Լենկոմ թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Լենկոմ
Ленком
Wki lenkom theater moscow closeup.jpg
Լենկոմ թատրոնը
Տեսակթատերախումբ և թատրոն
ՏնօրենՄարկ Վարշավեր
ԵրկիրFlag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1927 թ
Անվանված էԿոմսոմոլ և Վլադիմիր Իլյիչ Լենին
Նախկին անվանումներՄոսկվայի պետական լենինյան կոմերիտմիության անվան թատրոն
Գեղարվեստական ղեկավարՄարկ Զախարով
Երգչախմբի ղեկավարԻրինա Մուսայելյան
ՃարտարապետIllarion Ivanov-Schitz
Կոորդինատներ: 55°46′4.0000081000107″ հս․ լ. 37°36′24.00001210001″ ավ. ե. / 55.767777780027778078° հս․. լ. 37.6066666700277779° ավ. ե. / 55.767777780027778078; 37.6066666700277779 և Կոորդինատներ: 55°46′4.0000081000107″ հս․ լ. 37°36′24.00001210001″ ավ. ե. / 55.767777780027778078° հս․. լ. 37.6066666700277779° ավ. ե. / 55.767777780027778078; 37.6066666700277779
Կայքlenkom.ru
Lenkom Theatre Վիքիպահեստում

Լենկոմ (Մոսկվայի պետական լենինյան կոմերիտմիության անվան թատրոն) (ռուս՝ Ленком, Московский государственный театр имени Ленинского Комсомола), թատրոն Մոսկվա քաղաքում։

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Wki lenkom theater moscow.jpg

Շենքը, որտեղ այժմ տեղակայված է թատրոնը, կառուցվել է 1907-1909 թթ ճարտարապետ Իլարիոն Իվանով-Շիցի կողմից։ 1913-1914 թթ ճարտարապետներ Վլադիմիր Ադամովիչի և Վլադիմիր Մայատի նախագծով օժանդակ շինություն է կառուցվել։ 1917 թվականի հոկտեմբերին շենքում տեղակայվեց «Անարխիայի տուն» քաղաքական ակումբը, որից հետո այստեղ հաստատվեց կուսակցական և սովետական աշխատանքի կենտրոնական դպրոցը։[1] 1919 թվականին շենքում բացվեց Յակով Սվերդլովի անվան Կոմունիստական համալսարանը, որտեղ մի քանի անգամ հանդես է եկել Վլադիմիր Լենինը։ 1923 թվականին այստեղ բացվում է «Մալայա Դմիտրովկա» կինոթատրոնը։

1927 թ Կոմերիտմիության հովանու ներքո բացվեց Աշխատավոր երիտասարդության թատրոնը։ 1920-ական թվականների վերջերին այն արդեն բավականին հայտնի էր և նման թատրոնների առաջացման պատճառ հանդիսացավ։

Ներկայիս շենք թատրոնը տեղափոխվեց 1933 թվականին։ 1937 թվականին թատրոնը միավորվեց Ռուբեն Սիմոնովի թատրոն-ստուդիայի հետ։ 1938 թվականի փետրվարի 20-ին թատերախումբը վերանվանվեց Լենինյան Կոմերիտմիության անվան թատրոնի, որի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Իվան Բերսենևը։

1990 թվականից թատրոնը կրում է «Լենկոմ» անվանումը, իսկ 1973 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է հանդիսանում Մարկ Զախարովը։

Թատրոնի այժմյան ղեկավարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ղեկավար՝ Մարկ Զախարով

Տնօրեն՝ Մարկ Վարշավեր

Երաժշտական ղեկավար՝ Սերգեյ Ռուդնիցկի

Թատրոնի հայտնի դեմքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Բերսենև, ռեժիսոր, դերասան
  • Յուրի Վիզբոր
  • Գրիգորի Գորին, դրամատուրգ
  • Մարկ Զախարով, ռեժիսոր
  • Միխայիլ Շատրով, դրամատուրգ
  • Օլեգ Շեյնցիս, բեմանկարիչ
  • Անատոլի Էֆրոս, ռեժիսոր

Թատերախումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի ավագ սերունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի դերասանական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփան Աբրամով
  • Իվան Ագապով
  • Սերգեյ Ալեքսանդրով
  • Բորիս Բեկեր
  • Լեոնիդ Բրոնեվոյ
  • Աննա Բոլշովա
  • Դմիտրի Վոլկով
  • Ալեքսանդրա Վոլկովա
  • Դմիտրի Գիզբրեխտ
  • Նինա Գորշկովա
  • Ալեքսանդրա Դորոխինա
  • Օլեսյա Ժելեզնյակ
  • Ստանիսլավ Ժիտարև
  • Ալեքսանդրա Զախարովա
  • Ալեքսանդր Զբրուև
  • Լյուդմիլա Զորինա
  • Պավել Կապիտանով
  • Նիկոլայ Կարաչենցով
  • Ալեքսանդր Կարնաուշկին
  • Օլեգ Կնիշ
  • Գենադի Կոզլով
  • Յուրի Կոլիչև

  • Վլադիմիր Կորեցկի
  • Մարինա Կորոլկովա
  • Տատյանա Կրավչենկո
  • Վիլլոր Կուզնեցով
  • Ալեքսանդր Լազարև
  • Էսթեր Լամզինա
  • Անդրեյ Լեոնով
  • Լյուբով Մատյուշինա
  • Եկատերինա Միգիցկո
  • Մարիա Միրոնովա
  • Լևան Մսխիլաձե
  • Բորիս Նիկիֆորով
  • Նատալյա Օմելչենկո
  • Դմիտրի Պեվցով
  • Կիրիլ Պետրով
  • Կոնստանտին Պետուխով
  • Իննա Պիվարս
  • Սերգեյ Պիոտրովսկի
  • Լյուդմիլա Պորգինա
  • Վիկտոր Ռակով
  • Վիկտոր Ռեչման
  • Նիկոլայ Ռիտենկո

  • Սերգեյ Ստեպանչենկո
  • Ստանիսլավ Ռյադինսկի
  • Սերգեյ Սատին
  • Իրինա Սերովա
  • Ալեքսանդր Սիրին
  • Ալեքսեյ Սկուրատով
  • Անդրեյ Սոկոլով
  • Ելենա Ստեպանովա
  • Նատալյա Ստուկալինա
  • Սերգեյ Ստեպանչենկո
  • Իգոր Ֆոկին
  • Նատալյա Խաբարովա
  • Սերգեյ Չոնիշվիլի
  • Բորիս Չունաև
  • Իննա Չուրիկովա
  • Անտոն Շագին
  • Ելենա Շանինա
  • Վլադիմիր Շիրյաև
  • Նիկոլայ Շուշարին
  • Նատալյա Շչուկինա
  • Ալլա Յուգանովա
  • Աննա Յակունինա

Դերասաններ, որոնք նախկինում աշխատել են թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Ադոսկին, աշխատել է մինչև 1968 թ
  • Իրինա Ալֆյորովա
  • Լյուդմիլա Արտեմևա, մինչև 2003 թ
  • Վալենտին Գաֆտ
  • Սերգեյ Գորոբչենկո, մինչև 2001 թ
  • Միխայիլ Դերժավին, մինչև 1969 թ
  • Արմեն Ջիգարխանյան
  • Անտոնինա Դմիտրիևա
  • Տատյանա Դոգիլևա, մինչև 1985 թ
  • Լև Դուրով
  • Վադիմ Ժուկով, մինչև 1961 թ
  • Մարինա Իգնատովա, մինչև 1998 թ
  • Լեոնիդ Կանևսկի
  • Դենիս Կարասև, մինչև 1997 թ
  • Միխայիլ Կոզակով
  • Լև Կրուգլի, մինչև 1967 թ
  • Մարգարիտա Լիֆանովա
  • Դմիտրի Մարյանով, մինչև 2003 թ
  • Ամալյա Մորդվինովա, մինչև 1998 թ
  • Գենադի Նազարով
  • Ռադի Օվչինիկով
  • Նինա Պալադինա
  • Եկատերինա Պրիմորսկայա, մինչև 2002 թ
  • Վիկտոր Պրոսկուրին, մինչև 1990 թ
  • Վալենտին Սմիրնիտսկի, մինչև 1967 թ
  • Վլադիմիր Ստեկլով
  • Մարգարիտա Տերեխովա
  • Ալյոնա Խմելնիցկայա, մինչև 1994 թ
  • Անդրեյ Չերնիշով, մինչև 2006 թ
  • Ալեքսանդր Շիրվինդտ
  • Կոնստանտին Յուշկևիչ
  • Քսենյա Էնտելիս, մինչև 2003 թ
  • Օլգա Յակովլևա

Խաղացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցած տարիների ներկայացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տագնապ», 1929 թ
  • «Շարունակելի...», 1934 թ
  • «Հրաշալի միաձուլում», 1934 թ
  • «Աղքատությունը հանցանք չէ», 1934 թ
  • «Նորա», (ռեժ. Սոֆյա Գիացինտովա, Իվան Բերսենև), 1939 թ
  • «Տղան մեր քաղաքից», (ռեժ. Իվան Բերսենև), 1941 թ
  • «Կենդանի դիակ», (ռեժ. Սերաֆիմա Բիրման), 1943 թ
  • «Սիրանո դե Բերժերակ», (ռեժ. Սերաֆիմա Բիրման), 1943 թ
  • «Մի ամիս գյուղում», (ռեժ. Սոֆյա Գիացինտովա), 1944 թ
  • «Այդպես էլ կլինի», (ռեժ. Իվան Բերսենև), 1944 թ
  • «Մեր ընդհանուր ընկերը», (ռեժ. Իվան Բերսենև), 1944 թ
  • «Երշով եղբայրները», (ռեժ. Ս. Մայորով, Վ. Սոլովյով), 1959 թ
  • «Հարսանիքի օրը», (ռեժ. Անատոլի Էֆրոս, Լև Դուրով), 1964 թ
  • «104 էջ սիրո մասին», (ռեժ. Անատոլի Էֆրոս), 1964 թ
  • «Իմ խեղճ Մարատ», (ռեժ. Անատոլի Էֆրոս), 1965 թ
  • «Նկարահանվում է ֆիլմ», (ռեժ. Անատոլի Էֆրոս, Լև Դուրով), 1965 թ
  • «Ճայ», (ռեժ. Անատոլի Էֆրոս), 1966 թ
  • «Մոլիեր», (ռեժ. Անատոլի Էֆրոս, Լև Դուրով), 1966 թ
  • «Ցուցակներում չկա», (ռեժ. Մարկ Զախարով, Յուրի Մախաև), 1975 թ
  • «Իմ հույսերը», (ռեժ. Մարկ Զախարով), 1976 թ մայիսի 23 (պրեմիերա)
  • Անտոն Չեխովի «Իվանով», (ռեժ. Մարկ Զախարով, Սերգեյ Շտեյն), 1976 թ
  • «Աստղը և Խոակին Մուրյետի մահը», (ռեժ. Մարկ Զախարով), 1976 թ (հանվել է խաղացանկից 1993 թ)
  • «Համլետ», (ռեժ. Անդրեյ Տարկովսկի), 1977 թ
  • «Տղան մեր քաղաքից», (ռեժ. Մ. Պոլյակ), 1977 թ դեկտեմբերի 12 (պրեմիերա)
  • «Գողը», (ռեժ. Մարկ Զախարով), 1978 թ մայիսի 19 (պրեմիերա)
  • «Հեղափոխական էտյուդ», (ռեժ. Մարկ Զախարով, Յուրի Միխաև)
  • «Դաժան խաղեր», (ռեժ.՝ Մարկ Զախարով, Յուրի Միխաև), 1979 թ (հանվել է խաղացանկից 2003 թ)
  • «Լավատեսական ողբերգություն», (ռեժ. Մարկ Զախարով), 1983 թ
  • «Սիրելի Պամելա», (ռեժ. Պյոտր Շտեյն), 1984 թ
  • «Ռոմուլ Մեծ», (ռեժ. Պյոտր Շտեյն), 1984 թ
  • «Հանդիպումներ Սրետենկում», (ռեժ. Գարի Չերնյախովսկի), 1985 թ
  • «Կապույտ հագած երեք աղջիկներ», (ռեժ. Մարկ Զախարով, Յուրի Մախաև), 1985 թ
  • «Խղճի դիկտատուրա», (ռեժ. Մարկ Զախարով, Յուրի Մախաև), 1986 թ
  • «Համլետ», (ռեժ. Գլեբ Պանֆիլով), 1986 թ
  • «Իմաստունը», (ռեժ. Մարկ Զախարով), 1989 թ, հանվել է խաղացանկից 2004 թ
  • «Հիշատակի աղոթք», (ռեժ. Մարկ Զախարով), 1989 թ, հանվել է խաղացանկից 1995 թ
  • «Դպրոց ներգաղթածների համար», (ռեժ. Մարկ Զախարով), 1990 թ
  • «Բրեմենյան երաժիշտներ», (ռեժ. Պյոտր Շտեյն), 1992 թ, հանվել է խաղացանկից 1995 թ
  • «...Sorry», (ռեժ. Գլեբ Պանֆիլով), 1992 թ, հանվել է խաղացանկից 2005 թ
  • «Ճայ», (ռեժ. Մարկ Զախարով), 1994 թ, հանվել է խաղացանկից 2009 թ
  • «Չեխական նկար», (ռեժ. Ալեքսանդր Գալին), 1995 թ, հանվել է խաղացանկից 2002 թ
  • «Բարբարոսը և հերետիկոսը», (ռեժ. Մարկ Զախարով), 1997 թ, հանվել է խաղացանկից 2008 թ
  • «Երկու կանայք», (ռեժ. Վլադիմիր Միրզոև), 1998 թ, հանվել է խաղացանկից 2008 թ
  • «Դահիճի լացը», (ռեժ. Մարկ Զախարով, Իգոր Ֆոկին), 2003 թ, հանվել է խաղացանկից 2008 թ

Ընթացիկ խաղացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս թատրոնի խաղացանկում կա 14 գործող ներկայացում։

  • «Յունոնա և Ավոս», (ռեժ. Մարկ Զախարով), պրեմիերա՝ 20.10.1981 թ
  • «Խենթ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը», (ռեժ. Մարկ Զախարով, Յուրի Մախաև), պրեմիերա՝ 19.01.1993 թ
  • «Արքայական խաղեր», (ռեժ. Մարկ Զախարով), պրեմիերա՝ 12.10.1995 թ
  • «Միլիոնատերերի քաղաքը», (ռեժ. Ռոման Սամգին, ներկայացման գեղ. ղեկավար՝ Մարկ Զախարով), պրեմիերա՝ 14.03.2000 թ
  • «Բալակիրև ծաղրածուն», (ռեժ. Մարկ Զախարով), պրեմիերա՝ 14.05.2001 թ
  • «Tout payé կամ ամեն ինչ վճարված է», (ռեժ. Էլմո Նյուգանեն (Էստոնիա)), պրեմիերա՝ 27.01.2004 թ
  • «Բա՛նկ», (ռեժ. Մարկ Զախարով), պրեմիերա՝ 10.11.2004 թ
  • «Թռչելով կկվի բնի վրայով», (ռեժ. Ալեքսանդր Մորֆով (Բուլղարիա)), պրեմիերա՝ 27.12.2005 թ
  • «Ամուսնություն», (ռեժ. Մարկ Զախարով), պրեմիերա՝ 17.06.2007 թ (Սամարա), Մոսկվա՝ 22.09.2007 թ
  • «Տիկնոջ այցը», (ռեժ. Ալեքսանդր Մորֆով), պրեմիերա՝ 01.10.2008 թ
  • «Բալենու այգի», (ռեժ. Մարկ Զախարով), պրեմիերա՝ Սանկտ Պետերբուրգ՝ 12.06.2009 թ, Մոսկվա՝ 23.09.2009 թ
  • «Տարտյուֆ», (ռեժ. Վլադիմիր Միրզոև), պրեմիերա՝ 19.12.2006 թ
  • «Ակվիտանյան առյուծ», (ռեժ. Գլեբ Պանֆիլով), պրեմիերա՝ 08.10.2010 թ
  • «Պեր Գյունտ», (ռեժ. Մարկ Զախարով), պրեմիերա՝ 25.03.2011 թ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]