Աննա Բոլշովա
Աննա Բոլշովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1995) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1995-այժմ |
Ծնողներ | հայր՝ Լեոնիդ Բոլշով |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 1370204 |
Աննա Լեոնիդովնա Բոլշովա (ռուս.՝ А́нна Леони́довна Большо́ва, հունվարի 26, 1976, Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ Մոսկվայի արվեստի վաստակավոր գործիչ (2014)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Բոլշովան ծնվել է 1976 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում, ֆիզիկոս Լեոնիդ Բոլշովի (ծնվել է 1946 թվականի հուլիսի 23-ին)[1][2]) և Նատալյա Միխայլովնա Բոլշովայի (ծնվել է 1946 թվականին) ընտանիքում։ Հայրը հետագայում դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, Ատոմային էներգիայի զարգացման անվտանգության խնդիրների ինստիտուտի տնօրեն, 1988 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի գիտության և տեխնիկայի բնագավառում, 1997 թվականին՝ Արիութան շքանշանի Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացմանը մասնակցության համար, իսկ 2006 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով[3]։
Աննա Բոլշովայի մորական տատը եղել է առաջատար դերասանուհի գավառական թատրոններում, կատարել է ողբերգական դերեր, ինչպիսիք են Մարիա Ստյուարտը, Կատերինան, որոշ ժամանակ աշխատել է Լիա Ախեջակովայի հոր հետ, ով եղել է ռեժիսոր Մայկոպում։ Հոր կողմից նախատատը եղել է հայտնի մանկաբույժ։ Նախապապը եղել է հոգևորական, երգել է եկեղեցական երգչախմբում[4]։
Մանկության տարիներից Աննա Բոլշովան զբաղվել է լեռնադահուկային սպորտով, սովորել անգլերեն, նկարչություն, երգեցողություն և սոլֆեջիո։
Երբ Աննա Բոլշովան սովորում էր յոթերորդ դասարանում, հիմնադրվել է «Առլեկին» թատերական լիցեյը։ Այդտեղ նա սովորել է մեկ տարի։ Այդ ժամանակ էլ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում հայտարարվել է, որ ընդունելություն է կազմակերպվում ռեժիսորական ֆակուլտետին կից էքսպերիմենտալ կուրսի համար։ Աննա Բոլշովան ընդունվել է և սովորել միասնական ծրագրով՝ անցնելով կրթական և հատուկ առարկաներ։
1995 թվականին Աննա Բոլշովան ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը (Բորիս Գոլուբովսկու կուրս) և հրավիրվել Մոսվայի Նիկոլայ Գոգոլի անվան թատրոն, որտեղ խաղացել է «Կատակերգություն Ֆլորա Սկոբելևայի մասին» (Վարյա), «Հավատարիմ կինը» (Մարի Լուիզ) և այլ ներկայացումներում։
1998 թվականին Աննա Բոլշովան հրավիրվել է Լենկոմի թատրոն՝ կատարելու Պանոչկայի դերը «Խաբեություն» (ռուս.՝ «Мистификация») ներկայացման մեջ։ Այնուհետև նա մասնակցում է «Թագավորական խաղեր» (ռուս.՝ «Королевские игры», Աննա Բոլեյն) և «Յունոնա և Ավոս» (Կոնչիտա) ներկայացումներին։ Խաղացել է նաև «Սանձահարողների սանձահարումը» (ռուս.՝ «Укрощение укротителей», Մարիա), «Տարտյուֆ» (Էլմիրա), «Միլիոնատերերի քաղաքը» (Դիանա), «Դոնա Ֆլոր» (Սելիա) և այլ ներկայացումներում։
Կինոյում Աննա Բոլշովայի առաջին աշխատանքը եղել է «С новым счастьем!» սերիալում։ «Կանգառ ըստ պահանջի» (ռուս.՝ «Остановка по требованию») սերիալում Նատաշայի դերը կատարելուց հետո նա արժանացել է ճանաչման։ Գլխավոր դերեր է կատարել այնպիսի ֆիլմերում ու սերիալներում, ինչպիսիք են՝ «Խնամախոսուհին», «Երմոլովներ», «Իմ անձնական թշնամին», «Կազառոզա», «Մարիայի սերն ու վախերը» և այլն։
Գեղասահորդ Ալեքսեյ Տիխոնովի հետ մասնակցել է Առաջին ալիքի «Աստղերը սառույցի վրա» հեռուստաշոուին։ 2009 թվականին մասնակցել է «Սառցե դարաշրջան-3» հեռուստաշոուին Պովիլաս Վանագասի հետ. զույգն զբաղեցրել է երրորդ տեղը։ 2014 թվականի հունվարի վերջին հաղթել է Առաջին ալիքի «Կրկնի՛ր» (ռուս.՝ «Повтори!») ծաղրանմանակողների մրցույթում։ 2014 թվականից եղել է «Точь-в-точь» շոուի ժյուրիի անդամ։
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Աննա Բոլշովան «Արևի հովիտ» (ռուս.՝ «Долина солнца») կրոնական կազմակերպության հետևորդ է[5][6]։ 2016 թվականին մասնակցել է ՆՏՎ ալիքի «КиношоУ» նախագծին։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Բոլշովան ամուսնացած է եղել իր խորթ եղբոր՝ Անտոն Կանաևի (ծնվել է 1982 թվականին) հետ, ով իր հոր երկրորդ կնոջ՝ Աննա Եվգենևնա Բոլշովայի (Կանաևա) որդին է։ Վերջինս ու դերասանուհու հայրն ամուսնացել են 2000 թվականի ամռանը և ունեն որդի՝ Դավիթ Բոլշովը (ծնվել է 2000 թվականի օգոստոսին)։
Աննա Բոլշովայի երկրորդ ամուսինը նկարիչ Ալեքսանդր Մակարենկոն է։ Նրանց որդին՝ Դանիիլ Մակարենկոն, ծնվել է 2008 թվականի օգոստոսին[7][8]։
Աննա Բոլշովայի քույրը՝ Ալեքսանդրան (ծնվել է 1971 թվականին[9]), երաժշտության ուսուցչուհի է, ունի որդի՝ Պյոտրը (ծնվել է 1994 թվականին)։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ն. Գոգոլի անվան թատրոն
- «Կատակերգություն Ֆլորա Սկոբելևայի մասին» – Վարյա
- «Հավատարիմ կինը», Սոմերսեթ Մոեմ – Մարի Լուիզ
- «Լենկոմի» թատրոն
- «Խաբեութուն» – Պանոչկա
- «Յունոնա և Ավոս» – Կոնչիտա
- «Թագավորական խաղեր», Գրիգորի Գորին – Աննա Բոլեյն[10]
- «Սանձահարողների սանձահարումը» – Մարիա
- «Տարտյուֆ» – Էլմիրա
- «Թռիչք կկվի բնի վրայով (Խավարում)», Կեն Կիզի – Քենդի[11]
- «Միլիոնատերերի քաղաքը», Էդուարդո դե Ֆիլիպո – Դիանա[12]
- «Իսպանական խենթություններ», Լոպե դե Վեգա – Ֆլորելա[13]
- «Դոնա Ֆլորն ու նրա երկու ամուսինները» – Սելիա[14]
- Վախթանգովի թատրոն
- «Ամրոց» – Էլեոնորա
- Անտոն Չեխովի թատրոն
- «Կտրուկ թեքադարձումներ» – Էլեն[15]
- Ազգերի թատրոն
- «Փեսացուներ» – Այրի
- Միլենիում թատրոն
- «Տրամվայ „Ցանկություն“» – Բլանշ, Ստելլա[16]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1999 | ս | С новым счастьем! | Կատյա | |
2000 | ս | Կանգառ ըստ պահանջի | Остановка по требованию | Նատաշա Սմիռնովա |
2001 | ս | Իդեալական զույգ | Идеальная пара | Վիոլետա |
2001 | ս | Կանգառ ըստ պահանջի 2 | Остановка по требованию 2 | Նատաշա |
2001 | ս | С новым счастьем! 2. Поцелуй на морозе | Կատյա | |
2002 | ս | Կյանքը շարունակվում է | Жизнь продолжается | Լիդա |
2004 | ս | Վիոլա Տարականովա։ Հանցավոր կրքերի աշխարհում | Виола Тараканова. В мире преступных страстей | Անյա Կլենովա |
2004 | ֆ | Եգեր | Егерь | Ալյա |
2005 | ֆ | Կազառոզա | Казароза | Սոնյա |
2005 | ֆ | Խաբեություն | Мистификация | Պանոչկա |
2005 | ֆ | Ին անձնական թշնամին | Мой личный враг | Սաշա Պոտապովա |
2006 | ֆ | Մարիայի սերն ու վախերը | Любовь и страхи Марии | Մարիա Աշեքսեևա |
2007 | ս | Прапорщик, или «Ё-моё» | Աննա | |
2007 | ս | Խնամախոսուհին | Сваха | Աննա Պոլոնսկայա |
2007 | ս | Զինվորներ 12 | Солдаты 12 | Աննա, Շմատկոյի կինը |
2008 | ֆ | Ամուսնանալ գեներալի հետ | Выйти замуж за генерала | Տատյանա |
2008 | ս | Երմոլովներ | Ермоловы | Աննա |
2008 | ս | Տաք սառույց | Жаркий лёд | Ալեքսանդրա Բելկևիչ |
2008 | ս | Պետրովկա, 38 | Петровка, 38 | Եվգենյա Լոժկինա |
2010 | ս | Մոմերով գուշակություն | Гадание при свечах | Մադամ Իվետա |
2010 | ֆ | Մայրեր | Мамочки | Իննա Վասիլևա |
2011-2012 | ս | Անտառապահ | Лесник | Վերա Բոլշաևա |
2012-2013 | ս | Կինը սահմանագծին | Женщины на грани | |
2013 | ս | Հրեշտակ կամ դև | Ангел или демон | Ալլա Սերգեևնա |
2013 | ս | Դետեկտիվ մայր | Мама-детектив | Տատյանա Սմիռնովա |
2016 | ֆ | Տիեզերական դավադրություն | Вселенский заговор | Մարգարիտա |
Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1984 – Նվեր փղի համար – Գորտ (ուկրաիներեն տարբերակ)
- 2007 – Պատերազմ և խաղաղություն (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան) – Մարի
- 2010 – Բելկա և Ստրելկա։ Աստղային շները (ռուս.՝ Белка и Стрелка. Звёздные собаки) – Բելկա շուն
Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014 – Մոնակոյի արքայադուստրը – Գրեյս Քելլի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Большов Леонид Александрович
- ↑ Энциклопедический словарь Большов Леонид Александрович
- ↑ Большов Леонид Александрович
- ↑ Анна Большова
- ↑ Анна Велигжанина. (25 Февраля 2010). «Анна Большова зарабатывает деньги для тоталитарной секты?» (ռուսերեն). «Комсомольская правда». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Анна Большова отдала сына сектантам!» (ռուսերեն). sobesednik.ru. февраль 2010. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Большова родила сына
- ↑ «Интервью с Анной Большовой: Бросить Москву ради сына» (ռուսերեն). woman.ru. 21 сентября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Биография Анны Большовой
- ↑ «Королевские игры» (ռուսերեն). Ленком. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Пролетая над гнездом кукушки (Затмение)» (ռուսերեն). Ленком. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Город миллионеров» (ռուսերեն). Ленком. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Испанские безумства» (ռուսերեն). Ленком. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Дона Флор и два её мужа» (ռուսերեն). Ленком. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Крутые виражи» (ռուսերեն). www.teatr.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Трамвай «Желание»» (ռուսերեն). Театр Миллениум. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Анна Большова на сайте Ленкома
- Анна Большова (անգլ.) Internet Movie Database կայքում
- Творческий вечер Анны Большовой в ProScience Театре (Видео) Արխիվացված 2019-09-19 Wayback Machine // Polit.ru, 15 марта 2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բոլշովա» հոդվածին։ |
|