Ելենա Շանինա
Ելենա Շանինա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1952[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Միխայիլ Պոլյակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | lenkom.ru/actors/shanina/ |
Elena Shanina Վիքիպահեստում |
Ելենա Շանինա (ռուս.՝ Еле́на Ю́рьевна Ша́нина, դեկտեմբերի 24, 1952[1], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս և խորհրդային դերասանուհի և երգչուհի։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1997 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողները դերասաններ չէին, մայրը Լենինգրադից էր, իսկ հայրը, Յուրին` ժառանգական ինժեներ էր, որը սովորել է Լենինգրադի ջրային փոխադրամիջոցների ինստիտուտում։ Լենիգրադից հայրն ուղարկվել է Սարատով, որտեղ և ծնվել է Ելենան։ Սարատովում դժվար կենցաղային պայմաններ էին, սկզբնական շրջանում նրանք ապրում էին կառամատույցում, Լենան շատ հաճախ հիվանդանում էր։
Ավարտել է Բեմական արվեստների ռուսական պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (Ի. Վլադիմիրովի կուրս)։
Եղել է «Լենկոմ» թատրոնի դերասանուհի։ «Յունոնա և Ավոս» ներկայացման մեջ խաղացել է նշանավոր Կոնչիտայի դերը (1981 թվական)։
Լենկոմ թատրոնի շրջագայության ժամանակ Փարիզում ծաղկեփունջ է ստացել Միրեյ Մատյոյի ձեռքից։
Աշխատել է ռեժիսորներ Վ. Միրզոևի, Ռ. Կոզակի, Օ. Ֆոմինի, Ա. Մաքսիմովի և Մ. Կոզակովի հետ։
Աշխատում է ռադիոյում. ըստ Անրի Բարբյուսի նամակների գրված «Նրբություն» ռադիոբեմադրության հերոսուհին է, ըստ Լեոնիդ Ֆիլատովի պիեսի «Ֆեդոտ հրաձիգի` ճարպիկ կտրիճի մասին» աուդիոբեմադրության մեջ խաղացել է Մարուսիայի դերը։
Նրա սիրելի գրողը Նիկոլայ Գումիլյովն է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ականներին ամուսնացած է եղել է դերասան Միխայիլ Պոլյակի հետ (1948-1995 թվականներ)։ Սկզբում ամուսինները երջանիկ էին, բայց հետո Միխայիլն իրեն տվել է հարբեցողությանը, և նրանք բաժանվել են։ «Լենկոմում» աշխատելու ժամանակ սիրավեպ է ունեցել գործընկեր Ալեքսանդր Զբրուևի հետ, որն այդ ժամանակ ամուսնացած էր։ 1992 թվականին ծնվել է Ելենա Շանինայի և Ալեքսանդր Զբրուևի դուստրը` Տատյանան։
Մրցանակներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (նոյեմբերի 15 1984 թվական)
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (սեպտեմբերի 11 1997 թվական)
- Բարեկամության շքանշան (սեպտեմբերի 16 2002 թվական)[2]։
- Ելենա Շանինայի դիմանկարը պատկերված է Նյուեյի մեկ դոլար արժողությամբ մետաղադրամի վրա, որը նվիրված է «Յունոնա և Ավոս» ռոք օպերային[3]։
- Ելենա Շանինան նախատիպ էր ծառայում Խարկով գտնվող Էլոչկա-մարդակերի հուշարձանի համար։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենկոմ թատրոն
- Նելե, Բետկին, Աննա (Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը)
- Նորին մեծություն, գեղեցկուհի արքայադուստր («Տրուբադորը և նրա ընկերները»)
- Միրրա («Ցուցակներում չկար»)
- Ժանետ («Խորիա»)
- Գեղեցկուհի («Խոակին Մուրիետի աստղն ու մահը»)
- Մայկա («Հանդիպումներ Սրետենկեում»)
- Հրեշտակի նման աղջիկ («Դաժան խաղեր»)
- Կոնչիտա («Յունոնան և Ավոսը»)
- Ցեյտլ («Հիշատակի աղոթք»)
- Նատալյա Պետրովնա («Երկու կանայք»)
- Ռեչիդ («Խավարում»)
Անտերպրիզ 1990-ականների սկզբից խաղացել է նաև անտերպրիզային ներկայացումներում.
- Այրի կինը («Բանան»)
- Հեռախոսով աղջիկը («Գրպանի թատրոն»)
- Նինա («Նինա»)
- Ստելլա («Պինտերի հավաքածուն»)
Կինո
- 1975 թվական` Համերգ երկու ջութակի համար` Սանդի կրկեսորդ
- 1976 թվական` Ատի-բատի, զինվորներն են գալիս... Կիմա Վելենստովիչ
- 1976 թվական` Տասներկու աթոռները` Մարդակեր Էլոչկան
- 1979 թվական` Կամերտոն` Կլավդիա Սերգեևնա, դասարանի ղեկավար
- 1980 թվական` Ըստ քրեական հետախուզման տվյալների` Զոյա
- 1981 թվական` Մեր կոչումը` Վարյա Կուլիշ, սկսնակ լրագրող
- 1982 թվական` Կրկեսի արքայադուստրը` Մարի
- 1983 թվական` Դեպքի վայրը
- 1983 թվական` Յունոնան և Ավոսը (հեռուստաներկայացում)` Կոնչիտա
- 1990 թվական` Մահ կինոյում` Լենա
- 1991 թվական` Աննա Կարամազոֆֆ
- 1991 թվական` Եվ վերադառնում է քամին`... Կատյա, Միշայի կինը
- 1993 թվական` Հիշատակի աղոթքը (հեռուստաներկայացում)` Ցեյտլ
- 2002 թվական` Ամեն ինչ, որ դու սիրում ես` Վարվառա
- 2003 թվական` Հինգերորդ հրեշտակը` Գալինա
- 2007 թվական` Գայթակղություն` բժիշկ
- 2007 թվական` Իմ սիրելի Սաշկա` Վերա Դմիտրիևնա
- 2008 թվական` Ֆաբերժեի ստվերները` Ելենա Սանինա
Աուդիոբեմադրություն
- 1988 թվական` Լեոնիդ Ֆիլատովի «Ֆեդոտ հրաձիգի` ճարպիկ կտրիճի մասին» պիես, (ռեժիսոր` Ա. Գորովացկի)` Մարուսյա (թողարկվել է 2002 թվականին)։
Հեռուստատեսություն 1980-ականների սկզբում Ելենա Շանինան առաջատար դեր է ստանձնել մանկական «Զարթուցիչ» հաղորդման մեջ։ Ներկայումս աշխատում է հեռուստատեսությունում, հեռուստատեսային ներկայացումների դերերից են`
- Նաստենկա,
- Դորիմենան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Елена Шанина на сайте «Ленкома»
- Актёры советского и российского кино
- Елена Шанина в программе «Без антракта», 1997 ՅուԹյուբում
- Л. Каневская (2012 թ․ հոկտեմբերի 12). «Актриса Елена Шанина». Новые Известия. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Շանինա» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սարատով քաղաքում ծնվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային դերասանուհիներ
- Խորհրդային երգչուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս երգչուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ