Դետեկտիվ ֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դետեկտիվ ֆիլմ կինեմատոգրաֆիայի ժանր, պարունակում են հանցավոր արարքների ցուցադրություն և դրանց հետաքննություն[1]:

Հատված «Շերլոկ Հոլմս և սարսափի ձայն» ֆիմից

Դետեկտիվ ֆիլմերի գլխավոր հերոսներն են համարվում օրինախախտները և նրանց զոհերը, կալանավորները, խուզարկուները, ոստիկանության աշխատակիցները, փաստաբանները։ Դետեկտիվ ֆիլմերը շահագործում են հեռուստադիտողի ցանկությունը՝ նայելու հանցավոր աշխարհին և միաժամանակ խուսափել ճակատագրական հետևանքներից, որոնք կապված են իրական կյանքի այդ փորձի հետ: Հետևյալ երկակիությունը` իրական հանցագործության բախվելու վախով և հանցավոր կյանքի գրավչությամբ է բացատրվում է ժանրի հայտնիությունը[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ դետեկտիվ ֆիլմերը հայտնվեցին համր կինոյի դարաշրջանում՝ կինոյի ծնունդով: Առաջին նման ֆիլմը, ինչպես նաև Շերլոկ Հոլմսի մասին առաջին էկրանավորված գրական ստեղծագործությունը եղել է 1900 թվականին ռեժիսոր Արթուր Մարվինի «Տարակուսած Շերլոկ Հոլմս» ֆիլմը: Դա ցուցադրվել է մուտոսկոպներով[3][4]:

Ֆրանսիայում, Նիկ Քարթերի մասին դետեկտիվ վեպերի հայտնիությունը, ոգեշնչել է Վիկտորեն Ժասսին 1908 թվականին նկարահանելու «Նիկ Քարթեր, խուզարկուների թագավոր» առաջին կինոսերիալը (ֆր.՝ Nick Carter,le roi des détectives), որը բաղկացած է վեց մասից։ 1909 թվականին թողարկվել է շարունակությունը`«Նիկ Քարթերի նոր արկածները» (ֆր.՝ Nouveaux aventures de Nick Carter)։ Լուի Ֆեյադը նկարահանել է «Ֆանտոմաս» (1913-1914) սերիալը՝ խորամանկ հանցագործի եւ տեսուչ Ժյուվեի մասին բեսթսելերի հիման վրա: Ժամանակակից ֆրանսիացի դերասան Ժան Դյուժարդենը 2011 թվականին «Արտիստը» կինոնկարում կրել է Ֆանտոմասի դիմակն ու կոստյումը: Ավելի ուշ Ֆեյադի դետեկտիվ կինոսերիալները համալրվել են «Վամպիրներ» (1915), «Ժյուդեքս» (1916), «Թի Մեն» (1918), «Բարաբաս» (1919) ֆիլմերով: Ռեալիզմը, բանաստեղծական կերպարներն ու մաքուր երևակայությունը համատեղող Ֆեյադի ֆիլմերը ոգեշնչել են ռեժիսոր Ռենե Կլերին, սյուրռեալիստ Անդրե Բրետոնին և «Պոլինայի վտանգավոր արկածները» ամերիկյան սերիալի ստեղծմանը (1914)։

Մաքուր դետեկտիվ ֆիլմերն էին «Ոսկե բզեզը» (1910) և «Սպանություն Մորգ փողոցում» (1914), որոնք նկրահանվել են Էդգար Ալլան Պոյի ստեղծագործությունների հիման վրա, որը համարվում է ժամանակակից դետեկտիվ ժանրի հիմնադիր և առաջին դետեկտիվ հերոսի՝ Օգոստին Դուպինի ստեղծող: Universal Pictures-ը այն վերանվանել է Պիեռ Դյուպեն «Սպանություն Մորգ փողոցում» (1932) ֆիլմում Բելա Լուգոշի հետ գլխավոր դեր խաղալու համար։ Դյուպենի մասին Երկրորդ պատմությունը՝ «Մարի Ռոժեի գաղտնիքը», էկրանավորվել է 1942 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Детективный фильм // Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; ред. кол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 118—119. — 640 с.
  2. Crime Films // Schirmer Encyclopedia of Film / Editor in chief: Barry Keith Grant. — Schirmer Reference, 2006. — Vol. 1. — P. 399—409. — ISBN 978-0-02-865791-2
  3. Tuska, Jon The Detective in Hollywood. — New York: Doubleday, 1978. — С. 1. — ISBN 978-0-385-12093-7
  4. Jim Harmon Radio Mystery and Adventure and Its Appearances in Film, Television and Other Media. — McFarland, 2003. — С. 176.