Ժամանակակից պիեսի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից պիեսի դպրոց
Տեսակթատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1989
Կայքneglinka29.ru

Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոն, դրամատիկական թատրոն, որ ստեղծվել է 1989 թվականին, գտնվում է Մոսկվայում, Նեգլինայա փողոց, 29/14 հասցեում։ 2014-2017 թվականներին ժամանակավոր գտնվել է Սերաֆիմովիչի անվան կինոյի տան շենքում։ Այժմ թատրոնի բոլոր ներկայացումները բեմադրվում են ԿՐՈՍՆԱ կինոյի տանը, Մոսկվա, Պրեսնենսկի վալ, 27-29 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը բացվել է Իոսիֆ Ռայխելհաուզի «Տղամարդը եկել է կնոջ մոտ» ներկայացմամբ, որի առաջնախաղը կայացել է 1989 թվականի մարտի 27-ին։ Ներկայացումն աննկատ չի անցել, մրցանակի է արժանացել լավագույն ռեժիսուրայի, տղամարդու լավագույն դերի (Ալբերտ Ֆիլոզով) և կանացի լավագույն դերի (Լյուբով Պոլիշուկ) համար[1]։ Այդ տարվա վերջում թատրոնը տեղակայվել է Տրուբնոյ հրապարակում[2]։ Այդ շենքում, որի հանդիսասրահը տեղավորում էր 380 հանդիսական, թատրոնն իր ներկայացումներն սկսել է բեմադրել 1990 թվականից։ 1991 թվականին կայացել են «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի առաջին արտերկյա հյուրախաղերն Իսրայելում։ 1995 թվականին թատրոնը հյուրախաղեր է ունեցել Դյուսելդորֆում, Քյոլնում, Բոնում և Լյուքսեմբուրգում, մեծ շրջագայություն է իրականացրել ԱՄՆ-ում` խաղալով «Իսկ դու ո՞ւմ ֆրակն ես հագել» ներկայացումը[1]։ 1998 թվականին Իոսիֆ Ռայխելհաուզի «Կառլովնայի սեր» ներկայացմամբ բացվել է թատրոնի փոքր դահլիճը` մոտավորապես 200 տեղ ունեցող «Ձմեռային այգին»[1]։ Տարբեր ժամանակներում «Ժամանակակից պիեսի դպրոցում» աշխատել են Միխայիլ Գլուզսկին, Ալեքսեյ Պետրոնկոն, Լյուբով Պոլիշուկը, Օլգա Յակովլևան, Լև Դուրովը, Արմեն Ջիգարխանյանը, ներկայացումներ են բեմադրել Սերգեյ Յուրսկին, Միխայիլ Կոզակովը, Ստանիսլավ Գովորուխինը և շատ այլ ռեժիսորներ։

2013 թվականի նոյեմբերի 3-ին թատրոնի շենքում հրդեհ է բռնկվում, որի արդյունքում թատրոնը կորցնում է բեմն անորոշ ժամկետով[3][4]։

Թատրոնն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի հիմնադրման օրվանից դրա գեղարվեստական ղեկավարն է Իոսիֆ Ռայխելհաուզը։ Վերջին տարիներին թատրոնն ավելի ու ավելի հաճախ է դիմում ռուս երիտասարդ դրամատուրգների պիեսներին։ «Ժամանակակից պիեսի դպրոցում» ներկայացումներ են բեմադրում ինչպես փորձառու, այդ թվում և` արտասահմանյան ռեժիսորներ, այնպես էլ` երիտասարդ բեմադրիչներ։ Թատրոնը շարունակում է հյուրախաղերով հանդես գալ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` արտերկրում, պարբերաբար մասնակցում է ռուսական և արտասահմանյան թատերական փառատոններին[1]։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Կաչան-1991 թվականից
  • Իրինա Ալֆյորովա-1993 թվականից
  • Օլգա Գուսիլետովա-1994 թվականից
  • Անժելիկա Վոլչկովա-1995 թվականից
  • Տատյանա Վասիլևա-1996 թվականից
  • Վադիմ Կոլգանով-1995-1998, 2002 թվականից
  • Մաքսիմ Եվսեև-1996 թվականից
  • Վլադիմիր Շուլգա-2002 թվականից
  • Ալեքսեյ Գնիլիցկի-2003 թվականից
  • Եկատերինա Դիրեկտորենկո-2004 թվականից
  • Պավել Դրոզդով-2004 թվականից
  • Տատյանա Ցիրենինա-2004 թվականից
  • Նիկոլայ Գոլուբև-2006 թվականից
  • Ջուլիետա Գերինգ-2007 թվականից
  • Իվան Մամոնով-2007 թվականից
  • Ալեքսանդր Օվչիննիկով-2007 թվականից
  • Տատյանա Վեդենևա-2009 թվականից
  • Ելենա Սանաևա-2009 թվականից
  • Ալեքսանդր Ցոյ-2009 թվականից
  • Դանիելա Սելիցկա-2010 թվականից
  • Կիրիլ Եմելյանով-2010 թվականից
  • Ալեքսանդր Գալիբին-2012 թվականից
  • Եվգենի Կոզլով-2013 թվականից
  • Դմիտրի Խորոնկո-2015 թվականից
  • Կիրիլ Սնեգիրև-2016 թվականից

Ընթացիկ խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-«Իսկ դու ո՞ւմ ֆրակն ես հագել» (ըստ Ա. Չեխովի, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ), ներկայացումը խաղացվել է 700 անգամ[1]
  • 1999-«Ռուս ճանապարհորդի նոթերը» (Եվգենի Գրիշկով, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
  • 2001-«Բորիս Ակունին։ Ճայ» (ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
  • 2002-«Վնասակար խորհուրդներ» (Գրիգորի Օստեր, ռեժ.` Անդրեյ Անդրեև), ներկայացումը խաղացվել է ավելի քան 700 անգամ[1]
  • 2002-«Քաղաք» (Եվգենի Գրիշկով, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
  • 2007-«Ռուսական մուրաբա» (Լյուդմիլա Ուլիցկայա, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
  • 2009-«Տուն» (Եվգենի Գրիշկով և Աննա Մատիսոն, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
  • 2010-«Ռուսական վիշտ» (ըստ Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսի մոտիվների, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
  • 2011-«Գիշեր անծանոթի հետ» (Նատալյա Սավիցկայա, ռեժ.` Պլամեն Պանև, Բուլղարիա)[5]
  • 2012- «Լսված, դիտված և չգրառված» (Եվգենի Գրիշկով, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
  • 2013-«Լոնդոնյան եռանկյունի» (Ալեքսանդր Ուգլով, ռեժ.` Դմիտրի Աստրախան, Վլադիմիր Ռուբանով)
  • 2013-«Փրկել Պուշկինի կամեր-յունկերին» (Միխայիլ Խեյֆեց, ռեժ.` Վալերի Կուզնեցով)
  • 2014-«Վերջին շեշտադրում» (Վիկտոր Շենդերովիչ, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
  • 2014-«Հրաշք որոնելիս» (Միխայիլ Խեյֆեց, ռեժ.` Եվգենի Կոչետկով, Ալեքսանդր Ցոյ)
  • 2014- «Ուիք էնդ» (Եվգենի Գրիշկով, Աննա Մատիսոն, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
  • 2015-«Քաղաքների մենախոսություններ» (հավաքական պոեմ, ծրագրի ղեկավար` Իոսիֆ Ռայխելհաուզ, ռեժ.` Եվգենի Կոչետկով)
  • 2015-«Հիմարիկն ու կալանավորը» (Վլադիմիր Լիդսկի, ռեժ.` Վիկտորիա Պեչերնիկովա)
  • 2016-«Քանի դեռ գարեջուրը լցվում է» (Եվգենի Գրիշկով և Իոսիֆ Ռայխելհաուզ)
  • 2016-«Prank» (Վիկտոր Ալեքսեև, ռեժ.` Նիկիտա Բետեխտին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]