Կեն Կիզի
Կեն Կիզի անգլ.՝ Ken Kesey | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1935[1][2][3][…] |
Ծննդավայր | La Junta, Կոլորադո, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 2001[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Sacred Heart Medical Center University District, Յուջին (Օրեգոն), Օրեգոն, ԱՄՆ |
Գերեզման | Յուջին (Օրեգոն) |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ակնարկագիր և մանկագիր |
Լեզու | անգլերեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օրեգոնի համալսարան և Ստենֆորդի համալսարան |
Գրական ուղղություններ | պոստմոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Թռիչք կկվի բնի վրայով և Sometimes a Great Notion? |
Ներշնչվել է
| |
Կայք | intrepidtrips.com |
Ken Kesey Վիքիպահեստում |
Կեն Էլթոն Կիզի (անգլ.՝ Ken Elton Kesey, սեպտեմբերի 17, 1935[1][2][3][…], La Junta, Կոլորադո, ԱՄՆ - նոյեմբերի 10, 2001[1][2][3][…], Sacred Heart Medical Center University District, Յուջին (Օրեգոն), Օրեգոն, ԱՄՆ), ամերիկացի գրող: Հայտնի է որպես «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հեղինակ: Չափազանց հայտնի է գրքի նույնանուն էկրանավորումը: Կիզին համարվում է բիթ սերնդի և հիփի սերնդի գլխավոր գրողներից մեկը, ով նաև ազդել է այս շարժումների ձևավորման և մշակույթի զարգացման վրա:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կոլորադո նահանգի Լա-Հունտ քաղաքում, ձիթագործարանի սեփականատիրոջ ընտանիքում[4]: 1946 թվականին տեղափոխվեց Սփրինգֆիլդ (Օրեգոն նահանգ): Կիզիի երիտասարդությունն անցել է հայրական ֆերմայում, որտեղ նա մեծացել ու դաստիարակվել է պատկառելի, աստվածապաշտ ամերիկյան ընտանիքում: Դպրոցում, իսկ հետո նաև քոլեջում, Կիզին հետաքրքրվել է սպորտով և նույնիսկ դարձել ըմբշամարտի նահանգի չեմպիոն: Դպրոցն ավարտելուց հետո Կենը դասընկերուհու՝ Ֆեյ Հեքսբիի հետ փախչում է տնից: Այդպիսով նա դարձավ գրող-գաղափարախոսի հավերժ ուղեկիցը: Նա լույս աշխարհ բերեց չորս երեխա:
1957 թվականին Կիզին ավարտում է Օրեգոն նահանգի համալսարանի լրագրության ֆակուլտետը: Սկսում է հետաքրքրվել գրականությամբ, պարգևատրվում է Վուդրո Վիլսոնի Ազգային թոշակով և գրանցվում Սթենֆորդ համալսարանի գրական վարպետության դասընթացներին:
Կեն Կիզիի կյանքի այս շրջանի մասին պատմում է Չակ Քայնդերը «Մեղրամիս» (2001) գրքում:
Փորձարկումներ հոգեմետ դեղերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականին Սթենֆորդի համալսարանում, գումար աշխատելու համար, Կիզին «Menlo Park»-ում աշխատում էր որպես հոսպոտալի հոգեբանի օգնական, որտեղ կամավոր մասնակցում է տարբեր հոգեմետ դեղերի՝ օրգանիզմների վրա ազդեցության փորձարկումներին:
1964 թվականին նույնախոհ ընկերների հետ նա ստեղծեց «Ուրախ զվարճախոսներ»-ի հիփփիական խումբը: Նրանք կազմակերպում էին «թթու թեստեր» անվանումով համերգներ, որտեղ բոլոր ցանկացողներին բաժանվում էր LSD: Այն շատ հաճախ ուղեկցվում էր լուսային էֆֆեկտներով և երաժշտությամբ, որը կենդանի ձայնով մատուցում էր Grateful Dead խումբը:
Ավելի ուշ նմանատիպ երեկույթներին հաճախ ներկա էր գտնվում Ալլեն Գինզբերգը, նաև այդտեղ էին լինում լեգենդար Դժոխքի հրեշտակները (Hells Angels), որը հետագայում լուսաբանվել է Հանթեր Թոմփսոնի «Դժոխքի Հրեշտակները» վեպում:
Ճամփորդության ավտոբուսով[խմբագրել | խմբագրել կոդը]
1964 թվականին՝ «Երբեմնի մեծագույն երջանկությունը» վեպի հրատարակումից հետո, Կիզին հրավիրվեց Նյու Յորք: Գնելով «Ինթերնեյշնլ Հարվեսթ» 1939 թվականի դպրոցական ավտոբուսը՝ «զվարճախոսները» այն զարդարեցին բազմագույն ներկերով և անվանեցին «Furthur»: Եվ, որպես վարորդ հրավիրելով Նիլ Քեսսիդին, նա սկսեց իր ճամփորդությունը ԱՄՆ-ով դեպի Նյու Յորքի Միջազգային ցուցահանդես: Այս ճամփորդությունը XX դարի հայտնի գրող և պատմաբան Ժան Բոդրիայրը անվանել է «մարդկության պատմության ամենատարօրինակ ճամփորդությունը՝ արգոնավորդների՝ ոսկե գեղմի և Մովսեսի՝ անապատով քառասունօրյա ճամփորդությունից հետո»:
«Ուրախ զվարճախոսների» և Կիզիի կյանքի այս շրջանը տպագրվել է Թոմ Վուլֆի « The Electric Kool-Aid Acid Test» կոչվող փաստագրական գրքում: Նյու Յորք Թայմս լրագիրը այս աշխատությունը համարեց լավագույն վեպը հիփիների մասին:
Երբ LSD-ի օգտագործումը ԱՄՆ-ում սկսեց համարվել օրենքից դուրս, զվարճախոսները տեղափոխվեցին Մեքսիկա: Սակայն ԱՄՆ վերադառնալիս Կիզին, մարիխուանա թաքցնելու համար, ձերբակալվեց և դատապարտվեց հինգ ամսվա ազատազրկաման:
Խնդիրներ օրենքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիզին ձերբակալվեց 1965 թվականին՝ մարիխուանա թաքցնելու համար: Փորձելով մոլորության մեջ գցել ոստիկաններին՝ նա կեղծեց ինքնասպանությունը՝ խնդրելով ընկերներին իր մեքենան թողնել ծովին մոտ գտնվող ժայռերից մեկի մոտ նախապես գրված երկտողի հետ: Կիզին, տեղավորվելով ընկերների մեքենայի բեռնախցիկում, հատեց Մեքսիկայի սահմանը: Ութ ամսի անց վերադառնալով ԱՄն՝ նա կրկին ձերբակալվեց և ուղարկվեց Կալիֆոռնիայում գտնվող San Mateo County բանտը: Ազատվելով կալանքից՝ նա վերադարձավ իրենց ընտանեկան ֆերման՝ Փլեսանթ-հիլլը, որտեղ անցկացրեց կյանքի մնացած մասը: Այստեղ նա գրեց բազմաթիվ հոդվածներ, գրքեր (հիմանականում էսսեների ժողովածուներ) և պատմվածքներ:
Ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձերբակալումից հետո տուն վերադառնալով Կիսին իր կյանքը փորձեց նվիրել ընտանիքի: Նա սկսեց վարել համընթաց, հավասարակշված կյանք, զբաղվում էր գյուղատնտեսությամբ, բայց շարունակում էր գրել:
1990-ականներին, երբ 60-ականների մոդան ու կուռքերը վերածնվեցին, Կիզիին սկսեցին նորից հրատարակել: 1995 թվականին «Զվարճախոսները» նորից հավաքվեցին, որպեսզի մի վերջին հրաժեշտ տան մահացու քաղցկեղով հիվանդ Տիմոտի Լիրիին: Գտելով Կիզիի «Further» ավտոբուսը՝ նրանք կրկին գունավորեցին այն և ճանապարհվեցին «Hog Farm Pig-Nick» փառատոնին: 1997 թվականին «Phish» համերգին երգվող «Լեյտենանտ Ֆորբիի նվաճումները» երգի ժամանակ Կիզին վերջին անգամ բեմ բարձրացավ «Զվարճախոսների» հետ:
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեբանության հետ կապված որոշակի կենսափորձ ունենալը Կիզին օգտագործեց իր առաջին՝ «Թռիչք կկվի բնի վրայով» գրքի ստեղծման ժամանակ: Վեպը մեծ արձագանք գտավ քննադատների և ընթերցողների շրջանում: Կիզիին հաջողվել էր ստեղծել հակասական, ռեալիստական և միևնույն ժամանակ գեղարվեստական որակներով հագեցած աշխատություն: Վեպը առանձնանում է ազգային կծու հումորով: 1975 թվականին գրքի հիման վրա Միլոշ Ֆորմանը նկարահանեց համանուն ֆիլմ: Կիզին չափազանց դժգոհ է մնացել էկրանավորումից: Հիմանական պատճառն այն է, որ ֆիլմում Առաջնորը «մղված» է երկրորդ պլան, այնինչ գրքում նա գլխավոր կերպարներից մեկն է, ում միջոցով էլ պատմվում են իրադարձությունները:
Այ վեպի հաջողությունից հետո՝ 1962 թվականին, Կիզին հողատարածք գնեց Կալիֆորնիայի Լա Հոնդ շրջանում: Այստեղ նա գրեց իր նոր՝ «Երբեմնի մեծագույն երջանկությունը» գիրքը, որը պատմում էր փայտահատների՝ տարբեր բնավորություններ ունեցող մարդկանց ընտանիքի մասին, որտեղ հրաշալիորեն նկատվում է ԱՄՆ-ի Արևմտյան ափի ինդիվիդուալիզմի և Արևելյան ափի ինտելեկտուալիզմի բախումը: Երկրորդ վեպը նույնպես մեծ հաջողության հասավ:
«Երբեմնի մեծագույն երջանկությունը» գրքի էկրանավորումը կայացավ 1971 թվականին: Գլխավոր հերոսներին մարմնավորեցին Փոլ Նյումանը և Հենրի Ֆորդը, իսկ ֆիլմը նոմինացվեց Կինոակադեմիայի երկու մրցականի:
Ավելի ուշ Փլեսենթ Հիլլում Կիզի գրեց իր երրորդ գիրքը՝ «Նավաստու երգը», որը տպագրվեց միայն 1992 թվականին և մեծ աղմուկ չառաջացրեց:
Կիզին հեղինակել է բազմաթիվ էսսեներ և պատմածքներ: Դրանցից մեկն է «Կեն Կիզիի ավտոտնակի վաճառքը» տարօրինակ ընտրանին: Գրքում գլխավոր տեղը զբաղեցնում է «Սահմանից այն կողմ» կինոսցենարը, որը Կիզիի, Փոլ Ֆոսթների, Քեթի Վագների և Քեն Բեբբսի ընդհանուր աշխատանքն է: Հայտնի են նաև «Մաքսվելի չարքը» (1986), «Քարանձավներ» (1990), երկու գիրք երեխաների համար, սատիրական պիես «Խաբեբան» (1994), որը գրվել է «Կախարդը Օզ աշխարհից» գրքի մոտիվներով:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյանքի վերջին տարիներին Կիզին հաճախ էր հիվանդանում: Նա ուներ շաքարախտ, երիկամների քաղցկեղ: Տարել էր նաև ուղեղի կաթված: Նրան վիրահատեցին, սակայն երկու շաբաթ անց գրողի վիճակը կտրուկ ծանրացավ: Կիզին մահացավ 2001 թվականի նոյեմբերի 10-ին Օրեգոն նահանգի Յուջին քաղաքի Sacred Heart Hospital-ում, 66 տարեկան հասակում:
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962 «Թռիչք կկվի բնի վրայով» (անգլ.՝ One Flew Over the Cuckoo's Nest)
- 1964 «Երբեմնի մեծագույն երջանկությունը» (անգլ.՝ Sometimes a Great Notion)
- 1992 «Նավաստու երգը» (անգլ.՝ Sailor Song)
- 1994 «Վերջին ստուգում» (անգլ.՝ Last Go Round)
Էսսեների և պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973 «Ավտոտնակի վաճառք» (անգլ.՝ Kesey's Garage Sale)
- 1986 «Երբ հայտնվեցին հրեշտակները» (անգլ.՝ Demon Box)
- 2003 «Բանտային ամսագիր» (անգլ.՝ Kesey's Jail Journal)
Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990 «Հետագա հետաքննություններ» (անգլ.՝ The Further Inquiry)
- 1994 «Խաբեբան» (անգլ.՝ Twister)
Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1971 «Երբեմն մեծ գաղափարը...» (անգլ.՝ Sometimes a Great Notion)
- 1975 «Թռիչք կկվի բնի վրայով» (անգլ.՝ One Flew Over the Cuckoo's Nest)
- 1999 «Թթու թեստ» (անգլ.՝ Acid Test) — սիրողական ֆիլմ՝ նկարահանված «Զվարճախոսների» հետ ճամփորդելու ժամանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ Lehmann-Haupt, Christopher. "Ken Kesey, Author of 'Cuckoo's Nest,' Who Defined the Psychedelic Era, Dies at 66", Նյու Յորք Թայմս (November 11, 2001). Retrieved February 21, 2008.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 10 մահեր
- 2001 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի մանկագիրներ