Միխայիլ Դերժավին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Դերժավին
Ծնվել էհուլիսի 12 (25), 1903
ԾննդավայրԱկսինինո (գյուղ, Ստուպինսկի շրջան), Ստուպինսկի շրջան, Մոսկվայի մարզ
Մահացել էհուլիսի 30, 1951(1951-07-30) (48 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Երեխա(ներ)Միխայիլ Դերժավին
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ

Միխայիլ Ստեպանովիչ Դերժավին (ռուս.՝ Михаи́л Степа́нович Держа́вин, ի ծնե ազգանունը՝ Զախարով, հուլիսի 12 (25), 1903, Ակսինինո (գյուղ, Ստուպինսկի շրջան), Ստուպինսկի շրջան, Մոսկվայի մարզ - հուլիսի 30, 1951(1951-07-30), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1946)[1]։ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ (1946)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերժավինի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

Միխայիլ Դերժավինը ծնվել է 1903 թվականի հուլիսի 25-ին Ակսինինո գյուղում (ներկայումս՝ Մոսկվայի մարզի Ստուպինսկի շրջանում)[2]։

1918 թվականին սովորել է Մոսխորհի վարչական բաժնում՝ զինագործի մոտ։ 1920-1925 թվականներին եղել է Մոսկվայի «Մետալոլամպ» գործարանի հաշվառուն։

1924 թվականին ընդունվել է Ե. Վախթանգովի անվան ստուդիա։ 1928 թվականից՝ Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան[1]։

Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1931 թվականին. ոչ մեծ դերով հանդես է եկել «Մեխանիկական դավաճան» ֆիլմում։ «Մեծ բեկում» ֆիլմում կատարել է գլխավոր՝ գեներալ Մուրավյովի դերը, որի համար նախատիպ է հանդիսացել Գեորգի Ժուկովը[3]։

Միխայիլ Դերժավինը մահացել է 1951 թվականի հուլիսի 30-ին[4]՝ 49 տարեկան հասակում՝ արձակուրդի ժամանակ, Շիշկին Լես գյուղից ոչ հեռու վարձակալած ամառանոցում[5]։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2)[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Իրաիդա Դերժավինան է (1916-2000)[7][8]։ Որդին՝ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, դերասան Միխայիլ Դերժավինն է (1936-2018)։ Թոռը՝ Մարիա Բուդյոննայան է (ծնվ՝. 1963 թ.)[9]։

Դուստրը՝ Տատյանա Միխայլովնա (1941-2014)։ Թոռը՝ Միխայիլ Վլադիմիրով։

Դուստրը՝ Աննա Դերժավինա։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
1925 Լիդիա ՍեյֆուլինաՎալերիան Պրավդուխին Ալեքսեյ Պոպով Վիրինեա տղամարդ
1926 Միխայիլ Բուլգակով Ալեքսեյ Պոպով Զոյկինի բնակարանը դիակ
1927 Բորիս Լավրենյով Ալեքսեյ Պոպով Բեկում Շվաց
1927 Լեոնիդ Լեոնով Բորիս Զախավա Գորշուկները Սեկրետոն
1929 Յուրի Օլեշա Ալեքսեյ Պոպով Զգացմունքների դավադրություն Լիզավետա Իվանովնայի ամուսին
1930 Նիկոլայ Պոգոդին Օ. Բասով

Կ. Միրոնով

Տեմպ Դուդիկին
1932 Ուիլյամ Շեքսպիր Նիկոլայ Ակիմով Համլետ Բեռնարդո
1932 Մաքսիմ Գորկի Բորիս Զախավա Եգոր Բուլիչովը և ուրիշները Եգոր Բուլիչով
1935 Նիկոլայ Պոգոդին Բորիս Զախավա Արիստոկրատները Կարաս
1936 Ուիլյամ Շեքսպիր Իոսիֆ Ռապոպորտ Մեծ աղմուկ ոչնչից Լեոնատո
1937 Նիկոլայ Պոգոդին Ռուբեն Սիմոնով Հրացանավոր մարդը Նիկանոր
1939 Նիկոլայ Գոգոլ Բորիս Զախավա Ռևիզորը Օսիպ
1940 Վլադիմիր Սոլովյով Նիկոլայ Օխլոպկով Ֆելդմարշալ Կուտուզով Միխայիլ Կուտուզով
1942 Էդմոն Ռոստան Նիկոլայ Օխլոպկով Սիրանո դը Բերժերակ հրուշակագործ Ռագնո
1942 Ալեքսանդր ՌժեշևսկիՄիխայիլ Կաց Ալեքսեյ Դիկի Օլեկո Դունդիչ Կլիմենտ Վորոշիլով
1942 Ալեքսանդր Կոռնեյչուկ Ռուբեն Սիմոնով Ռազմաճակատ գեներալ Գորլով
1944 Ալեքսանդր Օստրովսկի Բորիս Զախավա Ամպրոպ Տիխոն
1946 Տուր եղբայրներԼև Շեյնին Ալեքսանդրա Ռեմիզովա Ում է ենթարկվում ժամանակը գեներալ
1947 Կոնստանտին Սիմոնով Իոսիֆ Ռապոպորտ Ռուսական հարց լրագրող Բոբ Մերֆի
1948 Ալեքսանդր Կոռնեյչուկ Իոսիֆ Ռապոպորտ Մակար Դուբրավա Մակար Դուբրավա
1949 Անատոլի Կրեմլյով Ռուբեն Սիմոնով Ամրոցը Վոլգայի վրա Սերգեյ Կիրով

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1931 Մեխանիկական դավաճան ոստիկանության պետ
1932 Տոլեդո ուսանող Բոլդիրյով
1938 Օպենհեյմ ընտանիքը Վելս
1938 Նոր Մոսկվա հանձնաժողովի նախագահ
1940 Աշխատանքային օրեր Վասյանին
1941 Առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը Մալյուտա Սկուրատով
1941 Արտամոնովների գործը Պյոտր Արտամոնով
1941 Տղան տայգայից հանքի տնօրեն
1943 Օրեր ու գիշերներ հրամանատար
1945 Մեծ բեկում գեներալ Մուրավյով
1946 Գլինկա Վասիլի Ժուկովսկի
1947 Պատմություն անսանձի մասին նավատորմի հրամանատար
1948 Ստալինգրադի ճակատամարտ Կ. Վորոշիլով
1948 Երեք հանդիպում պրոֆեսոր երկրաբան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Биография Михаила Державина» (ռուսերեն). РИА Новости. 20180110T1043+0300. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  2. Театр имени Евгения Вахтангова. 20 лет. — М.: Музей Театра, 1946. — С. 66. — 111 с.
  3. «7 отечественных фильмов, высоко оцененных на Западе» (ռուսերեն). Time Out. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  4. 4,0 4,1 «БИОГРАФИЯ ДЕРЖАВИНА МИХАИЛА СТЕПАНОВИЧА (СТ.)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  5. Захарчук Михаил, Державин Михаил Михайлович. «Михаил Михайлович Державин: артист Театра Сатиры, участник телепередачи Кабачок «13 стульев», зять Аркадия Райкина и Семёна Будённого». Наша Московия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Актера Михаила Державина похоронили рядом с отцом». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  7. «Могила супругов». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. «Биография народного артиста РСФСР Михаила Державина». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  9. «Александр Ширвиндт: «От всех жен Михаил Державин уходил с одним чемоданом» | StarHit.ru» (ռուսերեն). www.starhit.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  10. Михаил Державин Я везучий. Вспоминаю, улыбаюсь, немного грущу. — Litres, 2017-10-07. — 352 с. — ISBN 978-5-04-080842-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]