Սերգեյ Սոբյանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սեմյոնի Սոբյանին
Серге́й Семёнович Собя́нин
Դրոշ
Դրոշ
Մոսկվայի քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
Հոկտեմբերի 21, 2010 - -առ այսօր
Նախագահ Դմիտրի Մեդվեդև
Վլադիմիր Պուտին
Նախորդող Յուրի Միխայելի Լուժկով
Վլադիմիր Իոսիֆովի Րեսին
Դրոշ
Դրոշ
Ռուսաստանի Դաշնության նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության հանրային կառավարիչ
Մայիսի 12, 2008 - Հոկտեմբերի 21, 2010
Նախորդող Սերգեյ Եվգենևիչ Նարիշկին
Հաջորդող Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդին
Դրոշ
Դրոշ
Ռուսաստանի Դաշնության վարչական մասի ղեկավար
Նոյեմբերի 14, 2005 - Մայիսի 12, 2008
Նախորդող Դմիտրի Մեդվեդև
Հաջորդող Սերգեյ Եվգենևիչ Նարիշկին
Դրոշ
Դրոշ
Տյումենի մարզի մարզպետ
Հունվարի 26, 2001 - Նոյեմբերի 14, 2005
Նախորդող Լեոնիդ Յուլիանովիչ Ռոկեցկիյ
Հաջորդող Վլադիմիր Վլադիմիրի Յակուշև
Դրոշ
Դրոշ
Կոգալիմայի վարչական մասի ղեկավար
1991 - 1993
Հաջորդող Ալեքսանդր Սերգեյի Գավրին
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ (1986-1991)
Միասնական Ռուսաստան (2001-)
Կրթություն՝ Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա, Kostroma State University of Technologies? և Kostroma State University?
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու[1]
Մասնագիտություն՝ Ինժեներ
Իրավաբան
Ազգություն Ռուս
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր հունիսի 21, 1958 (65 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Տյումենի մարզ, Նյակսիմվոլ (գյուղ, Բերեզովսկի շրջան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
Հայր Սեմյոն Ֆյոդորովիչ Սոբյանին
Մայր Անտոնինա Նիկոլաևի Սոբյանինա
Ամուսին Իրինա Իոսոֆի Սոբյանինա
Զավակներ Աննա Սերգեյի Սոբյանինա
Օլգա Սերգեյի Սոբյանինա
 
Կայք՝ sobyanin.ru
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Սերգեյ Սեմյոնի Սոբյանին (հունիսի 21, 1958(1958-06-21)[2][1], Նյակսիմվոլ (գյուղ, Բերեզովսկի շրջան), ԽՍՀՄ), Ռուսաստանի քաղաքական և պետական գործիչ, Մոսկվայի երրորդ քաղաքապետ (2010 թվականի հոկտեմբերի 21-ից 2013 թվականի հունիսի 5-ը), 2013 թվականի սեպտեմբերի 13-ին ընտրություններում հաղթելուց հետո Մոսկվայում ունի իր գրասենյակը։ Նա հայտնի է նաև «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ, 2001 թվականից ընդգրկված է ЕР Գերագույն խորհրդում[3], նա եղել է Մոսկվայի մարզային խորհրդի անդամ, 2011 թվականի մարտից մինչև 2012 թվականի դեկտեմբերը գլխավորել է «Եդինայա Ռոսիա»[4][5] մոսկովյան մասնաճյուղը։

Մոսկվայի քաղաքապետ դառնալուց առաջ եղել է Կոգալիմ քաղաքի ղեկավար (1991-1993), Խանտի Մանսկի ինքնավար համայնքի դումայի (խորհրդարան) ղեկավար (1996-2000) և եղել է Ռուսաստանի խորհրդի անդամ։ 2000 թվականից հետո եղել է Տյումենի մարզի կառավարիչ (2001-2005), եղել է Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավար (2005-2008), կառավարությունում վարչապետի աստիճանի ղեկավար (2008-2010)[6]։ 2008 թվականի նախագահական ընտրություններում եղել է Դմիտրի Մեդվեդևի նախագահական շտաբի գլխավորը։

2010 թվականի հոկտեմբերին «Միասնական Ռուսաստան» առաջարկությամբ, Դմիտրի Մեդվեդևը դրեց Սոբյանինի թեկնածությունը, որպես Մոսկվայի քաղաքապետ և Դումայի ղեկավար։ 2013 թվականի հունսիսի 5-ին Սոբյանինը հրաժարական է տվել իր պաշտոնից, քանի որ Մոսկվայի քաղաքապետն ասում էր, որ պետք է քաղաքապետ ընտրվի արդար եղանակով։ Նույն օրը Վլադիմիր Պուտինը Սոբյանինին նշանակեց գործող քաղաքապետ, մինչև ընտրությունները։ 2013 թվականի հունիսի 17-ին Սոբյանինը պաշտոնապես հանել է իր թեկնածությունը Մոսկվայի քաղաքապետի ընտրություններից։

2009-2010 թվականներին Սոբյանինը եղել է «Առաջին ալիք» խորհրդի տնօրեն։ Մոսկվայի քաղաքապետության տարիներին ակտիվորեն օգնել է լրատվամիջոցներին և ստեղծել Մոսկվայի կառավարությանը պատկանող խմբագրական միություն (հեռուստաալիքներ, ռադիոկայաններ և թերթեր)։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա պապական մի կողմը, (ըստ պաշտոնական թվերի), Սոբյանինի նախնիները եղել են Ուլյանինի կազակներից, իսկ նրա մեծ պապը եղել է Նյասկիմվոլից. իսկ մյուս կողմով՝ Սոբյանինի նախնիները եղել են հանրագիտարաններին, պատմությանը ու մշակույթին նվիրված ազգ, և կան պնդումների, որ նրանք եղել են Կոմի ժողովուրդ, սակայն 2001 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ նա ներկայացրել է իր կենսագրությունը և ասել, որ նա ռուսական ծագում չունի և նա Մանսիից է։ Սոբյանինի հայրական պապը՝ Ֆյոդոր Սոբյանինը եղել է հին մարդ և ապրել ավելի քան 100 տարի։

Սոբյանինի հայրը՝ Սեմյոն Ֆյոդորովիչը ծնվել է Նյակսիմվոլու և ունեցել է թերի միջնակարգ կրթություն։ 1950 թվականի սկզբին նա եղել է Նյակսիմվո Բերեզովսկու շարջանի Խանտի Մանսի ինքնավար օկրուգի ավագանու նախագահ։ 1967 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բերյոզովո շրջկենտրոն, այդտեղ նրա հայրը եղել է ձեթի գործարանի տնօրեն։

Սոբյանինի մայրական պապը՝ Նիկոլայ Ուլանովը ծնվել է Չելյաբինսկի մարզի Կիչիգինո գյուղում։ Մասնակցել է ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմներին, որտեղ նա դարձավ մի ամբողջ գնդի ղեկավար։ Հեղափոխությունից հետո նա ծառայել է Ս. Մ. Բուդյոնոմի հարամանատարության տակ և եղել է դասակի հրամանատար։ Ավելի ուշ, նա վերադարձել է իր հայրենի տուն և այնտեղ կառուցել երկհարկանի քարե առանձնատուն։ 1929 թվականի կեսերին Ուլանոների ընտանիքին ունեցվածքից զրկեցին և աքսորեցին Խանտի Մասնի ինքնավար օկրուգի Բերեզովսկի թաղամասը։ Մայրը՝ Անտոնինա Նիկոլաևնան, ամբողջ կյանքը նվիրել է իր աշխատանքին և ընտանիքին։ Նա եղել է Նյակիսիմվոլ գյուղի խորհրդի հաշվապահը, իսկ 1967 թվականից Բերյոզովում տնտեսագետ։ Ունեցել են երեք երեխա՝ ավագ դստրերը Նատալիան և Լյուդմիլան և փոքրիկ տղան՝ Սերգեյը։

Վաղ կյանք և մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականի հունիսի 21-ին Բերեզովսկու շրջանի Խանտի Մանսի օկրուգի Նյակսիմվոլ գյուղում ծնվել է Սերգեյ Սոբյանինը։ 1967 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Բերյոզովի կենտրոն, որտեղ նրա հայրը եղել է ձեթի արտադրամասի տնօրեն։ 1975 թվականին նա ավարտել է Բերեզովսկու միջնակարգ դպրոցը։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նրանք տեղափոխվել են Կոստրոմա, որտեղ նա ապրել է իր քրոջ Լյուդմիլայի հետ։ Կոստրոմում նա սովորել է Կոստրոմի տեխնոլոգիական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում, որն ավարտել է 1980 թվականին գերազանց առաջադիմությամբ և ստացել է «Տեխնոլոգիական մեքենաշինի»[7][8] կոչում։

1989 թվականին նա ստացել է իրավաբանի 2-րդ աստիճան (Ուլյանովսկու շրջանի օրենքի ինստիտուտ)։

Թեզեր և գրագողության մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական գիտությունների թեկնածու (1999 թվականի թեզը «Ռուսաստանի Դաշնության ինքնավար տարածաշրջանների իրավական կարգավիճակ»)[9]։

2007 թվականի մայիսի 23-ին Ռուսաստանի ինստիտուտի օրենսդրության և համեմատական իրավունքի կառավարությանն առընթեր պետք է տեղի ունենա դոկտորական թեզ, որին պետք է մասնակցեր Սոբյանինը (Իրավագիտություն։ Սահմանադրական իրավունք, քաղաքային օրենք), թեզը պիտի տպագրվեր, որպես մենագրություն՝ «Ռուսաստանի Դաշնության տնտեսական և սոցիալական զարգազման համար (իրավասությունը, մեթոդներ և իշախանություններ)»[10]։ Պաշտոնական ընդդիմախոսներ են նշանակվել իրավաբանական գիտությունների դոկտոներ՝ Վսևոլոդ Վասիլևը, Նադեժդա Միխաելովան, Վենիամին Չերկին։ Պաշտպանության մասին հաղորդագրությունը և ինքը ավտոռեֆերատը, որում կառուցված է միացյալ պետության կոնցեպցիան գրավեցին ԶԼՄ-ների[11][12][13] ուշադրությունը, սակայն հենց պաշտպանությունը անհայտ պատճառով տեղի չունեցան[14][15][16]։

Աշխատանքային գործունեություն։ 1975-1984, Կոստրոմա-Չելյաբինսկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեության սկիզբը։ 1975 թվականին նա տեղափոխվել է Կոստրոմա, որտեղ ապրում էր նրա քույրը (ըստ տվյալների)։ Նա սովորել է Կոստրոմայի տեխնոլոգիական ինստիտուտում, որն ավարտել է 1980 թվականին։ Ըստ ինստիտուտի բաշխման նա մի քանի տարի աշխատել է որտեղ ինժեներ Կոստրոնայի փայտամշակման գործարանում, իսկ հետագայում նա տեղափոխվել է Չելյաբինսկ, որտեղ նա սկսել է աշխատել, որպես ինժեներ Չելյաբինսկի խողովակների գործարանում, իսկ ավելի ուշ դարձավ գործարանի տնօրենը։ Ըստ որոշ տվյալների[17]՝ 1975 թվականին Սոբյանինը ավարտել է ավագ դպրոցը և չի տեղափոխվել ոչ Կոստրոմա, ոչ Չելյաբինսկ։ Նա աշխատել է Չելյաբինսկի խողովակների գործարանում, որպես փականագործի օգնական և փականագործ, և սովորել է հեռակա կարգով Չելյաբինսկի տեխնոլոգիական ինստիտուտը (հակառակ հրապարակված հուշումների, որ Սոբյանինը չի եղել Կոստրոմայում, նա եղել է Կոստրոմայում և մի քանի անգամ)։ 1980 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո, նա գլխավորել է խառատների գործարանի տնօրեն, և կոմերիտական կազմակերպության ղեկավար։

1982-1984 թվականներին նա աշխատել է Չելյաբինսկում, Լենինյան կոմերիտական շրջկոմի բաժնի ղեկավար։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1984-1993, Կոգալիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 թվականին Չելյաբինսկի կոմերիտական միությունը ուղարկվում է Խանտի-Մանսիյսկա ինքնավար մարզի Կոգալիմ գյուղը, որտեղ մինչև 1988 թվականը Սոբվյանինը աշխատել է Կոգոլիմսկ գյուղի խորհրդի ավագանում նախագահ, եղել է պետ կոմունալ վճարումների և բնակարանների հաշվառման (1986)։
  • 1988-1990 թվականներին եղել է Խանտի Մանսիյսկ շրջկոմի Կոմունիստական կուսակցության ղեկավարի տեղակալ
  • 1990-1991 թվականներին եղել է Կոգալիմ քաղաքի հարկային տեսուչների պետ
  • 1991 թվականի դեկտեմբերի նա աշխատել է Կոգալիմ քաղաքի քաղաքապետարանում (Խանտի Մանսիյսկ ինքնավար օկրուգի, Ա. Վ. Ֆիլիպենկոյի հրամանագրով)։ Նույն ջանք ու եռանդով աշխատել է 1993 թվականը։ Նա միշտ անդրադառնում էր այս խնդիրներին՝ քաղաքի սոցիալիստական խնդիրներին, բնակարաններին և կոմունալ ծառայություններին, հիմնական ձեռնարկությունների կառուցմանը և այլն։

1993-2000, Խանտի-Մանսիյսկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվականի նոյեմբերից Սոբյանինը եղել է Խանտի-Մանսիյսկ օկրուգի առաջին տեղակալ։ Սոբյանինը վերահսկում էր՝ բյուջեի տնտեսական հարցերը, քաղաքապետարանի դրամաշնորհներն ու սուբսիդիաները, նավթային ընկերությունների հոտ հարաբերությունները։ Այս ջանք ու եռանդով աշխատել է մինչև 1994 թվականը։

1994 թվականի մարտի 6-ին ընտրությունների առաջին փուլում նա ընտրվել է Խանտի-Մանսիյսկ օկրուգի մարզային դումայի անդամ, իսկ նույն թվականի մայիսի 6-ին դումայի նախագահ։

1966 թվական հոկտեմբերի 27-ին վերընտրվել է KhMAO դումայի նախագահի տեղակալ։ Աշխատել է Վ. Լ. Բոգդոնովի հետ։

2000-2001, Եկատերինբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հուլիսի 12-ից աշխատել է Ռուսաստանի Դաշնության, Ուրալական տարածաշրջանի լիազոր ներկայացուցիչ, նախագահի տեղակալ։

2001-2005, Տյումեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունվարի 25-ին ընտրվոլ է Տյումենի մարզի կառավարիչ։

2004 թվականից անդամ է «Միացյալ Ռուսաստան» բարձրագույն խորհրդի կուսակցության։ Նա եղել է «Մեծ Տյումեն Հանրագիտարանի» խմբագրական խորհրդի համանախագահ (2004)։

2005 թվականին Սոբյանինին շնորհվում է վստահություն, փոփոխություններ կատարելու կառավարիչների ընթացակարգում, չսպասելով իր լիազորությունների ժամկետի ավարտին, հարցում է ուղարկել Ռուսաստանի նախագահին։ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել իր թեկնածությամբ Տյումենի մարզային Դումայում։ 2005 թվականի փետրվարի 17-ին թեկնածությունը հաստատվել է պետդումայում։

Աշխատանքը դաշնային կառավարությունում (2005-2010)[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի նոյեմբերին Սոբյանինը նշանակվել է Ռուսաստանի աշխատակազմի նախագահ։ 2005 թվականի փետրվարի 18-ին եղել է Ռուսաստանի Դաշնության և օտարերկրյա պետությունների ռազմա-տեխնիկական համագործակցության հանձնաժողովի անդամ[18][19]։

2008 թվականի հունվարի 22-ից 7-ը եղել է Ռուսաստանի աշխատակազմի թեկնածուի պաշտոնում[20]։

2009 թվականին ընտրվել է «Առաջին ալիք» խորհրդի նախագահ[21]։

2010 թվականի հունվարի 11-ից եղել է տնտեսության զարգացման և ինտեգրամի հանձնաժողովր անդամ[22]։

2010 թվականից «Սկոլկովո» հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի անդամ է։

Քաղաքապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետների ցանկը՝ 1991 թվականի ժողովրդավարական ընտրություններից սկսած
Ժամանակահատված Քաղաքապետ Քաղաքական կուսակցություն
1991-1992 Գաբրիել Պոպով Դեմոկրատական շարժում
1992-2010 Յուրի Լուժկով Միասնական Ռուսաստան
2010-2013
2013-
Սերգեյ Սոբյանին Միասնական Ռուսաստան

Մոսկվայի քաղաքապետ (2010 թվականից)[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերի 9-ին (Ռուսաստանի նախագահը Մեդվեդևի հետ աշխատանքից ազատել եմ Մոսկվայի քաղաքապետին), Սոբյանինին մտցրել են Մոսկվայի քաղաքապետի թեկնածուների մեջ (4 թեկնածու), Մեդվեդևը առաջարկել է «Միացյալ Ռուսաստան»[23] կուսակցությունը։ 2010 թվականի հոկտեմբերի 15-ին Սոբյանինի թեկնածությունը ընտրվել է Ռուսաստանի նախագահի և դումայի կողմից[24][25]։ Ընտրություններից մի քանի օր առաջ Սոբյանինը Մոսկվայի քաղաքային խորհրդում ասել է, որ ցանկանում է լինել Մոսկվայի քաղաքապետ։ Նա խոստացել է պայքարել կոռուպցիայի և երթևեկության գերծանրաբեռնվածության դեմ, ինչպես նաև կլուծի ամեն մոսկվաբնակի խնդիրները։ Սոբյանինը հայտարարել է «Ոչ մի խիստ ազդեցություն, պետք է այս ամենն տեսնելով շտկել»[26]։

2010 թվականի հոկտեմբերի 21-ին Մոսկվայի քաղաքային Դուման Սերգել Սոբյանինին ընդունել է, որպես պաշտոնական քաղաքապետ։ Նույն օրը Դմիտրի Մեդվեդևը աշխատանքից ազատել է կառավարության աշխատակազմի ղեկավարի և վարչապետին։

2010 թվականի նոյեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահը Սոբայնինին ներառել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդում, որպես անդամ, հանելով նրանց մշտական անդամներին։ Սոբյանինը դարձավ Մոսկվայի առաջին քաղաքապետ, որն ուենցել է անվտանգության խորհրդի նիստ։

2010 թվականի նոյեմբերի 23-ին ընտրվել է գերագույն խորհրդի կուսակցության անդամ («Եդինայա Ռոսիա»)։

2010 թվականի նոյեմբերի 29-ին Սոբյանինը և Դմիտրի Մեդվեդևը ունեցել են զրույց, որում Սոբյանինը նշել է, որ իր քաղաքապետության առաջին ամսում նա վերանայել է բյուջեն։ Արդյունքում՝ «Մենք կարողացանք միջոցների ծավալը բարձրացնել, լուծել տրանսպորտային խնդիրները, որոնց համար նախատեսված էր 60 միլիարդ ռուբլի, բայց կծախսվի 200 միլիարդ ռուբլի»։

2013 թվականի Մոսկվայի քաղաքապետի արտահերթ ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որտեղ Սոբյանինը հրաժարական էր տվել իր պաշտոնին, և նրան նաշանակել էր քաղաքապետի պաշտոնականտար, մինչև արտահերթ ընտրությունները (2013 թվականի սեպտեմբերի 8)։

Արտահերթ ընտրությունների ժամանակ Սոբյանինը ձգտում էր գնալ դեպի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, ինքնորոշման կարգավիճակն հաղթողինն էր (110 ստորագրություն պատգամավորներից), տեղի են ունեցել այս ստորագրահավաքների, որի ժամանակ հավաքվել է 70 հազար ստորագրություն։ Հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք ծանրացել էին քաղաքապետի թեկնածուների ուսերին, և հետաքրքրված լինելով մրցակցային ընտրություններում հաղթելով, կոչ է արել տեղական պատգամավորներին արդար ձևով ստորագրել (մասնավորապես, հայտնի անդամ Ալեքսեյ Նավալինինը)։ Քարոզարշավի ընթացքում, լրատվամիջոցները ու քաղաքական վերլուծաբանները նշել են, որ պոտենցիալ թեկնածու է վարչապետը, ինչպես նաև այլ բարձրագույն պաշտոնյա։

Երևանի և Մոսկվայի համագործակցության ծրագիր (2013-2016 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում նոյեմբերի 26-28-ին անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ[27]։

Երկու մայրաքաղաքների քաղաքապետերը ստորագրել են Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով։

Ծրագիրը կավարտվի 2016 թվականին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույրեր՝ Լյուդիմիլա և Նատալիա
  • Լյուդմիլա Սոբյանինը, Սոբյանինի ավագ քույրն է։ 1970-ական թվականներին տեղափոխվել է Կոստրոմա, որտեղ ամուսնացել է։
  • Նատալիա Սոբյանինը, Սոբյանինի միջնեկ քույրն է։ 1980-ական թվականներին տեղափոխվել է Կոստրոմա, որտեղ աշխատել է շինարարական ընկերությունում։
  • Կինը Իրինա Սոբյանին Իոսիֆանան (Ռուբինչիկ), Ալեքսանդր Գավարինայի՝ վառելիքի և էներգետիկ պաշարների նախարարի ազգակից քույրն է։ Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 19-ին Տյումենում։ Նա ունի ինժեների բարձրագույն կրթություն։ Ինստիտուտն ավարտելուց հյետո նա տեղափոխվել է Կոստրոմա, որտեղ ծանոթացել է Սերգեյ Սոբյանինի հետ, և նրանք 1986 թվականի փետրվարի 23-ին ամուսնացել են։ 2004-2005 թվականներին Տյումների երեխաների զարգացման կենտրոնում, նա սովորեցրել է արվեստ և ծաղիկների ձևավորում։ Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ Սոբյանինը որոշ նախագծեր դրել է մայրաքաղաքում կնոջ նախաձեռնությամբ։ Սակայն, քաղաքապետն այն անվանել է՝ «Դատարկ հիստերիա»։ «Կինս աշխատում է մանկապարտեզում, որպես ուսուցչուհի և ոչ մի կապ չունի քաղաքականության հետ», ասել է Սոբյանինը «Վեդոմոստին» թերթին։ 2014 թվականի փետրվբարի 14-ին Սոբյանինը հայտարարել է, որ բաժանվում է կնոջից՝ «Դա իմ և Իրինայի որոշումն է։ Մենք հարգում ենք միմյանց և կպահենք լավ հարաբերություններ։ Մենք հուսով ենք, որ կհասկանաք մեզ և պկահեք գաղտնիությունը»։
  • Կնոջ զարմիկը, Գավրի Ալեքսանդր Սերգեյի, АООТ միության նախագահ՝ «Лукойл-Когалымнефтегаз» (1989-1993), Կոգոլիմի վարչակազմի ղեկավար (1993-1996), Կոգոլիմի քաղաքապետ (1996-2000), էներգետիկայի նախարար (2000-2001), Ռուսաստանի Դաշնության, Տյումեների մարզի վարչական խորհրդի ներկայացուցիչ (2001-2005)։
  • Աղջիկները՝ Աննան և Օլգան
  • Սոբյանին Աննա Սերգեյի (ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 2-ին)։ Նա սովորել է Խանտի Մանսկիի մանկապարտեզում և համար առաջին դպրոցում։ 2003 թվականին եղել է Սանկտ Պետերբուրգի պետական արվեստի և արդյունաբերության ակադեմիայի լրիվ ֆակուլտետի ուսանող։ 2009 թվականին նա պաշտպանել է իր դիպլոմը։ Նա ապրում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ ամուսնացել է Ալեքսանդր Երշովիմի հետ։
  • Սոբյանին Օլգա Սերգեյի (ծնվել է 1997 թվականի հունիսի 3-ին)։ Սովորել է Մոսկվայի դպրոցում։

Հասարակական կազմակերպություններին անդամակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաղեստինի Կայսրության Ուղղափառ հասարակության պաշտոնական անդամ
  • Համանախագահ «Քրիստոսի Փրկիչ տաճարի հոգաբարձությունների խումբ»

Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սիրում էր որսը, ձկնորսությունը, գրականությունը, երաժշտությունը, թենիսը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան (2003 թվական, նոյեմբերի 3) - սեփական երկրի համար բարի աշխատանք կատարող
  • Հայրենիքի սխրագործության շքանշան (1999 թվական, մարտի 3)
  • Ստոլիպինի շքանշան
  • Գյուղատնտեսական ծառայությունների սպա (Ֆրանսիա) (2003 թվական)
  • Սուրբ հավատի շքանշան (2014 թվական, հունիսի 19)
  • Վլադիմիր I-ի շքանշան (2011 թվական)
  • Կառավարության պատվո շքանշան
  • 2013 թվականի մարդ (կոչում)
  • 2013 թվականի Ռուսաստանի լավագույն բիզնեսմեն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кунгуров А. А. Феномен Собянина. Кто делает президентов. - 1-е изд. - М.: Алгоритм, 2011. - էջ 240 - (Власть в тротиловом эквиваленте). - 5 000 экз. - ISBN 978-5-4320-0003-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.dumahmao.ru/history/depssoz/detail.php?ID=10316
  2. Munzinger Personen (գերմ.)
  3. «Единая Россия официальный сайт партии / Кто есть кто / Президиум Регионального Политического Совета». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  4. «Sergei Sobyanin resigns as political council secretary of United Russia's Moscow branch / News / The official website of the Mayor and the Government of Moscow». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  5. «Собянин покинул пост главы московского отделения «Единой России» | РИА Новости». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  6. Президент выбрал Собянина - Политика МК
  7. «По данным Костромского технологического университета». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  8. Однокурсники Собянина: «Сергей не любил участвовать в общественных делах» // «Комсомольская правда. Ярославль», 16 октября 2010.
  9. Собянин С. С., Правовое положение автономных округов как субъектов Российской Федерации, автореф. дис. канд. юрид. наук: 12.00.02, М.: Институт законодательства и сравнительного правоведения, 1999. 23 с.
  10. Объявление о защите докторской диссертации С. С. Собянина на сайте ВАК РФ (версия страницы, сохранённая Archive.org)
  11. Собянин критикует назначение губернаторов и предлагает реформировать региональную власть // News.Ru, 4 апреля 2007.
  12. «Региональный доктор // «Общая газета», 4 апреля 2007». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  13. Меликова Н. Собянин обосновал необходимость самовластья // «Независимая газета», 5 апреля 2007.
  14. «Публикация результатов экспертизы монографии Сергея Собянина на сервере сообщества «Диссернет»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  15. Охотники за плагиатом в диссертациях разобрались с трудами Собянина: «Ничего личного - это когда всё чужое» // NEWSru.com
  16. Собянина обвинили в плагиате // телеканал «Дождь»
  17. Собянин, Сергей // Лентапедия
  18. Владимир Путин произвёл кадровые изменения в руководстве Правительства и Администрации Президента(չաշխատող հղում) 14 ноября 2005
  19. Феномен Собянина. На бывшем губернаторе Тюменской области Путин отработал основные элементы спецоперации «Преемник», «Независимая газета», 13.11.2006.
  20. «Руководитель штаба». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 3-ին.
  21. Вкратце Ведомости № 29 (2299), 18 февраля 2009
  22. «Зубков стал замом Шувалова в экономической правительственной комиссии», www.zaks.ru, 12.01.2010
  23. Левитин, Собянин, Шанцев и Швецова - кандидаты на пост мэра Москвы - РИА Новости
  24. Медведев представит кандидатуру Собянина на пост мэра Москвы ИТАР-ТАСС 15 октября 2010
  25. «Собянин обещает сотрудничать с федеральным центром, если станет мэром». РИА Новости. 18 октября 2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  26. «Собянин рассказал, чем будет заниматься на посту мэра Москвы». РИА Новости. 18 октября 2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  27. Երևանի և Մոսկվայի համագործակցության ծրագիր (2013-2016 թվականներ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]