վիրաբույժ էր աշխատում, իսկ մայրը՝ ատամնաբույժ։ 1944 թվականին Օդեսայի ազատագրումից հետո ընտանիքը վերադառնում է քաղաք։ Միխայիլը սովորել է տղաների համար նախատեսված 118-րդ միջնակարգ դպրոցում։ 1956 թվականին ավարտել է Օդեսայի նավատորմային ինժեներների ինստիտուտը՝ «Նավատորմի բեռնաթափման սարքավորումների ինժեներ-մեխանիկ» բաժինը։ Ավարտելուց հետո Վիկտոր Իլչենկոյի հետ միասին աշխատել է Օդեսայի նավահանգստում, Միխայիլը՝ ամբարձիչների մեխանիկ, Վիկտորը՝ ավտոմատ բեռնաթափվող մեքենաների մեխանիկ[8].։ Ուսանողական տարիներին մասնակցել է գեղարվեստական խմբում, որտեղ սկսեց գրել մոնոլոգներ և մինիատյուրաներ, դրանք շատ հաճախ հենց ինքն էլ կատարում էր։ 1963 թվականին Օդեսայում Լենիգրադի մինիատյուրի թատրոնի հյուրախաղերի ժամանակ նա ծանոթանում է Արակդի Ռայկինի հետ, ով Ժվանեցկու ստեղծագործությունները ընդգրկում է թատրոնի ռեպերտուարում, իսկ 1964 թվականին հրավիրում թատրոն, որպես գրական բաժնի ղեկավար։ Ժվանեցկու հետ միասին Ռայկինը 1969 թվականին բեմադրում է «Լուսացույց» ծրագիրը, որտեղ առաջին անգամ հնչեցին Միխայիլի՝ «Ավաս», «Դեֆիցիտ» և «Տեխնոլոգիայի դար» մինիատյուրաները։ Արկադի Ռայկինի թատրոնում աշխատելու ընթացքում Ժվանեցկին համագործակցում էր Ռոման Կարցևի և Վիկտոր Իլչենկոյի հետ, որոնց համար գրել է մոտ երեք հարյուր մինիատյուրաներ։ Միայնակ հանդես է եկել Օդեսայի ֆիլարմոնիկում, հետագայում Մոսկվայի «Էրմիտաժ» թատրոնում, որտեղ ճանաչում ձեռք բերեց։ 1988 թվականից եղել է իր ստեղծած Մոսկվայի մինիատյուրաների թատրոնի ղեկավար։ 1991 թվականին էպիզոդիկ դեր է խաղացել «Հանճարը» ֆիլմում։ 2002 թվականից համարվում է «Дежурный по стране», ամիսը մեկ անգամ հեռարձակվող հեռուստահաղոդման մշտական հաղորդավար։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին կինը՝ Լարիսան
- Փաստացի կինը՝ Նադեժդա Գայդուկ
- Աղջիկը՝ Ելիզավետա
- Փաստացի կինը՝ Վեներա
- Տղան՝ Մաքսիմ Ժվանեցկի
- Փաստացի կինը Նատալյա (1991 թվականից)
- Տղան՝ Դմիտրի Ժվանեցկի
Միխայիլ Ժվանեցկին ունի հինգ երեխա՝ երկու տղա և երեք աղջիկ[9][10].
Հասցեն Սանկտ Պետերբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինգրադում ապրելու ընթացքում բնակվել է Стойкости փողոցում[11], մեկսենյականոց բնակարանում։
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Թռչնի թռիչք» (1987 թ.)
- «Ընտրյալները» (1988 թ.)
- «Քաղաքական կաբարե» (1989)
- «Իմ Օդեսա» (1994 թ.)
- «Տարեց խենթը» (1999 թ.)
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հանդիպումներ փողոցներում» (1982 թ.),
- «Տարին երկուսի փոխարեն» (1987 թ.),
- «Իմ Օդեսա» (1993 թ.),
- «Ստեղծագործությունների ժողովածու» հինգ հատորով (2001 թ., 2006 թ., 2009 թ., Ժամանակ հրատարակչություն);
- «Իմ պորտֆելը» (2004 թ., Մահաոն-Ուկրաինա հրատարակչություն),
- «Օդեսայի ամառանոցներ» (2007 թ., Ժամանակ հրատարակչություն);
- «Մանրակրկտորեն…» (2008 թ., Ժամանակ հրատարակչություն)
- «Հիթեր. Աուդիոգիրք երկու CD-ներով» (2008 թ., Ժամանակ հրատարակչություն),
- «Համերգ № 2. Աուդիոգիրք երկու CD-ներով» (2008 թ., Ժամանակ հրատարակչություն),
- «Օդեսայի ամառանոցներ. Աուդիոգիրք երկու CD-ներով»(2008 թ. Ժամանակ հրատարակչություն),
- «Ընտրյալները» (2008 թ., 2010 թ., 2011 թ., Էկսմո հրատարակչություն);
- «Մի շարունակիր կարճը» (2010 թ., Ժամանակ հրատարակչություն),
- «Շոգ ամառ» (2011 թ., Ժամանակ հրատարակչություն),
- «Հարավային ամառ (Կարդալ Հյուսիսում)» (2014 թ., Էկսմո հրատարակչություն)։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985. - Ոսկե ձկնիկ (հեռուստաներկայացում)
Մրցանակներ և անդամակցությունը կազմակերպություններում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1970 – էստրադային արտիստների VI Համամիութենական մրցույթի դափնեկիր, Վիկտոր Իլչենկոյի և Ռոման Կարցևի հետ միասին[12]
- 1978-1991 – ԽՍՀՄ Գրողների միության անդամ
- 1990 թվականից – Աշխարհի օդեսացիների ակումբի նախագահ[13]
- 1994 – «Ժողովուրդների բարեկամության» օրդենի ասպետ
- 1994 – Ոչ պետական ռուսական «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր, 1993 թվականի համար
- 1994 – Արկադի Ռայկինի անվան գավաթի դափնեկիր, Միջազգային փառատոն «MORE SMEHA», Ռիգա
- 1994 – Օդեսայի պատվավոր քաղաքացի[12][14]
- 1999 – Ուկրաինայի ժողովրդական արտիստի պատվավոր կոչում
- 2001 – «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի» պատվավոր կոչում
- 2002 – Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր Գրականության և արվեստի բնագավառում 2001 թվականի համար[15]
- 2002 – «Ղրիմի ինքնավար Հանրապետության վաստակավոր արտիստի» պատվավոր կոչում[14]
- 2006 – Միխայիլ Ժվանեցկու «Дежурный по стране» հաղորդաշարը ռուսական ազգային հեռուստատեսային «ТЭФИ—2006» մրցանակաբաշխությանը «Մասնագիտություններ» կատեգորիայում հաղթող ճանաչվեց «Ժամանցային ծրագիր։Հումոր» նոմինացիայում[12]
- 2009 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի օրդենի ասպետ[16]
- 2009 – Օդեսայի քաղաքային իշխանությունների որոշմամբ 2009 թվականի ապրիլի հինգից Արվեստների բուլվարը անվանափոխվեց Միխայիլ Ժվանեցկու անունով, գրող-երգիծաբանի 75-ամյակի կապակցությամբ[16]
- 2012 – «Ռուսական դաշնության ժողովրդական արտիստ» պատվավոր կոչում[7]
- Ռուսաստանի հրեական կոնգրեսի հանրային խորհրդի անդամ[17]
Որոշ աղբյուրներ պնդում en[18], որ Միխայիլ Ժվանեցկին վերջիններից է եղել, ով ստացել է ԽՍՀՄ վաստակավոր արտիստի կոչումը 1991 թվականին, Ալլա Պուգաչովայի հետ միասին, սակայն «ԽՍՀՄ Գերագույն խորհրդի» 1991 թվականի № 52 տեղեկագրում պարգևատրվածների ցուցակում չկա նրա անունը[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://tvrain.ru/news/umer_mihail_zhvanetskij-518910/
- ↑ 2,0 2,1 2,2 https://crimea.ria.ru/society/20201106/1118911419/Umer-Mikhail-Zhvanetskiy.html
- ↑ http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201902280005?index=9&rangeSize=1
- ↑ Михаил Жванецкий. «Сиэтл». Собрание сочинений, том 5: «— У русских Родина всегда есть. Вам, Михаил Маньевич, этого, к сожалению, не понять, — сказала она […]»
- ↑ «ГУК «Московский театр миниатюр» (управляющий: Жванецкий Михаил Маньевич)»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-15-ին։ Վերցված է 2015-05-26
- ↑ «Список лауреатов Государственных премий Российской Федерации 2001 года»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-08-ին։ Վերցված է 2015-05-26
- ↑ 7,0 7,1 Указ Президента Российской Федерации от 21 марта 2012 г. № 315 «О присвоении почетного звания «Народный артист Российской Федерации»»
- ↑ Роман Карцев: «С женой Ильченко прожил 33 года, а со мной — 30 лет!» // KP.RU — Воронеж-Черноземье
- ↑ Жена Жванецкого выбросила брошь | Новости на Gazeta.ua
- ↑ Секреты личной жизни Михаила Жванецкого • — Новости семь дней в неделю • www.7D.org.ua
- ↑ «Михаил Жванецкий. Юбилейный концерт». Телеканал «Россия—1», эфир от 06.04.2013
- ↑ 12,0 12,1 12,2 Вокруг ТВ. Биография Михаила Жванецкого. // vokrug.tv
- ↑ «Официальный сайт Всемирного клуба одесситов. Членство в клубе. // odessitclub.org»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-27-ին։ Վերցված է 2015-05-26
- ↑ 14,0 14,1 РИА «Новости». Справки. Биография Михаила Жванецкого. 6 марта 2014 года исполняется 80 лет со дня рождения писателя-сатирика Михаила Жванецккого. // ria.ru (6 марта 2014 года)
- ↑ Указ Президента Российской Федерации от 30 января 2002 г. № 111 «О присуждении премий Президента Российской Федерации в области литературы и искусства 2001 года»
- ↑ 16,0 16,1 Дмитрий Медведев наградил Михаила Жванецкого орденом // lenta.ru (6 марта 2009 года)
- ↑ Структура Российского еврейского конгресса Archived 2017-02-24 at the Wayback Machine. // Официальный сайт РЕК
- ↑ Ф. И. Раззаков пишет об этом в книге «Актёры всех поколений» (статья о Г. Вицине) — М.: Эксмо, 2001. — С. 60.
- ↑ Ведомости Верховного Совета СССР от 25 декабря 1991 г. Присвоение почетных званий СССР.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միխայիլ Ժվանեցկու 29 իմաստուն մտքերը
- Интервью программе «Избранное» (2007) на интернет-телеканале «Искусство ТВ» (ռուս.)
- Михаил Жванецкий в программе «Дифирамб» на радио «Эхо Москвы» (ռուս.)
- СССР ТВ Archived 2010-10-27 at the Wayback Machine. Телепередачи с участием М. М. Жванецкого на портале советского телевидения (ռուս.)
|
- Մարտի 6 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ուկրաինայում ծնվածներ
- Նոյեմբերի 6 մահեր
- 2020 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Ուկրաինացի գրողներ
- Օդեսա քաղաքում ծնվածներ
- Խորհրդային մեխանիկներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- Ռուս գրողներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուս ճարտարագետներ
- Ռուս մեխանիկներ