Թռիչք կկվի բնի վրայով (վեպ)
- Նույնանուն ֆիլմի համար տե՛ս Թռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)
Թռիչք կկվի բնի վրայով անգլ.՝ One Flew Over the Cuckoo's Nest | |
---|---|
Հեղինակ | Կեն Կիզի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ռենդլ ՄաքՄերֆի և Nurse Ratched? |
Ստեղծման տարեթիվ | 1962 |
Նկարագրում է | Սալեմ |
Կազմի հեղինակ | Paul Bacon? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Viking Press և New American Library |
Հրատարակման տարեթիվ | 1962 |
ԳՄՍՀ | 0-451-16396-6 |
OCLC | 37505041 |
One Flew Over the Cuckoo's Nest Վիքիպահեստում |
«Թռիչք կկվի բնի վրայով» (անգլ.՝ One Flew Over the Cuckoo's Nest), Կեն Կիզիի, 1962 թվականին գրված վեպ։ Վեպը նվիրված է ժամանակի հոգեբուժական մեթոդների քննադատությանը և անհատի պայքարին դրանց դեմ։ 1975 այն իր էկրանավորումն է ստացել Միլոշ Ֆորմանի կողմից «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում, որը միանգամից հինգ «մեծ» Օսկարի արժանացած 3 ֆիլմերից մեկն է։
Ամփոփ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործությունը շարադրվում է առաջնորդ Բրոդմենի անունից, ով վաղուց արդեն հոգեբուժարաններում է և ձևանում է խուլ ու համր։ Հոգեբուժարանում արդեն երկար ժամանակ է` ամեն ինչ ընթանում է հին, անփոփոխ ու երկաթյա օրակարգով, որ հաստատել է բուժքույր Ռետչիդը։ Ամբողջ օրը դասավորված է րոպեներով․ վեր֊կաց, լվացվել, ճաշարան, խաղասենյակ․․․ Բրոդմենը գիտի, որ գլխավոր բուժքույրն է կառավարում իրենց բոլորին տարբեր ձևերով՝ մշուշ բաց թողնելով, ստիպելով դրա մեջ թաղվել ու ժամանակի ընթացքը կառավարելով։
Այս վաղուց հաստատված օրակարգը խախտում է Ռենդլ ՄաքՄերֆին, որ հոգեբուժարան է տեղափոխվում բանտից՝ իր իսկ ցանկությամբ հոգեկան հիվանդություն ձևացնելով։ Նա կարծում է, որ հիվանդանոցում ավելի լավ կանցնի ազատազրկման ժամանակահատվածը։
Գիրքը բաղկացած է երեք մասերից։ Առաջինում ՄաքՄերֆիի հայտնվելն է, նրա պայքար մտցնելը բուժքրոջ դեմ։ Երկրորդ մասին բնորոշ է ՄաքՄերֆիի խուսափումը բուժքրոջ հետ հետագա պայքարից ու ապստամբական ոգու անկումը․ նա բացահայտում է, որ գլխավոր բուժքրոջ որոշումից է կախված՝ ինչքան ժամանակ նա կմնա այդտեղ։ Երրորդ մասում հին ՄաքՄերֆին վերադառնում է․ նա կրկին սկսում է պայքարել «Կոմբինատի» դեմ[1]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գիրքն ու ֆիլմն արմատապես տարբերվում են իրարից։
- Կեն Կիզին չէր սիրում իր ֆիլմը ու համարում էր գրքի աղավաղում։ Մինչև կյանքի վերջը չի շփվել նկարահանող խմբի հետ։
- Կեն Կիզին աշխատել է հոգեբուժարանում և այս վեպը գրել է որպես ապստամբություն առկա կարգերին։ Իր այս գրքով նրան հաջողվել է որոշակի փոփոխությունների հասնել այս ոլորտում։
- Քույր Ռետչիդի (Ratched) անունը ռուսերեն թարգմանել են իմաստային՝ Гнусен (wretched՝ անգլերենից գարշելի)։
- Ֆիլմում Մաքմերֆիին մարմնավորած Ջեք Նիկոլսոնի մազերը մուգ են, իսկ գրքում՝ նարնջագույն։
- Անգլերենում "cuckoo"-ն ոչ միայն կկուն է, այլև խելագարը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ստեղծագործությունը Մաշկովի գրադարանում Արխիվացված 2014-08-04 Wayback Machine(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռիչք կկվի բնի վրայով (վեպ)» հոդվածին։ |
|