Մարիա Միրոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Միրոնովա
ռուս.՝ Мария Андреевна Миронова
Press-konf1d04.jpg
Ծնվել էմայիսի 28, 1973(1973-05-28) (46 տարեկան) կամ մայիսի 28, 1974(1974-05-28)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2000-այժմ
Ծնողներհայր՝ Անդրեյ Միրոնով, մայր՝ Եկատերինա Գրադովա
Ամուսին(ներ)Ալեքսեյ Մակարով, Q59445868? և Igor Udalov?
Երեխա(ներ)Անդրեյ Միրոնով-Ուդալով
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և Ոսկե դիմակ
IMDbID 0592499
Commons-logo.svg Մարիա Միրոնովա՝ Վիքիպահեստ

Մարիա Անդրեևնա Միրոնովա (ռուս.՝ Мария Андреевна Миронова, մայիսի 28, 1973(1973-05-28) կամ մայիսի 28, 1974(1974-05-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2006): Մի շարք թատերական ու կինոմրցանակների դափնեկիր: Մոսկվայի հասարակական պալատի անդամ: Արվեստի գործիչներին աջակցող «Արտիստ» բարեգործական հիմնադրամի նախագահ և համահիմնադիր[2]: Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի դերասանուհի:

Խորհրդային դերասաններ Անդրեյ Միրոնովի և Եկատերինա Գրադովայի դուստրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Միրոնովան ծնվել է 1973 թվականի մայիսի 28-ին[3][4][5][6] Մոսկվայում, դերասաններ Անդրեյ Միրոնովի ու Եկատերինա Գրադովայի ընտանիքում: Կինոյում առաջին անգամ նկարահանվել է մանկության տարիներին՝ 1981 թվականին Ստանիսլավ Գովորուխինի «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները» ֆիլմում կատարելով Բեքի Թետչերի դերը: Մոսկվայի № 113 (ներկայում՝ № 1113) միջնակարգ դպրոցն ավարտելուց[7] հետո ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարան: 1993 թվականին՝ որդու՝ Անդրեյի ծնունդից հետո տեղափոխվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որտեղ սովորել է Միխայիլ Գլուզսկու կուրսում:

Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1996 թվականին, հրավիրվել է խաղալու «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում, սակայն ընտրել է «Լենկոմը»[8], որտեղ սկսել է աշխատել 1997 թվականին. խաղացել է «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը» (Ֆանշետա), «Երկու կանայք» (Վերոչկա), «Միլիոնատերերի քաղաք», «Բարբարոսն ու հերետիկոսը», «Սանձահարողի սանձահարումը», «Տիկնոջ այցելությունը», «Տարտյուֆ», ինչպես նաև Անդրեյ Ժոլդակի «Ճայը», «Փեդրա», «Կարմեր» ներկայացումներում

Մարիա Միրոնովան նաև նկարահանվում է կինոյում: Պավել Լունգինի «Հարսանիք» ֆիլմը, որում Մարիա Միրոնովան կատարել է կնոջ գլխավոր դերը, մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին և արժանացել մրցանակի Լավագույն դերասանական կազմ անվանակարգում[9]:

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնից ու կինոյից բացի Մարիա Միրոնովան սատարում է մշակութա-հասարակական ու բարեգործական նախագծեր. 2008 թվականից նա Արվեստի գործիչներին աջակցող «Արտիստ» բարեգործական հիմնադրամի նախագահն է և համահիմնադիրը[10]: 2008 թվականից ընդգրկված է «Территория» փառատոնի արտ-տնօրինության կազմում[11]:

Մոսկվայի հասարակական պալատի անդամ է (2013 թվականից)[12]: 2013 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եղել է թեկնածու Սերգեյ Սոբյանինի վստահված անձը[13]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Անդրեյ Միրոնով (1941-1987)
    • Պապ՝ Ալեքսանդր Մենակեր (1913-1982)
    • Տատը՝ Մարիա Միրոնովա (1911-1997)
  • Մայրը՝ Եկատերինա Գրադովա (1946)
    • Պապը՝ Գեորգի Գրադով (1911-1984) - ճարտարապետ
    • Տատը՝ Ռաիսա Իվանովնա Գրադովա (1923-2011) - դերասանուհի
  • Հորեղբայր՝ Կիրիլ Լասկարի (1936-2009)
  • Հորեղբոր որդի՝ սցենարիստ, արձակագիր և բանաստեղծ Կիրիլ Լասկարի կրտսեր (ծնվել է 1977 թվականի օգոստոսի 11-ին Լենինգրադում), Arc WW Russia գործակալության կրեատիվ տնօրեն[14][15], «Пятница!» ալիքի՝ մարքետինգի գծով տնօրեն[16][17][18]
  • Խորթ քույր՝ դերասանուհի Մարիա Գոլուբկինա (1973)
  • Խորթ եղբայր՝ Ալեքսեյ[19]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին ամուսին՝ Իգոր Ալեքսանդրովիչ Ուդալով[20][21] (1964), գործարար հեռուստատեսության բնագավառում[22], World Fashion Channel Russia հեռուստաընկերության նախագահ[20][23],
  • 2-րդ ամուսին՝ Դմիտրի Ալեքսանդրովիչ Կլոկով (ծնվ.՝ 10 հոկտեմբերի, 1977), Ռուսաստանի ԳԱ նախագահի խորհրդական հասարակական հիմունքներով[26]
  • 3-րդ ամուսին՝ Ալեքսեյ Մակարով, դերասան: Միասին են եղել 2011 թվականի նոյեմբերի 1-ից: Բաժանվել են 2012 թվականի աշնանը[27][28][29], իսկ պաշտոնապես ամուսնալուծվել են 2013 թվականի հուլիսի 2-ին: Սակայն Մարիա Միրոնովան, ի տարբերություն Մակարովի, ժխտում է այդ ամուսնությունը[30],
  • 4-րդ ամուսին՝ Դմիտրի Անատոլևիչ Բարանովսկի, բժիշկ, Դաշնության խորհրդի խորհրդական հասարակական հիմունքներով:

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենկոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երկու կանայք» – Վերոչկա
  • «Плач палача» – դերասանուհի Էվրեդիկա
  • «Բարբարոսն ու հերետիկոսը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու «Խաղամոլը» վեպի), ռեժիսոր՝ Մարկ Զախարով - Մադմազուել Բլանշ
  • «Միլիոնատերերի քաղաք» (բեմական ֆանտազիա Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի թեմայով, նոր խմբագրությամբ)
  • «Անսանձի սանձահարումը» – Կատերինա
  • «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը», ԲոմարշեՖանշետա
  • «Տարտյուֆ», ՄոլիերԷլմիրա
  • «Տիկնոջ այցելությունը», Ֆրիդրիխ Դյուրենմատ – Կլարա Ցախանասյան
  • 2009 – «Խեղկատակ Բալակիրև» – Եկատերինա Ալեքսեևնա, Ռուսաստանի կայսրուհի
  • «Բորիս Գոդունով» – Մարինա Մնիշեկ (2014)

Ազգերի պետական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Опыт освоения пьесы „Чайка“ системой Станиславского» – Նինա Զարեչնայա
  • 2006 – «Փեդրա: Ոսկե հասկ», ռեժիսոր՝ Անդրեյ ԺոլդակՓեդրա/ Վերա Իվանովնա Պավլովա
  • «Кармен. Исход», ռեժիսոր՝ Անդրեյ ԺոլդակԿարմեն
  • «Կալիգուլա» – Ցեզոնիա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1981 ֆ Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները Приключения Тома Сойера и Гекльберри Финна Բեքի Թետչեր
2000 ֆ Ռուսական խռովություն Русский бунт Խառլովա
2000 ֆ Հարսանիք Свадьба Տանյա Սիմակովա
2002 ֆ Օլիգարխ Олигарх Մաշա
2002 ս Սառցե դարաշրջան Ледниковый период Լյուբա
2002 ս Գլխավոր դերեր Главные роли Իրինա Կոլոմիչեյկո
2003 ֆ Հարբեցողության տեսություն Теория запоя «Ջրահարս»
2003 ֆ Ձմեռ: Գարուն Зима. Весна թեկնածու №9
2004 ֆ Ծանրոց Մարսից Посылка с Марса Նատայա Ստրելնիկովա
2004 ֆ Գիշերային պահակախումբ Ночной дозор Իրինա
2005 ս Կայսրության անկումը Гибель империи Լյալյա Սաբուրովա
2005 ֆ Պետական խորհրդական Статский советник Ժյուլի
2005 ս Մարտ տիեզերքի համար Битва за космос Նինա Կորոլյովա
2006 ֆ Ցերեկային պահակախումբ Дневной дозор Իրինա
2006 ս Ինը ամիս Девять месяцев Նաստյա
2008 ֆ Պապը որպես նվեր Дедушка в подарок Սերաֆիմա
2008 ֆ Ճոճանակ Качели Տանյա
2008 ֆ Ոչ ոք, բացի մեզնից Никто, кроме нас Նատաշա
2009 ֆ Մոսկվա, ես սիրում եմ քեզ Москва, я люблю тебя! Կորոլյովա
2009 ֆ Դիպուկահար: Վրեժխնդրության զենք Снайпер: Оружие возмездия Մաշա Գուսևա
2009 ֆ Ցանկություն Желание Վերա
2010 ֆ Մարդը Կապուցինոկ բուլվարից Человек с бульвара Капуцинок Մաշա
2010 ս Ռոբինզոն Робинзон Զոյա Ռոբերտսոն
2010 ֆ Կադենցիաներ Каденции Վալյա, թարգմանչուհի
2011 ս Դավաճանություն Измена Նատաշա
2011 ֆ Խեղկատակ Բալակիրև Шут Балакирев կայսրուհի Եկատերինա
2012 ֆ Вождь разнокожих մայր
2012 ֆ Մայոր Բարանովի անձնական գործը Личное дело майора Баранова Եկատերինա
2012 ֆ Եռակի կյանք Тройная жизнь Լերա Բրուսինա
2013 ֆ Երեք հրացանակիրներ Три мушкетёра թագուհի Աննա Ավստրիացի
2013 ֆ Апофегей Նադեժդա Պեչյորնիկովա
2013 ս Բվի ճիչ Крик совы Նինա Կավերինա
2014 ս Որդի) Сын Նաստյա
2014 ս Քննիչ Տիխոնովը Следователь Тихонов Մարգարիտա Պավլովնա Ուշակովա
2015 ս Հայրենիք Родина Ելենա
2016 ֆ Երկրաշարժ Землетрясение Աննա Բերեժնայա
2016 ս Բժիշկ Ռիխտեր Доктор Рихтер փաստաբան, Ռիխտերի նախկին քաղաքացիական կինը
2016 ս Садовое кольцо Վերա Սմոլինա

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Միրոնովան նկարահանվել է Jacobs Monarch սուրճի գովազդում:

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 – Եվգենի Լեոնովի անվան մրցանակի դափնեկիր,
  • 2000 – Վերա Խոլոդնայայի մրցանակի դափնեկիր «Հարսանիք» ֆիլմում գլխավոր դերը կատարելու համար,
  • 2000 – «Комсомольская правда» թերթի «Տարվա դեմք» մրցության մրցանակակիր «Տարվա դերասանուհի» անվանակարգում,
  • 2005 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում (Ժյուլի, «Պետական խորհրդական»),
  • 2006 – ստացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհու պատվավոր կոչում[31],
  • 2006 – Ա. Յաբլոչկինայի անվան դերասանի կենտրոնական տան «Դերասանական հաջողություն» մրցանակի դափնեկիր Ազգերի պետական թատրոնի «Փեդրա: Ոսկե հասկ» ներկայացման մեջ Փեդրայի/ Վերա Իվանովնայի դերը կատարելու համար,
  • 2007 – «Московский комсомолец» թերթի մրցանակի դափնեկիր «Փեդրա: Ոսկե հասկ» ներկայացման մեջ Փեդրայի դերը կատարելու համար,
  • 2007 – «Ոսկե դիմակ» ռուսական ազգային թատերական մրցանակի դափնեկիր «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում «Փեդրա: Ոսկե հասկ» ներկայացման մեջ Փեդրայի դերը կատարելու համար[32],
  • 2007 – Ռուսաստանի գործարար շրջանների «Кумир» («Կուռք») մրցանակի դափնեկր «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում,
  • 2008 – «Звезда театрала» մրցանակի դափնեկիր – «Հիսնամյակի լավագույն դերասանուհի» «Театрал» ամսագրի վարկածով[33][34],
  • 2011 – Անդրեյ Միրոնովի անվան ռուսական ազգային դերասանական «Ֆիգարո» մրցանակի դափնեկիր,
  • 2015 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» ազգային կինոմրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում («Բուի ճիչը»),
  • 2015 –Մոսկվայի «Բյուրեղապակե Տուրանդոտ» բարձրագույն թատերական բարձրագույն մրցանակի դափնեկիր թատերաշրջանի կնոջ լավագույն դերակատարման համար (Մարինա Մնիշեկ, ներկայացում «Բորիս Գոդունով», «Լենկոմ» թատրոն):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Официальный сайт Фонда «Артист»
  3. Радистка Кэт за пределами экрана
  4. Рудольф Фурманов об Андрее Миронове
  5. Борис Поюровский
  6. Выставка династии Мироновых
  7. Любимые девочки Андрея Миронова
  8. Официальный сайт театра «Ленком»: Миронова Мария Андреевна
  9. Festival de Cannes: «La Noce» réalisé par Pavel Lounguine. Mention spéciale pour l’ensemble des acteurs
  10. Супруга Павла Смеяна Людмила: «Паша не собирался умирать, он мечтал поставить на ноги сына…» — Светская хроника и культура | KP.UA
  11. Фестиваль «Территория»: Арт-дирекция
  12. «Формирование Общественной палаты города Москвы завершено» (ռուսերեն)։ Правительство Москвы։ 12.04.2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-22 
  13. «Избиратели назвали профанацией встречу с доверенными лицами Собянина»։ Lenta.ru։ 21 августа 2013։ Վերցված է 2013-09-09 
  14. Leo Burnett Group Russia проводит реструктуризацию и кадровые перестановки
  15. Media Guide :: Новости :: Изменения в структуре Leo Burnett Group Russia
  16. «КРУПНЫЙ ПЛАН: Кира Ласкари, директор департамента маркетинга и департамента промо телеканала «Пятница!»: «Я больше не верю в рекламные агентства. В России, по крайней мере»»։ AdIndex.ru։ Վերցված է 2016-06-09 
  17. Рейтинг молодых медиаменеджеров России // Коммерсантъ. — 2014-01-07.
  18. «Рейтинг молодых медиаменеджеров России: 2015»։ radioportal.ru։ Վերցված է 2016-06-09 
  19. Екатерина Градова: Спешите делать добро
  20. 20,0 20,1 Удалов Игорь Александрович
  21. Маша Миронова вернулась к первому мужу после развода со вторым
  22. Династия Мироновых
  23. Fashion Collection награждён телеканалом World Fashion Channel
  24. «Мария Миронова о любви, сострадании и отношениях с сыном»։ 7 дней.ru։ Վերցված է 2013-11-18 
  25. Андрей Удалов на сайте Театра им. Евгения Вахтангова
  26. Советники президента РАН на общественных началах
  27. Миронова изменила Макарова в лучшую сторону // 7 дней
  28. Алексей Макаров полгода скрывал женитьбу на Марии Мироновой // Комсомольская правда, 21 июня 2012
  29. Мария Миронова ушла от Алексея Макарова на съемках «Трех мушкетеров» // Комсомольская правда, 10 января 2013
  30. Мария Миронова: Алексей Макаров мне не муж, а друг // Комсомольская правда, 30 мая 2013
  31. Присвоено указом Президента РФ № 1332 от 1 декабря 2006 года
  32. Национальная театральная премия «Золотая Маска»: Мария Миронова
  33. «Звезда Театрала» 2008
  34. «Новые Известия»: Самые главные роли. Журнал «Театрал» назвал в Доме актёра лучших звезд пятилетия (10 Ноября 2008 г.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]